ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
18 օգոստոսի 2015 թվականի |
թիվ 100 |
քաղ. Մոսկվա |
ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՅԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի շասսիի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի չորրորդ պարբերության համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևը,
ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևի լրացման կարգը (այսուհետ՝ Լրացման կարգը),
ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների անձնագրի ձևաթղթերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը:
2. Սահմանել, որ՝
ա) ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների անձնագրի ձևաթղթերը խիստ հաշվետվության փաստաթղթեր են, պատրաստվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) Ա4 (210 х 297 մմ) ձևաչափի սպիտակ թղթի վրա՝ օգտագործելով ներկեր, որոնք ապահովում են պաշտպանությունն ուղղումներից կամ կերագծումներից, տպագրական եղանակով՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող՝ ձևաթղթերի պաշտպանվածության աստիճանին ներկայացվող պահանջներին համապատասխան, և ունեն 8-ից ոչ պակաս պաշտպանվածության աստիճան, այդ թվում՝
2-երանգ թափանցիկ-մգեցված, արտահայտված ցայտունություն ունեցող ջրանշան, որն ապահովում է դրա ապահով տեսողական հսկողությունը.
2-ից ոչ պակաս տեսակի մանրաթելեր, որոնք վերահսկվում են սպեկտրի տեսանելի կամ այլ մասերում: Ընդ որում, թույլատրվում է մանրաթելի մի տեսակը փոխարինել ներառման այլ տեսակներով՝ կոնֆետտիով, պոլիմերային թելերով, պատիճավորված լուսակրով: Չի թույլատրվում կիրառել հատուկ մանրաթելեր, որոնք ուլտրամանուշակագույն ճառագայթման ներգործության ներքո ունեն տեսանելի կապույտ լուսարձակում.
փոփոխական քայլով և հիրիկային գլանումով 2 ֆոնային ցանցերի տեղադրում.
միկրոտեքստ, որը պոզիտիվ կատարման դեպքում ունի 150 - 200 մկմ, իսկ նեգատիվ կատարման դեպքում՝ 200 - 250 մկմ տպատառի բարձրություն.
ներկով տպված տարր, որն անտեսանելի է տեսանելի սպեկտրում և ուլտրամանուշակագույն ճառագայթման ներգործության ներքո լուսարձակում է դեղնականաչավուն գույնով.
պատճենահանումից պաշտպանության տարր.
միկրոտեքստով հոլոգրամ, որը զետեղվում է տաք դրոշմատպման եղանակով.
տպագրական համարը, որը բաղկացած է ձևաթղթի սերիայից, երկրի երկտառանի ծածկագրից (ISO 3166-1 (а1рhа-2)) և ձևաթղթի հերթական համարից (2 փոքրատառ և 6 արաբական թվանշան).
բ) ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևը և սույն Որոշմամբ հաստատված կարգերը կիրառվում են սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
գ) մինչև 2016 թվականի հունվարի 1-ը թույլատրվում է ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների անձնագրերը ձևակերպել անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ձևով և կանոններին համապատասխան.
դ) սույն Որոշմամբ հաստատված՝ ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևը և կարգերը Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են ««Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի շասսիի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգի կազմակերպման մասին» համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամիսը լրանալուց հետո.
ե) չի թույլատրվում ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների անձնագիրը լրացնել միաժամանակ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ձևով և կանոններին համապատասխան և սույն Որոշմամբ հաստատված միասնական ձևով և Լրացման կարգին համապատասխան.
