ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
8 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 160 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 2-րդ հավելվածի 22-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 160 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում
1. Նախաբանի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա և Ապրանքների միասնական ցանկում ներառված այն ապրանքներին ներկայացվող սույն պահանջները, որոնք ենթակա են անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) հսկողության (վերահսկողության) (այսուհետ՝ հսկողության ենթակա), մշակվել են՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կենդանիների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հարուցիչների և անասնաբուժասանիտարական առումով վտանգավոր, կենդանական ծագում ունեցող ապրանքների առաջացումը, ներմուծումն ու տարածումը թույլ չտալու նպատակներով։»։
2. Պահանջների տեքստում՝
ա) համապատասխան թվով և հոլովով «Կողմ» բառը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություն» բառերով.
բ) «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
գ) համապատասխան հոլովով «Մաքսային միության հանձնաժողով» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «Եվրասիական տնտեսական հանձնաժողով» բառերով.
դ) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]։
3. «Միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում գործածվող եզրույթները» բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Սույն պահանջներում գործածվող եզրույթները»։
4. «Ընդհանուր դրույթներ» բաժնում՝
ա) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
բ) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
գ) վեցերորդ պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը.
դ) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
ե) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
զ) տասնհինգերորդ պարբերության մեջ ««Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա օբյեկտների համատեղ ստուգումներ անցկացնելու և ապրանքների (արտադրանքի) փորձանմուշներ (նմուշներ) վերցնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթով» բառերը փոխարինել «անդամ պետությունների օրենսդրությամբ» բառերով.
է) տասնյոթերորդ պարբերության մեջ «Միասնական պահանջներով» բառերը փոխարինել «Պահանջներով» բառով, [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
ը) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]։
5. [Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]։
6. 11-րդ գլխի երկրորդ պարբերության մեջ «Մաքսային միության՝ անասնաբուժության ոլորտին առնչվող նորմատիվ ակտերով» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ անասնաբուժության ոլորտին առնչվող ակտերով» բառերով։
7. [Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]։
8. 39-րդ գլխի ծանոթագրության մեջ «Մաքսային միության հանձնաժողովի կողմից» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից» բառերով։
9. «Եզրափակիչ և անցումային դրույթներ» բաժնում՝
ա) 3-րդ կետում «ցանկացած» բառը փոխարինել «ցանկացած անդամ պետության» բառերով, [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
բ) 4-րդ կետում [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին], «Մաքսային միության միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջների» բառերը փոխարինել «սույն պահանջների» բառերով.
գ) 5–րդ կետում՝
առաջին պարբերության մեջ «Հանձնաժողովի որոշմամբ» բառերը փոխարինել «Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ» բառերով.
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
դ) 6–րդ կետում՝
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
երկրորդ պարբերության մեջ՝
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]։
10. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 42–րդ գլուխ՝
«Գլուխ 42
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) անդամ պետությունների միջև լաբորատորային կենդանիների (մկների, ավազամկների, առնետների, ծովախոզուկների, ճագարների, գերմանամկների, կատուների, շների, ոչ մարդանման պրիմատների, թռչունների), ինչպես նաև դրանց բեղմնավորված ձվաբջիջների (զիգոտների) և սաղմերի տեղափոխման ժամանակ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) անդամ պետությունների միջև տեղափոխման համար թույլատրվում են լաբորատոր հետազոտություններում և (կամ) գիտական նպատակներով օգտագործման համար նախատեսված լաբորատորային կենդանիները (մկները, ավազամկները, առնետները, ծովախոզուկները, ճագարները, գերմանամկները, կատուները, շները, ոչ մարդանման պրիմատները, թռչունները) (այսուհետ՝ լաբորատորային կենդանիներ), ինչպես նաև նշված նպատակներով օգտագործման համար դրանց բեղմնավորված ձվաբջիջները (զիգոտները) և սաղմերը (այսուհետ` բեղմնավորված ձվաբջիջներ (զիգոտներ) և սաղմեր)։
Սույն գլխի նպատակներով լաբորատոր դոնոր կենդանիներ ասելով ենթադրվում են այն լաբորատոր կենդանիները, որոնցից ստացվել են բեղմնավորված ձվաբջիջները (զիգոտները) կամ սաղմերը։
Լաբորատոր կենդանիները և լաբորատոր դոնոր կենդանիները պետք է կլինիկապես առողջ լինեն, ստացված չլինեն վայրի բնության մեջ որսված կենդանիներից և ծագեն մասնագիտացված բուծարաններից, որոնք պաշտոնապես ազատ են կենդանիների վարակիչ հիվանդություններից (այդ թվում՝ բեղմնավորված ձվաբջիջների (զիգոտների) կամ սաղմերի ընտրության օրը)։
Լաբորատոր կենդանիների և լաբորատոր դոնոր կենդանիների առողջության կարգավիճակը պետք է հաստատված լինի ՄԱԲ-ի ցուցումներին համապատասխան անցկացված լաբորատոր թեստերի արդյունքներով։
Լաբորատոր կենդանիների և լաբորատոր դոնոր կենդանիների գենետիկական կարգավիճակը պետք է հայտնի լինի։ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող լաբորատոր կենդանիները, դրանց բեղմնավորված ձվաբջիջները (զիգոտները) և սաղմերը պետք է ուղեկցվեն կենդանիների տեսակի, ցեղատեսակի (կրծողների համար՝ նաև գծի կամ հոսարանի մասին) և անցկացված գենետիկական միջամտությունների (գենետիկորեն փոփոխված կենդանիների համար) մասին տեղեկատվություն պարունակող փաստաթղթերով։
Բեղմնավորված ձվաբջիջների (զիգոտների) և սաղմերի մեջ չպետք է պարունակվեն ախտածին և թունածին միկրոօրգանիզմներ։ Դրանց ընտրությունը, պահպանությունը և տրանսպորտային փոխադրումը պետք է իրականացվեն ՄԱԲ-ի օրենսգրքի ցուցումներին համապատասխան։
Տրանսպորտային փոխադրման ժամանակ լաբորատոր կենդանիները չպետք է շփում ունենան այլ կենդանիների հետ։
Լաբորատոր կենդանիները փոխադրվում են նոր բեռնարկղերում կամ հիվանդության հարուցիչների ոչնչացման նպատակով մաքրում և մանրէազերծում են անցած արկղերում։
Յուրաքանչյուր բեռնարկղ պետք է մակնշված լինի պիտակով և լինի համարակալված։»։
11. Նշված պահանջների 1-ին հավելվածում՝
ա) անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից կիրառվող կարգավորման միջոցների ցանկ».
բ) տեքստում «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով։
12. Նշված պահանջների 3-րդ հավելվածի 3-րդ կետում «Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով։
