ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2025 թվականի N 1332-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի N 21-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 21-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակի 1-ին կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Անագապատ, լաքապատ, առանց պոլիմերային ծածկույթի, թերթերով՝ 600 մմ-ից ավելի լայնությամբ» բառերը փոխարինել «Անագապատ կամ քրոմապատ լաքապատ և տպագրված լաքապատ, առանց պոլիմերային ծածկույթի, թերթերով՝ 600 մմ-ից ավելի լայնությամբ» բառերով.
2) «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-11.2-րդ կետերով.
« |
|
». |
3) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «49 871 000 000» թիվը փոխարինել «49 986 000 000» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