զ) ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ձևով և կանոններին համապատասխան ձևակերպված անձնագրերի վերաձևակերպումը սույն Որոշմամբ հաստատված միասնական ձևով և Լրացման կարգին համապատասխան ձևակերպված անձնագրերով փոխարինելու նպատակով չի պահանջվում:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 100 որոշմամբ |
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎ
ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների անձնագրի
[Դիմերես]
ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ (26) |
Ամսաթիվը (27) |
Պաշտո- նատար անձի ստորա- գրությունը, կնիքը (28) |
ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՅԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԳԻՐ |
(1) | |
թիվ (2)
Մեքենայի տիպը ___________________________ Մեքենայի մակնիշը, մոդելը, առևտրային անվանումը |
(3) ____ | ||||
(4) | |||||
Պատրաստող կազմակերպությունը, պատրաստման երկիրը |
(5) | ||||
Հասցեն |
(6) | ||||
Ծագման երկիրը |
(7) | ||||
Համապատասխանության հավաստագիրը (համապատասխանության մասին հայտարարագիրը) «___» -ի թ. թիվ ____________ |
ք. (8) | ||||
Տրված է (գրանցված է) |
(9) | ||||
Մեքենայի արտադրության տարեթիվը _______թ. Մեքենայի գործարանային համարը, մեքենայի նույնականացման համարը (VIN կամ PIN) |
(10) (11) | ||||
Շարժիչի (շարժիչների) տիպը |
(12) | ||||
Շարժիչի (շարժիչների) մոդելը, համարը |
(13) | ||||
Շարժիչի (շարժիչների) աշխատանքային ծավալը, սմ3 |
(14) | ||||
Շարժիչի (շարժիչների) հզորությունը, կՎտ (ձ.ու.) |
(15) | ||||
Շարժասարքի տեսակը |
(16) | ||||
Մեքենայի գույնը |
(17) | ||||
Տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածը __________________________________ կգ |
(18) | ||||
Առավելագույն կառուցվածքային արագությունը, կմ/ժ |
(19) | ||||
Եզրաչափերը, մմ |
(20) | ||||
Սեփականատիրոջ անվանումը (Ա.Ա.Հ.) |
(21) | ||||
Սեփականատիրոջ հասցեն |
(22) | ||||
Անձնագիրը տրամադրած մարմնի (կազմակերպության) անվանումը |
(23) | ||||
Անձնագրի տրման ամսաթիվը « » -ի թ. |
(24) | ||||
Կ. Տ. |
Ստորագրություն_________ |
(Ա.Ա.Հ.) ______________ |
(25) |
[Դարձերես]
Գրանցման մասին վկայականը՝ սերիա թիվ _________________________________________(29) |
Գրանցման մասին վկայականը՝ սերիա_______ թիվ_______________ | ||
Գրանցման համարանիշը՝ տարածաշրջանի ծածկագիրը սերիա թիվ _______________________________(30) |
Գրանցման համարանիշը՝ տարածաշրջանի ծածկագիրը_________ սերիա____________ թիվ ________ | ||
Գրանցման ամսաթիվը « » -ի ____ թ. (31) _________________________________________(32) |
Գրանցման ամսաթիվը __________ «__» -ի թ. | ||
_________________________________ | |||
(մեքենայի գրանցումն իրականացրած մարմնի (կազմակերպության) անվանումը) |
(մեքենայի գրանցումն իրականացրած մարմնի (կազմակերպության) անվանումը) | ||
Կ. Տ. Ստորագրություն _________________________________________(33) |
Կ. Տ. |
Ստորագրություն ____________________________ | |
Հաշվառումից հանելու ամսաթիվը « » -ի ____________________________ թ. (34) |
Հաշվառումից հանելու ամսաթիվը « » -ի _________թ. | ||
Կ. Տ. Ստորագրություն _________________________________________(35) |
Կ. Տ. |
Ստորագրություն ______________________ | |
Նոր սեփականատիրոջ անվանումը (Ա.Ա.Հ.)_________________________________________(36) |
Նոր սեփականատիրոջ անվանումը (Ա.Ա.Հ.)________________________________________ | ||
Նոր սեփականատիրոջ հասցեն _________________________________________(37) |
Նոր սեփականատիրոջ հասցեն_______________________________ | ||
Վաճառքի (փոխանցման) ամսաթիվը « » -ի _____________________ թ. (38) |
Վաճառքի (փոխանցման) ամսաթիվը «__» -ի __թ. | ||
Կ. Տ. Նախկին սեփականատիրոջ ստորագրությունը _________________________________________(39) |
Կ. Տ. |
Նախկին սեփականատիրոջ ստորագրությունը__________ | |
Գրանցման մասին վկայականը՝ սերիա թիվ |
Գրանցման մասին վկայականը՝ սերիա թիվ _____________ | ||
Գրանցման համարանիշը՝ տարածաշրջանի ծածկագիրը սերիա թիվ Գրանցման ամսաթիվը «____» -ի ____________________________թ. |
