ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
27 նոյեմբերի 2018 թվականի |
թիվ 16 |
քաղ. Մինսկ |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ՈՒ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
1. Ի գիտություն ընդունել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին» նախագծի և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին» նախագծին վերաբերող աշխատանքի ընթացքի մասին:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին» նախագծով նախատեսել, որ 2024 թվականից սկսած Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գործող՝ սիգարետների համար ակցիզների փաստացի դրույքաչափերը 35 եվրոյի չափով ինդիկատիվ դրույքաչափից կարող են շեղվել աճման ուղղությամբ՝ ոչ ավելի, քան 20 տոկոսով և նվազման ուղղությամբ՝ ոչ ավելի, քան 20 տոկոսով:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ հաշվի առնելով սույն կարգադրության 1-ին և 2-րդ կետերը, նախապատրաստել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ալկոհոլային ու ծխախոտային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին» համաձայնագրերի նախագծերը և ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ կատարել փոփոխություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 53 որոշման մեջ, և նշված որոշմամբ սահմանված անցումային դրույթների գործողությունը Հայաստանի Հանրապետության համար երկարաձգել մինչև 2024 թվականը:
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագիծը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին նախատեսված նիստին:
6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սույն կարգադրության 5-րդ կետի կատարման արդյունքների հիման վրա՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին զեկուցել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին» համաձայնագրի նախագծի և «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծին վերաբերող աշխատանքի ընթացքի մասին:
7. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
