ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2025 թվականի N 1354-Ա
«ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀԱՏՈՒԿ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԲՅՈՒՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 18-րդ, 20-րդ, 24-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 2160-Ա որոշումը:
2. «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համարը՝ 16.120.00882) միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համարը՝ 286.140.00393):
3. Սահմանել, որ՝
1) «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում՝
1) հաստատել միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը.
2) ապահովել «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության միացմամբ և գործունեության դադարեցմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված պետական գրանցման գործընթացները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