Գրանցման համարանիշը՝ տարածաշրջանի ծածկագիրը _______ սերիա ______ թիվ _____՝ Գրանցման ամսաթիվը «__» -ի թ. | ||
(մեքենայի գրանցումն իրականացրած մարմնի (կազմակերպության) անվանումը) |
(մեքենայի գրանցումն իրականացրած մարմնի (կազմակերպության) անվանումը) | ||
Կ. Տ. |
Ստորագրություն___________ |
Կ. Տ. |
Ստորագրություն |
Հաշվառումից հանելու ամսաթիվը |
«___» _________-ի_______թ. |
Հաշվառումից հանելու ամսաթիվը |
«__» ________-ի______թ. |
Կ. Տ. |
Ստորագրություն_________ |
Կ. Տ. |
Ստորագրություն_______________ |
Նոր սեփականատիրոջ անվանումը (Ա.Ա.Հ.) _______________________________________ |
Նոր սեփականատիրոջ անվանումը (Ա.Ա.Հ.) ______________________________________ | ||
Նոր սեփականատիրոջ հասցեն________________________________ |
Նոր սեփականատիրոջ հասցեն________________________________ | ||
Վաճառքի (փոխանցման) ամսաթիվը |
«___» _____________-ի ___թ. |
Վաճառքի (փոխանցման) ամսաթիվը |
«___» _____________-ի ___թ. |
Կ. Տ. |
Նախկին սեփականատիրոջ ստորագրությունը____________ |
Կ. Տ. |
Նախկին սեփականատիրոջ ստորագրությունը____________ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 100 որոշմամբ |
ԿԱՐԳ
ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևի լրացման
1. Սույն կարգը սահմանում է ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների միասնական ձևի լրացման կարգը (այսուհետ՝ համապատասխանաբար՝ անձնագիր, մեքենաներ):
2. Անձնագիրը ձևակերպվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) և տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների շասսիներ), ինքնագնաց մեքենաներ և տեխնիկայի այլ տեսակներ պատրաստող այն կազմակերպությունների միասնական ռեեստրում ներառված՝ մեքենաներ պատրաստող կազմակերպությունների կողմից, որոնք իրականացնում են տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների շասսիների), ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի (էլեկտրոնային անձնագրերի) ձևակերպում (այսուհետ՝ պատրաստողներ) իրենց կողմից արտադրված մեքենաների համար, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ անդամ պետությունների՝ նշված միասնական ռեեստրում ներառված լիազորված մարմինների (կազմակերպությունների) (այսուհետ՝ լիազորված մարմիններ (կազմակերպություններ)) կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 100 որոշմամբ հաստատված միասնական ձևով:
Անձնագիրը ձևակերպվում է լիալրակազմ մեքենայի համար:
3. Անձնագիրը կազմվում է ռուսերենով՝ էլեկտրոնային տպող սարքի օգտագործմամբ, և անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջի առկայության դեպքում այն անդամ պետության պետական լեզվով, որտեղ տրամադրվում է անձնագիրը:
Անձնագրի 25-39-րդ դաշտերը կարող են լրացվել սև կամ կապույտ գույնի գնդիկավոր գրիչի օգտագործմամբ:
Անդամ պետություններից մեկի պետական լեզվով անձնագրի ձևակերպումն իրականացվում է ներդրակի տեսքով, որի ձևաթուղթը պետք է համապատասխանի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 20 թվականի թիվ որոշմամբ սահմանված՝ անձնագրի ձևաթղթին ներկայացվող պահանջներին: Նշված ներդրակը լրացվում է սույն կարգի 5-րդ կետին համապատասխան: Ընդ որում, ներդրակի 1-ին էջում՝ վերին աջ անկյունում, կատարվում է նշում՝ «Ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների անձնագրի թիվ ներդրակ» (նշելով անձնագրի ձևաթղթի տպագրական համարը):
Անհրաժեշտության դեպքում պատրաստողին վերաբերող տվյալները (անվանումը, գտնվելու վայրը, (իրավաբանական անձի հասցեն), փաստացի հասցեն (բացի պետության անվանումից)) կամ արտադրանքին վերաբերող տվյալները (տիպը, մակնիշը, մոդելը, մեքենայի նույնականացման համարը, շարժիչի տիպը, մոդելը և համարը) նշելիս կարող է օգտագործվել լատինական այբուբեն։
4. Անձնագրի բոլոր դաշտերը պետք է լրացված լինեն (անձնագրի բնօրինակում դաշտերի համարակալումը բացակայում է):
5. Անձնագրում նշվում են՝
1) 1-ին դաշտում՝ 2 տողով կատարված գրառումներ՝ հետևյալ հաջորդականությամբ՝
1-ին տող՝ «ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՅԻ»,
2-րդ տող՝ «ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԳԻՐ».
