ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2015 թվականի |
թիվ 135 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 827 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-դ կետի երկրորդ պարբերությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. ««Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 827 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 3.2 կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի վերաձևակերպում չի պահանջվում.».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.31 և З.З2 ենթակետեր՝
«3.31. Մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը թույլատրվում է այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ բաց թողնելը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում, որը նախքան Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ենթակա չի եղել Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման.
3.32. Մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը թույլատրվում է նախքան Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելն ընդունված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի հիման վրա նախագծային փաստաթղթերի մշակումն ու հաստատումը.»:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
