ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2015 թվականի |
թիվ 149 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ԹԻՎ 299 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 20-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի մայիսի 28-ի «Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական միջոցառումների կիրառման մասին» թիվ 299 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
ա) սույն Որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունները թունաքիմիկատների մնացորդային քանակությունների պարունակությանը վերաբերող մասով չեն կիրառվում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 874 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Հացահատիկի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 015/2011) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող հացահատիկը շրջանառության համար բացթողման, նշված տեխնիկական կանոնակարգում մինչև համապատասխան փոփոխություններ կատարելը պետական հսկողության (վերահսկողության) և համապատասխանության գնահատման համար.
բ) Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված` թունաքիմիկատների մնացորդային քանակությունների պարունակության վերաբերյալ պարտադիր պահանջներին համապատասխան՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ՝ մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված փաստաթղթերի առկայության դեպքում սննդամթերքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը թույլատրվում է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը.
գ) մինչև 2016 թվականի հունվարի 1-ը շրջանառության մեջ դրված սննդամթերքի շրջանառությունը թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ այդ արտադրանքի պիտանիության ժամկետի ընթացքում:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշման մեջ կատարվող
