ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2025 թվականի N 1340-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 174-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 174-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 2 հավելվածի 1.2-րդ գլխի 2-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունակի 2-րդ պարբերությունում «Շարունակել և ընդլայնել կանանց ընդգրկվածությունը արգանդի պարանոցի քաղցկեղի` ՊԱՊ քսուքի հետազոտություններում» բառերը փոխարինել «Շարունակել և ընդլայնել կանանց ընդգրկվածությունն արգանդի պարանոցի քաղցկեղի հետազոտություններում` մարդու պապիլոմավիրուս թեստավորմամբ (այսուհետ՝ ՄՊՎ)» բառերով, իսկ նույն կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակում «կանանց արգանդի պարանոցի քաղցկեղի` ՊԱՊ-քսուքի հետազոտություններում ընդգրկվածության ընդլայնում» բառերը փոխարինել «կանանց արգանդի պարանոցի քաղցկեղի հետազոտություններում ընդգրկվածության ընդլայնում՝ ՄՊՎ թեստավորմամբ։» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
