ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
10 մայիսի 2018 թվականի |
թիվ 5 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ VI ՀԱՏՈՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից կիրառել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 21 հանձնարարականի թիվ 1 հավելված)՝ հաշվի առնելով փոփոխությունները՝ համաձայն հավելվածի:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի թիվ 5 հանձնարարականի |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումների VI հատորում կատարվող
1. 12-րդ խմբի՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1211 90 860 9 ստորաենթադիրքի պարզաբանումների մեջ՝
ա) 5-րդ կետում «։» նշանը փոխարինել «.» նշանով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ.
«6) ձվանման եզան լեզվի (Plantago ovata) սերմերի աղացած թաղանթներ։»։
2. 24-րդ խմբի՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2403 19 100 0 և 2403 19 900 0 դիրքերի պարզաբանումներից նախավերջին պարբերությունը հանել։
3. 33-րդ խմբում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3301 12 100 0 - 3301 19 800 0 դիրքերի պարզաբանումները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տվյալ յուղերը գրեթե ամբողջությամբ ստացվել են ցիտրուսակեղևից։ Դրանք հաճելի հոտ ունեն՝ նման համապատասխան պտղի հոտին։ Ցիտրուսային ծաղիկների յուղերը կամ ներոլիի յուղը ցիտրուսային պտուղների եթերայուղեր չեն համարվում և դասվում են 3301 29 410 0 կամ 3301 29 910 0 ստորաենթադիրքին։
Տերպեններ չպարունակող եթերայուղեր ասելով հասկանում ենք եթերայուղեր, որոնցից մոնոտերպենային ածխաջրածինները մասամբ կամ ամբողջությամբ հեռացվել են»։
4. 39-րդ խմբի՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3912 20 110 0 դիրքի պարզաբանումների մեջ առաջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կոլոդիումը նիտրաթաղանթանյութի լուծույթ է, որը պարզ եթերի և սպիրտի խառնուրդում պարունակում է 12 % զանգվածային բաժին ազոտ։»։
5. 42-րդ խմբում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4202 31 000 0 - 4202 39 000 0 դիրքերի պարզաբանումները լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Տվյալ դիրքերում ընդգրկվում են նաև բջջային հեռախոսների համար նախատեսված պատյանները։»։
6. 85-րդ խմբում՝
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8536 69 100 0 - 8536 69 900 8 դիրքերի պարզաբանումները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տվյալ ստորաենթադիրքերում ընդգրկվում են էլեկտրամեխանիկական խցակի խրոցակները (այսպես կոչված՝ ցցաձողային հարակցիչ) և վարդակները (այսպես կոչված՝ բնային հարակցիչ), որոնք թույլ են տալիս իրականացնել միացումներ, օրինակ՝ սարքվածքների, մալուխների և միացնող մեկուսատախտակների միջև։
Միակցիչները կարող են ունենալ խրոցակ կամ վարդակ երկու կողմերում էլ, կամ խրոցակ կամ վարդակ՝ մի կողմում և այլ հպումային սարքվածք՝ մյուս կողմում (օրինակ՝ սեղմիչ, սեղմակային, զոդված կամ պտուտակային) (տե՛ս օրինակները 1-ին և 2-րդ նկարներում)։
Նկ. 1. Մի կողմից մալուխը միացվում է միակցիչին սեղմիչ/սեղմակային միացման միջոցով։ Մյուս կողմից միացումն ապահովվում է ցցաձողային/բնային հարակցիչի միջոցով։
Նկ. 2. Մի կողմից մալուխը միացվում է միակցիչին սեղմիչ/սեղմակային միացման միջոցով։ Մյուս կողմից միացումն ապահովվում է բնային հարակցիչի միջոցով։ Բացի այդ, տվյալ միակցիչը համալրված է նաև լրացուցիչ ցցաձողային հարակցիչով։
Տվյալ ստորաենթադիրքերում ընդգրկվում են նաև երկու միակցիչներից բաղկացած լրակազմերը՝ մեկ ցցաձողային հարակցիչ և մեկ բնային հարակցիչ։ Այդ միակցիչներից յուրաքանչյուրն ունի համապատասխան հարակցիչ՝ մեկ կողմից, և այլ միացնող սարքվածք՝ մյուս կողմից։
Տվյալ ստորաենթադիրքերում չեն ընդգրկվում միացնող կամ հպումային տարրեր, որոնցում էլեկտրական միացումը կատարվում է բացառապես այլ եղանակներով (օրինակ՝ շրջասեղմում, ներպտուտակում, զոդում կամ սեղմակներ)։ Դրանք ընդգրկվում են 8536 90 ենթադիրքում (տե՛ս օրինակները 3-րդ և 4-րդ նկարներում)։
Մինչդեռ տվյալ ստորաենթադիրքերում ընդգրկվում են ներքին կամ արտաքին պարուրակով խցակի խրոցակները և վարդակները։
Նկ. 3. Մի կողմից մալուխը միացվում է միակցիչին սեղմիչ/սեղմակային միացման միջոցով։ Մյուս կողմից միացումը կատարվում է պտուտակի կամ հեղույսի և մանեկի օգնությամբ։
Նկ. 4. Էլեկտրական հպումն իրականացվում է առանց խցակի միացման օգնության։ Դրանք չունեն ցցաձողային/բնային հարակցիչներ։ Էլեկտրական միացումը կատարվում է պտուտակային միացման միջոցով կամ սեղմակի օգնությամբ».
բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8536 69 100 0 դիրքի պարզաբանումները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տվյալ ստորաենթադիրքում ընդգրկվում են խցակի խրոցակները և վարդակները, որոնք օգտագործվում են միայն համառանցք միացումների համար (տե՛ս 1-6-րդ նկարները)։
Նկ. 1. Համառանցք խցակի խրոցակ |
Նկ. 2. Համառանցք վարդակ |
Նկ. 3. Համառանցք խցակի խրոցակ |
Նկ. 4. Համառանցք վարդակ |
Նկ. 5. Համառանցք խցակի խրոցակ պարուրակով |
Նկ. 6. Համառանցք հարմարակ». |
գ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8536 69 300 0 դիրքի պարզաբանումները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տվյալ ստորաենթադիրքում ընդգրկվում են խցակի խրոցակները և վարդակները, որոնք նախատեսված են անմիջապես տպասխեմայի մեկուսատախտակի կամ ճկուն տպասխեմայի մեկուսատախտակի վրա տեղադրելու համար (տե՛ս օրինակները ստորև)։
1. Տվյալ USB-հարակցիչը նախատեսված չէ անմիջապես տպատախտակի վրա տեղադրելու համար և այդպիսով, հանվում է տվյալ ստորաենթադիրքից։
2. Տվյալ USB-հարակցիչը նախատեսված է անմիջապես տպատախտակի վրա տեղադրելու համար և այդպիսով, ընդգրկվում է տվյալ ստորաենթադիրքում։».
դ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8536 69 900 2 և 8536 69 900 8 դիրքերը և դրանց պարզաբանումները հանել։