2) 2-րդ դաշտում՝ անձնագրի ձևաթղթի տպագրական համարը, որը զետեղվում է ձևաթուղթը պատրաստելիս.
3) 3-րդ դաշտում՝ մեքենայի տիպը, որը ներկայացնում է մեքենայի բնութագիրը, որը որոշվում է նրա կառուցվածքային առանձնահատկություններով և նշանակությամբ (տրակտոր, հացահատիկահավաք կոմբայն, էքսկավատոր, վերհան, ձյունագնաց, ձյունաճահճագնաց, կցորդ և այլն).
4) 4-րդ դաշտում՝ մեքենայի մակնիշը, մոդելը, առևտրային անվանումը, որոնք շնորհվել են պատրաստողի կողմից (առկայության դեպքում).
5) 5-րդ դաշտում՝ պատրաստողի ամբողջական անվանումը, պատրաստողի երկրի ամբողջական անվանումը.
6) 6-րդ դաշտում՝ պատրաստողի գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), փաստացի հասցեն.
7) 7-րդ դաշտում՝ մեքենայի ծագման երկրի անվանումը, որը սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
8) 8-րդ դաշտում՝ տրամադրված համապատասխանության հավաստագրերի և համապատասխանության մասին գրանցված հայտարարագրերի Միասնական ռեեստրում համապատասխանության հավաստագրի կամ համապատասխանության մասին հայտարարագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը (ամսաթիվը նշվում է բառերով և թվանշաններով. ամսաթիվը՝ արաբական երկու թվանշաններով (չակերտներում), ամիսը՝ բառով, տարին՝ արաբական չորս թվանշաններով (տարվա կրճատ նշմամբ՝ «թ.»)։
Միության անդամ չհանդիսացող պետության օրենսդրությանը համապատասխան նախկինում գրանցված մեքենայի համար կամ ֆիզիկական անձի կողմից անձնական օգտագործման համար անդամ պետության տարածք ներմուծված մեքենայի համար լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից անձնագրի ձևակերպման դեպքում 8-րդ դաշտում կատարվում է նշում՝ «բացակայում է»:
Ընդ որում, անձնագրի 26-րդ դաշտում նշվում են այն փաստաթղթերի մասին տեղեկությունները, որոնք հաստատում են, որ մեքենան նախկինում գրանցված է եղել Միության անդամ չհանդիսացող պետության օրենսդրությանը համապատասխան կամ անդամ պետության տարածք ներմուծվել է ֆիզիկական անձի կողմից անձնական օգտագործման համար.
9) 9-րդ դաշտում՝ համապատասխանության հավաստագիրը տրամադրած հավաստագրման մարմնի անվանումը, որը ներառված է Մաքսային միության հավաստագրման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) Միասնական ռեեստրում, կամ համապատասխանության մասին հայտարարագիրը գրանցած հավաստագրման մարմնի անվանումը, որը ներառված է նշված Միասնական ռեեստրում, կամ անդամ պետության մարմնի անվանումը, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 76 որոշմամբ հաստատված՝ «Արտադրանքի՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ հայտարարագրերի գրանցման մասին» դրույթի համաձայն լիազորված է գրանցելու համապատասխանության մասին հայտարարագրերը:
Այն դեպքում, երբ 8-րդ դաշտում կատարվում է նշում՝ «բացակայում է», 9-րդ դաշտում նույնպես կատարվում է նշում՝ «բացակայում է».
