600.0320.17.09.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 սեպտեմբերի 2025 թվականի |
N 320-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 8-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի կանխավճարային և հետվճարային հեռախոսաքարտերի տրամադրման պայմանագրերի արխիվների պահպանման ստանդարտներ սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 285-Ն որոշման.
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Օպերատորի կայքի կամ հավելվածի միջոցով օտարերկրյա քաղաքացիների հետ Պայմանագիր կնքվում է միայն ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման հնարավորությամբ։»,
2) 1.2-րդ կետում «բաժանորդի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող բաժանորդի» բառերով,
3) 1.4-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Համաձայնության տրամադրման դեպքում Հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել սույն որոշման 1-ին կետում նշված կայքի կամ հավելվածի գործարկմանը վերաբերող՝ հուսալիության և անվտանգության ապահովմանն ուղղված նվազագույն պարտադիր պայմաններ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
17 սեպտեմբերի 2025թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2025 թվական:
