ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2017 թվականի N 172-Ա
«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ.18.09.25 N 1328-Ա)
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ, 15-րդ, 26-րդ մասերին, 27-րդ մասի 9-րդ կետին և 21-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ.18.09.25 N 1328-Ա)
1. Սահմանել, որ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություններ են հանդիսանում Մարդու օգտագործման դեղերի տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային խորհուրդը (ICH) և Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմա կազմակերպությունը (PICS):
(1-ին կետը խմբ.18.09.25 N 1328-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 24 Երևան |