10) 10-րդ դաշտում՝ մեքենայի արտադրության տարեթիվը (արաբական չորս թվանշաններով՝ տարվա կրճատ նշմամբ՝ «թ.»):
Սերիական թողարկման տրակտորների կամ այլ մեքենաների հիմքով մեքենաների՝ դրանց անվանման փոփոխությամբ արտադրության դեպքում 10-րդ դաշտում նշվում է հիմք հանդիսացած տրակտորի կամ այլ մեքենայի արտադրության տարեթիվը:
Այն մեքենաների համար, որոնք արտադրվել են Միության անդամ չհանդիսացող պետություններում, ներմուծվել են անդամ պետության տարածք, և որոնց արտադրության տարեթիվը փաստաթղթերով հաստատել կամ մակնշման միջոցով որոշել հնարավոր չէ, 10-րդ դաշտում նշվում է անդամ պետության տարածք այդպիսի մեքենայի ներմուծման տարեթիվը: Ընդ որում, անձնագրի 26-րդ դաշտում կատարվում է նշում՝ «Արտադրության տարեթիվը որոշվել է ըստ Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծման տարեթվի», ինչպես նաև նշվում են ներմուծումը հաստատող փաստաթղթի ձևակերպման համարը և ամսաթիվը.
11) 11-րդ դաշտում՝ մեքենայի գործարանային հերթական համարը, որը շնորհվել է պատրաստողի կողմից, իսկ եթե ընդունված մակնշմանը համապատասխան մեքենայի վրա զետեղված է նույնականացման համար (VIN կամ PIN)՝ մեքենային շնորհված համապատասխան պայմանական նշագիրը:
Սերիական թողարկման տրակտորների կամ այլ մեքենաների հիմքի վրա՝ դրանց անվանման փոփոխությամբ մեքենայի արտադրության դեպքում 11-րդ դաշտում նշվում է նաև այն տրակտորի կամ այլ մեքենայի գործարանային համարը (այն մեքենայի կամ մեքենայի մակնշման ցուցանակի վրա պահպանելու պայմանով), որի հիման վրա արտադրվել է մեքենան.
12) 12-րդ դաշտում՝ շարժիչի (շարժիչների) տիպը. մեքենայի կառուցվածքում կիրառված ներքին այրման շարժիչը (շարժիչները) և (կամ) էլեկտրական շարժիչը (էլեկտրական շարժիչները) և դրանց քանակը:
Կցորդների վերաբերյալ 12-րդ դաշտում կատարվում է նշում՝ «բացակայում է».
13) 13-րդ դաշտում՝ մոդելը և պատրաստողի կողմից շնորհված շարժիչի (շարժիչների) համարը (համարները):
Կցորդների վերաբերյալ 13-րդ դաշտում կատարվում է նշում՝ «բացակայում է».
14) 14-րդ դաշտում՝ ներքին այրման շարժիչի (շարժիչների) գլանների աշխատանքային ծավալը:
Էլեկտրական շարժիչով կամ կցորդով մեքենաների համար 14-րդ դաշտում կատարվում է նշում՝ «բացակայում է».
15) 15-րդ դաշտում՝ շարժիչի (շարժիչների) անվանական հզորությունը (կիլովատերով և ձիաուժերով): Եթե մեքենան շարժման բերելու համար դրա կառուցվածքում կիրառվում է ավելի քան 1 շարժիչ, նշվում է բոլոր շարժիչների գումարային անվանական հզորությունը, որը կարող է սպառվել միաժամանակ:
Այն դեպքում, երբ մեքենայի կառուցվածքում ներքին այրման շարժիչի մեխանիկական էներգիան վերափոխվում է էլեկտրականի, մեքենան հետագայում էլեկտրական շարժիչի միջոցով շարժման բերելու համար 15-րդ դաշտում նշվում է ներքին այրման շարժիչի անվանական հզորությունը։
Կցորդների վերաբերյալ 15-րդ դաշտում կատարվում է նշում՝ «բացակայում է».
16) 16-րդ դաշտում՝ մեքենայի կառուցվածքում կիրառված շարժասարքի տեսակը («անիվային», «թրթուրավոր», «կիսաթրթուրավոր», «գլանավոր» և այլն).
17) 17-րդ դաշտում՝ տեսողական եղանակով որոշվող հիմնական գույնը, որով ներկված է մեքենան (կապույտ, կարմիր, դեղին, շագանակագույն, կանաչ, սև, մոխրագույն, սպիտակ, նարնջագույն կամ մանուշակագույն): Այն դեպքում, երբ մեքենան ներկված է մի քանի գույնով, և դրանցից հիմնականը տեսողական եղանակով որոշել հնարավոր չէ, 17-րդ դաշտում կատարվում է նշում՝ «համակցված» կամ «բազմագույն», որից հետո նշվում են հիմնական գույները.
