ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2015 թվականի |
թիվ 136 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՆԵՐՔԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 46 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության կանոններում կատարել հետևյալ փոփոխությունները՝
42-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
79-րդ կետը «կոլեգիայի անդամներին» բառերից հետո լրացնել «(կոլեգիայի նիստերի անցկացման տեղեկատվական աջակցության համակարգը օգտագործելով (բացառությամբ սահմանափակ տարածման փաստաթղթերի))» բառերով.
157-րդ և 161-րդ կետերում «որոշման նախագիծ» բառերը փոխարինել «կարգադրության նախագիծ» բառերով.
162-րդ կետում «հավանության արժանացնելու մասին որոշումը խորհրդի կողմից ընդունելու» բառերը փոխարինել «խորհրդի կողմից հավանության արժանացնելու» բառերով.
նշված կանոնների թիվ 4 հավելվածի 40-րդ կետի երկրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.
նշված կանոնների թիվ 10 հավելվածի տեքստում «թիվ 14 չափսի տառատեսակով» բառերը փոխարինել «թիվ 15 չափսի տառատեսակով» բառերով։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
