ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
28 փետրվարի 2018 թվականի |
թիվ 33 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԳՐՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 16-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Ղազախստանի Հանրապետությունից՝
Սատիբալդիևա Ժաննատ Աբենի՝ |
Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության in vitro-ախտորոշման համար նախատեսված բժշկական արտադրատեսակների փորձաքննության հարցերով խմբի գլխավոր փորձագետ |
Ուրազբաևա Դինարա Չիմբուլատի՝ |
Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության փորձարկման կենտրոնի տնօրենի տեղակալ և փորձարկման կենտրոնի կենսաբանական փորձարկումների լաբորատորիայի վարիչ. |
բ) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմից հանել Ա.Ա. Ժումաբաևին և Ա.Տ. Կաբդենովին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