18) 18-րդ դաշտում՝ մեքենայի տեխնիկապես առավելագույն թույլատրելի զանգվածը.
19) 19-րդ դաշտում՝ շարժման արագությունների ընդգրկույթից մեքենայի շարժման առավելագույն արագությունը, որը սահմանված է տեխնիկական փաստաթղթերով:
Կցորդների վերաբերյալ 19-րդ դաշտում կատարվում է նշում՝ «բացակայում է».
20) 20-րդ դաշտում՝ մեքենայի երկարությունը, լայնությունը և բարձրությունը տրանսպորտային դիրքում.
21) 21-րդ դաշտում՝ սեփականատիրոջ անվանումը (իրավաբանական անձի համար) կամ սեփականատիրոջ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում) (ֆիզիկական անձի համար).
22) 22-րդ դաշտում՝ սեփականատիրոջ հասցեն՝ գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), փաստացի հասցեն (իրավաբանական անձի համար) կամ բնակության վայրը (ֆիզիկական անձի համար).
23) 23-րդ դաշտում՝ անձնագիրը (անձնագրի կրկնօրինակը) տրամադրած պատրաստողի, լիազորված մարմնի (կազմակերպության) կամ անդամ պետության մարմնի (կազմակերպության) անվանումը, որը լիազորված է մեքենաների համար գրանցման գործողություններ կատարել (այսուհետ՝ գրանցելու համար լիազորված մարմին (կազմակերպություն)).
24) 24-րդ դաշտում՝ անձնագրի տրման ամսաթիվը (ամսաթիվը նշվում է բառերով և թվանշաններով. ամսաթիվը՝ արաբական երկու թվանշաններով (չակերտներում), ամիսը՝ բառով, տարին՝ արաբական չորս թվանշաններով (տարվա կրճատ նշմամբ՝ «թ.»)).
25) 25-րդ դաշտում՝ պատրաստողի, լիազորված մարմնի կամ գրանցելու համար լիազորված մարմնի (կազմակերպության)՝ անձնագիրը տրամադրած պաշտոնատար անձի ստորագրությունը, ազգանունը և անվանման առաջին տառերը (դնելով դրոշմվածքը).
26) 26-րդ դաշտում՝ այն անդամ պետությունը, որի տարածքում մեքենան նախատեսված է առաջնային շրջանառության համար՝ այդ պետությունում սահմանված պահանջներին համապատասխանությունը հաստատելու պայմանով: Մեքենայի՝ Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին կամ մինչև Միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի առկայության դեպքում 26-րդ դաշտում կատարվում է նշում՝ «Առանց շրջանառության սահմանափակման»: Տվյալ գրառումը կատարվում է պատրաստողի կամ լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից անձնագրի առաջնային ձևակերպման ժամանակ:
26-րդ դաշտում ներկայացվում է նաև տեղեկատվություն՝ անձնագրում պարունակվող տեղեկությունների փոփոխության մասին (նշելով այդ տեղեկությունների փոփոխության փաստը հաստատող փաստաթղթի վավերապայմանները): Այդպիսի տեղեկատվությունը նշվում է գրանցելու համար լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից և կարող է պարունակել տեղեկատվություն՝ հետևյալ տեղեկությունների փոփոխության մասին.
սեփականատիրոջ մասին տեղեկություններ (սեփականատիրոջ անվանման (ազգանվան, անվան, հայրանվան), նրա հասցեի փոփոխություն),
համարային ագրեգատների մասին տեղեկություններ (շարժիչների փոխարինում, շրջանակի փոխարինում)՝ նշելով ագրեգատի նոր համարը:
Պատրաստողի կամ լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից անձնագրի առաջնային ձևակերպման ժամանակ անձնագրում պարունակվող տեղեկությունների փոփոխության մասին տեղեկատվության մուտքագրումը 26-րդ դաշտում չի թույլատրվում:
26-րդ դաշտում թույլատրվում է նշել արտակարգ օպերատիվ ծառայություններ կանչելու սարքվածքի (համակարգի) նույնականացման համարի, մաքսային սահմանափակումների, ինչպես նաև օգտահանման վճարի վճարման մասին տեղեկություններ.
