ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
19 փետրվարի 2019 թվականի |
թիվ 29 |
քաղ. Մոսկվա |
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 42 կարգադրությամբ հաստատված` Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) Ղազախստանի Հանրապետությունից Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Իսաբեկով Նուրլիբեկ Սուլեյմենի` |
Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի տնտեսական ինտեգրման դեպարտամենտի փորձագետ |
Ուսկենբաև Ազատ Բեկբոլատի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի վճարային հաշվեկշռի և արժութային կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Շաուենովա Ասել Սաուկիմբեկիզի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության վիճակագրության հարցերով կոմիտեի արտադրության վիճակագրության և շրջակա միջավայրի վարչության ղեկավար |
բ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Մ. Բուրանբաևային, Ա.Տ. Եպբաևային, Դ.Բ. Ժունուսովային, Դ.Դ. Օսպանովային և Զ.Ռ. Յուկուպովային:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
