ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
13 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 182 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենսաթոշակային ու սոցիալական ֆոնդերի միջազգային ասոցիացիայի միջև համագործակցության մասին հուշագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Տ.Մ. Ժակսիլիկովին, ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենսաթոշակային ու սոցիալական ֆոնդերի միջազգային ասոցիացիայի միջև համագործակցության մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Կենսաթոշակային ու սոցիալական ֆոնդերի միջազգային ասոցիացիան, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և Կենսաթոշակային ու սոցիալական ֆոնդերի միջազգային ասոցիացիայի 2016 թվականի հոկտեմբերի 7-ի կանոնադրության վրա,
առաջնորդվելով աշխատավորների սոցիալական իրավունքների պաշտպանության մասով միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող նորմերով,
հաստատելով համակողմանի փոխշահավետ և իրավահավասար համագործակցության ամրապնդման ձգտումը,
համաձայնեցին հետևյալի մասին.
1. Իրենց իրավասությունների շրջանակներում Կողմերը մտադիր են իրականացնել համագործակցություն հետևյալ ոլորտներում՝
աշխատավորների սոցիալական ապահովություն (սոցիալական ապահովագրություն).
աշխատավորների կենսաթոշակային ապահովություն (կենսաթոշակային ապահովագրություն).
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ։
2. Սույն հուշագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է՝
վերլուծական և տեղեկատվական նյութերի, փոխադարձ շահ ներկայացնող հարցերի փոխանակման միջոցով՝ բացառությամբ այն տեղեկատվության, որի հրապարակումը, օգտագործումը կամ փոխանցումը սահմանափակված են միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան, որոնք կարգավորում են Կողմերի գործունեությունը.
սոցիալական ապահովության (սոցիալական ապահովագրության) և կենսաթոշակային ապահովության (կենսաթոշակային ապահովագրության) ոլորտներում միջազգային փորձի ուսումնասիրության միջոցով.
խորհրդատվությունների, համատեղ սեմինարների և համաժողովների, ֆորումների, կլոր սեղանների և այլ միջոցառումների անցկացման միջոցով.
սոցիալական ապահովության (սոցիալական ապահովագրության) և կենսաթոշակային ապահովության (կենսաթոշակային ապահովագրության) ոլորտներում խնդրահարույց հարցերի լուծման մասով առաջարկների մշակման նպատակով Կողմերի փոխգործակցության միջոցով.
Կողմերի կողմից անցկացվող միջոցառումների մասին տեղեկատվության կանոնավոր փոխանակման միջոցով.
համագործակցության այլ ձևերի իրականացման միջոցով:
3. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և Կողմերից ոչ մեկի համար ոչ մի իրավական և ֆինանսական պարտավորությունների չի հանգեցնում:
4. Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։
5. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։
6. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։
Ստորագրված է ___________ քաղաքում 201___ թվականի ___________ «______»-ին, երկու օրինակից՝ ռուսերենով, յուրաքանչյուր Կողմի՝ մեկական օրինակ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Կենսաթոշակային ու սոցիալական ֆոնդերի միջազգային ասոցիացիայի կողմից՝ |