27) 27-րդ դաշտում՝ անձնագրի 26-րդ դաշտում համապատասխան տեղեկությունները մուտքագրելու ամսաթիվը (ամսաթիվը նշվում է բառերով և թվանշաններով. ամսաթիվը՝ արաբական երկու թվանշաններով (չակերտներում), ամիսը՝ բառով, տարին՝ արաբական չորս թվանշաններով (տարվա կրճատ նշմամբ՝ «թ.»)).
28) 28-րդ դաշտում՝ 26-րդ դաշտում տեղեկություններ մուտքագրած պատրաստողի, լիազորված մարմնի (կազմակերպության) կամ գրանցելու համար լիազորված մարմնի (կազմակերպության) պաշտոնատար անձի ստորագրությունը՝ վավերացված կնիքով.
29) 29-րդ դաշտում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրամադրված՝ մեքենայի գրանցման մասին վկայականի սերիան և համարը.
30) 30-րդ դաշտում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրամադրված՝ տարածաշրջանի ծածկագիրը, սերիան և գրանցման համարանիշի (պետական գրանցման նշանի, պետական գրանցման համարանիշի) սերիան և համարը.
31) 31-րդ դաշտում՝ գրանցելու համար լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից մեքենայի գրանցման ամսաթիվը (ամսաթիվը նշվում է բառերով և թվանշաններով. ամսաթիվը՝ արաբական երկու թվանշաններով (չակերտներում), ամիսը՝ բառով, տարին՝ արաբական չորս թվանշաններով (տարվա կրճատ նշմամբ՝ «թ.»)).
32) 32-րդ դաշտում՝ մեքենայի գրանցումն իրականացրած մարմնի (կազմակերպության) անվանումը.
33) 33-րդ դաշտում՝ մեքենայի գրանցումն իրականացրած մարմնի (կազմակերպության) պաշտոնատար անձի ստորագրությունը (դնելով կնիքը).
34) 34-րդ դաշտում՝ գրանցելու համար լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից մեքենան գրանցման հաշվառումից հանելու ամսաթիվը (ամսաթիվը նշվում է բառերով և թվանշաններով. ամսաթիվը՝ արաբական երկու թվանշաններով (չակերտներում), ամիսը՝ բառով, տարին՝ արաբական չորս թվանշաններով (տարվա կրճատ նշմամբ՝ «թ.»)).
35) 35-րդ դաշտում՝ գրանցելու համար լիազորված՝ մեքենան գրանցման հաշվառումից հանած մարմնի (կազմակերպության) պաշտոնատար անձի ստորագրությունը (դնելով կնիք).
36) 36-րդ դաշտում՝ նոր սեփականատիրոջ անվանումը (իրավաբանական անձի համար) կամ նոր սեփականատիրոջ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում) (ֆիզիկական անձի համար).
37) 37-րդ դաշտում՝ նոր սեփականատիրջ հասցեն՝ գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), փաստացի հասցեն (իրավաբանական անձի համար) կամ բնակության վայրը (ֆիզիկական անձի համար).
38) 38-րդ դաշտում՝ մեքենայի վաճառքի (փոխանցման) ամսաթիվը (ամսաթիվը նշվում է բառերով և թվանշաններով. ամսաթիվը՝ արաբական երկու թվանշաններով (չակերտներում), ամիսը՝ բառով, տարին՝ արաբական չորս թվանշաններով (տարվա կրճատ նշմամբ՝ «թ.»)).
