ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
5 հուլիսի 2016 թվականի |
թիվ 94 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի 2012 թվականի հուլիսի 27-ի թիվ 231 հրամանով հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գիտական հետազոտությունների հետ կապված գործունեության կազմակերպման կարգի 11-րդ կետին համապատասխան՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 7-ի թիվ 77 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016-2017 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հուլիսի 5-ի թիվ 94 կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016-2017 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարվող
1. II բաժնում՝
ա) «Վիճակագրության դեպարտամենտ» ենթաբաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժինները՝
«Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ
1. «Վերլուծություն՝ արդյունաբերության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության սիներգիկ էֆեկտների բացահայտման նպատակով» ԳՀԱ |
2016-2017 թվականներ |
2. «Արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի ցանցի ստեղծման՝ դրա ձևավորման և ֆինանսավորման կարգը ներառող հայեցակարգի մշակում» ԳՀԱ |
2016 թվական |
3. «Տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի ստեղծման՝ դրա ձևավորման և ֆինանսավորման կարգը ներառող հայեցակարգի մշակում» ԳՀԱ |
2016-2017 թվականներ |
4. «Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության զարգացման հաշվին ներմուծման փոխարինման խնդիրների լուծում՝ ԵԱՏՄ արդյունաբերական համալիրների և ընդհանուր շուկայի վերլուծության հիման վրա» ԳՀԱ |
2016-2017 թվականներ |
5. «Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր շուկայում և երրորդ երկրների շուկաներ արդյունաբերական ապրանքների տեղաշարժման ճանապարհին ձեռնարկությունների կոոպերացիոն համագործակցության զարգացման համար խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկների մշակում՝ ԵԱՏՄ արդյունաբերական համակարգաստեղծ ձեռնարկությունների վերլուծության հիման վրա» ԳՀԱ |
2016-2017 թվականներ |
Ընդամենը՝ Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում (5 ԳՀԱ)
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ
1. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության, այդ թվում՝ միջպետական կոոպերացիայի և ներմուծման փոխարինման բնագավառում քաղաքականության զարգացման հեռանկարային ուղղությունների և մեխանիզմների մշակում» ԳՀԱ |
2016-2017 թվականներ |
2. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ագրոպարենային շուկայի պետական կարգավորման և ագրոարդյունաբերական համալիրի աջակցության միջոցների արդյունավետության գնահատման մեթոդաբանության մշակում՝ դրանց արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկներ մշակելու նպատակով» ԳՀԱ |
2016 թվական |
3. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի և սննդի արդյունաբերության արտադրանքի գնային դիտանցման և մրցունակության վերլուծության մեթոդիկայի մշակում» ԳՀԱ |
2016 թվական |
4. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի վրա համաշխարհային ագրոպարենային շուկայի վիճակի (կոնյունկտուրայի) ազդեցության գնահատում» ԳՀԱ |
2016-2017 թվականներ |
Ընդամենը՝ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտում (4 ԳՀԱ).
բ) «Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ» ենթաբաժնում՝
3-րդ կետը հանել.
«Ընդամենը՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտում (3 ԳՀԱ)» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտում (2 ԳՀԱ)» բառերով.
գ) «Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտ» ենթաբաժնում «Կատարման ժամկետը» սյունակում «2016 թվական» բառերը փոխարինել «2016-2017 թվականներ» բառերով:
2. «Ընդամենը՝ ըստ նոր սկսվող աշխատանքների (28 ԳՀԱ)» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ընդամենը՝ ըստ նոր սկսվող աշխատանքների (36 ԳՀԱ)»։
3. «ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (39 ԳՀԱ)» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ԸԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (47 ԳՀԱ)»։
______________