39) 39-րդ դաշտում՝ մեքենայի նախկին սեփականատիրոջ ստորագրությունը (դնելով գրանցելու համար լիազորված մարմնի (կազմակերպության) կնիքը):
6. Անձնագիրը լրացնելիս ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի օգտագործումը չի թույլատրվում:
7. Անձնագրի 29-35-րդ դաշտերը լրացվում են գրանցելու համար լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից:
Անձնագրի 36-39-րդ դաշտերը լրացվում են մեքենայի նախկին սեփականատիրոջ կողմից:
8. Անձնագրում սույն կարգով չնախատեսված տեղեկությունների մուտքագրում, ինչպես նաև բառերի հապավումների (բացի համընդհանուր ճանաչված հապավումներից) օգտագործում և տեքստի ուղղում չեն թույլատրվում։
Անձնագիրը լրացնելիս թույլ տված սխալների հայտնաբերման դեպքում համապատասխան տեղեկատվությունը նշվում է անձնագրի 26-28-րդ դաշտերում գրանցելու համար լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ սխալը թույլ տված մարմնի (կազմակերպության, անձի) կողմից ստացված տեղեկությունների հիման վրա:
9. Անձնագրի կորստի կամ փչանալու դեպքում այդ անձնագրի կրկնօրինակը տրվում է՝
անձնագիրը տրամադրած պատրաստողի կողմից՝ նրա կողմից պատրաստված, շրջանառության մեջ դրված, սակայն գրանցելու համար լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից չգրանցված մեքենայի համար,
անձնագիրը տրամադրած լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ Միության տարածք ներմուծված, սակայն գրանցելու համար լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից չգրանցված մեքենայի համար,
գրանցելու համար լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված մեքենայի և չգրանցված մեքենայի համար, որը նախկինում գրանցվել է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:
Ընդ որում, անձնագրի կրկնօրինակի 26-րդ դաշտում կատարվում է նշում՝ «ԿՐԿՆՕՐԻՆԱԿ: Տրված է ՊՍՄ-ի փոխարեն», ինչպես նաև նշվում է անձնագրի բնօրինակի տրման համարը և ամսաթիվը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 100 որոշմամբ |
ԿԱՐԳ
ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի ձևաթղթերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման
1. Սույն կարգը սահմանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 100 որոշմանը համապատասխան պատրաստվող՝ ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի ձևաթղթերի (այսուհետ՝ անձնագրերի ձևաթղթեր) վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կանոնները:
2. Անձնագրերի ձևաթղթերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման համար պատասխանատու մարմինները (այսուհետ՝ լիազորված մարմիններ) սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից:
3. Լիազորված մարմինների վերաբերյալ տեղեկությունները (նշելով դրանց անվանումները, գտնվելու վայրը, փաստացի հասցեները, ինչպես նաև հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները) տեղադրվում են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում:
4. Լիազորված անձինք փոխանակում են տեղեկություններ՝ անձնագրերի ձևաթղթերի համարների վերաբերյալ՝
անձնագրերի պատրաստված ձևաթղթերի վերաբերյալ՝ ամիսը մեկ.
կորցրած, լրացման ժամանակ փչացած կամ ոչ պիտանի դարձած անձնագրերի ձևաթղթերի վերաբերյալ՝ լիազորված մարմնի կողմից համապատասխան տեղեկություններն ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ:
5. Անձնագրի ձևաթղթի իսկության վերաբերյալ կասկածներ առաջանալու կամ անձնագրում նշված տեղեկությունները ճշգրտելու անհրաժեշտության դեպքում լիազորված մարմնի կողմից համապատասխան հարցում է ուղարկվում Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության լիազորված մարմին, որի տարածքում պատրաստվել է այդ անձնագրի ձևաթուղթը։
6. Սույն կարգի 5-րդ կետին համապատասխան տեղեկությունների հարցումը պետք է պարունակի հարցման համար հիմնավորումը և այն անձնագրի ձևաթղթի համարը, որի վերաբերյալ հարցվում է տեղեկատվությունը:
Հարցումն ստորագրվում է լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից:
7. Այն լիազորված մարմինը, որի հասցեով սույն կարգի 5-րդ կետին համապատասխան ստացվել է հարցում, այդպիսի հարցում ստանալու օրվանից հետո՝ 15 աշխատանքային օրվանից ոչ ուշ, ուղարկում է լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից ստորագրված պատասխանը:
Այն դեպքում, երբ հարցման պատասխանը չի կարող ներկայացվել նշված ժամկետում, այն լիազորված մարմինը, որի հասցեով ստացվել է հարցումը, գրավոր տեղեկացնում է հարցում կատարող լիազորված մարմնին նշված ժամկետում տեղեկատվությունը չներկայացնելու պատճառների, ինչպես նաև պատասխանը ներկայացնելու նախատեսվող ժամկետների մասին:
8. Հարցումները և հարցումների պատասխաններն ուղարկվում են փոստային կապի օգտագործմամբ կամ արտատպված (սկանավորված) տարբերակով՝ էլեկտրոնային փոստի միջոցով (բնօրինակների պարտադիր ներկայացմամբ)։
