ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0149 Ն. 09.09.2025
9 սեպտեմբերի 2025 թվականի |
թիվ 149-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել ֆոնդի զուտ ակտիվների գնահատման համարժեքությունը ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային պրակտիկայում ընդունված սկզբունքներին,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի ««Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ը հաստատելու մասին» թիվ 335-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) Կանոնակարգի 1-ին կետում «ներդրումային ֆոնդերի (այսուհետ` ֆոնդ)» բառերից առաջ լրացնել «հրապարակային» բառը:
2) Կանոնակարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետում «շուկայական (արդար) գնի» բառերը փոխարինել «իրական արժեքի» բառերով:
3) Կանոնակարգը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ կետով.
«6.1 Սույն կանոնակարգում «իրական արժեք» հասկացությունը կիրառվում է Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում (այսուհետ նաև՝ ՖՀՄՍ) սահմանված նշանակությամբ:»:
4) Կանոնակարգի 16-րդ կետում «20-րդ կետով» բառերը փոխարինել «19-րդ և 20-րդ կետերով» բառերով:
5) Կանոնակարգի 18-րդ կետում «20-րդ կետով» բառերը փոխարինել «19-րդ և 20-րդ կետերով» բառերով:
6) Կանոնակարգի 20-րդ կետում «30 աշխատանքային օրերից» բառերը փոխարինել «20 աշխատանքային օրերից» բառերով, իսկ «ոչ մեկի համար» բառերից հետո լրացնել «կամ կառավարչի գնահատմամբ տվյալ արժեթղթի շուկան բավարար իրացվելի չէ արժեթղթի իրական արժեքը արտահայտելու համար» բառերով:
7) Կանոնակարգը 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-րդ կետով.
«20.1․ Կառավարիչը կարող է գնահատել տվյալ արժեթղթի շուկան որպես ոչ բավարար իրացվելի, եթե ֆոնդի կանոնադրությամբ (կանոններով) կամ կառավարչի գործունեության կանոնակարգերով սահմանված են արժեթղթի շուկան ոչ բավարար իրացվելի ճանաչելու պայմանները: Սույն կետում նշված կառավարչի ներքին իրավական ակտերը (ներառյալ՝ դրանցում փոփոխությունները) Կենտրոնական բանկի պահանջով տրամադրվում են Կենտրոնական բանկին:»:
8) Կանոնակարգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Կարգավորվող շուկայում առևտրին չթույլատրված արժեթուղթը, ինչպես նաև սույն կանոնակարգի 20-րդ կետով սահմանված դեպքերում՝ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթուղթը, գնահատվում է իրական արժեքով՝ հիմք ընդունելով ՖՀՄՍ-ներով նախատեսված գնահատման մեթոդների կիրառմամբ որոշված արժեթղթի հնարավոր վաճառքի ողջամիտ գինը:»:
9) Կանոնակարգը 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-րդ կետով.
«22.1 Ֆոնդի կառավարիչը կամ անձը, ում պատվիրակված է ֆոնդի ակտիվների գնահատումը, արժեթղթերը սույն գլխով սահմանված կարգով գնահատելու դեպքում պետք է պահպանի արժեթղթի իրական արժեքի հաշվարկը հավաստող համապատասխան փաստաթղթերը առնվազն տասը տարի: Պահպանվող փաստաթղթերը, որը կարող է ներառել գնահատման մոդելը, ինչպես նաև մոդելում օգտագործված ելակետային տվյալները և ենթադրությունները պետք է բավարար լինեն կատարված գնահատման ողջամտությունը հավաստելու համար: Սույն կետում նշված փաստաթղթերը Կենտրոնական բանկի պահանջով տրամադրվում են Կենտրոնական բանկին:»:
10) Կանոնակարգի 25-րդ կետում «սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված կարգով» բառերը փոխարինել «գնահատման օրը կտրման պահի դրությամբ տվյալ ֆոնդի փայի (բաժնետոմսի) վերջին հայտնի հաշվարկային արժեքով» բառերով:
11) Կանոնակարգի 33-րդ և 34-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
12) Կանոնակարգի 11-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՄՈՐՏԻԶԱՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ԳՆԱՀԱՏՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ»:
13) Կանոնակարգի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Փակ ֆոնդի ակտիվներում ներառված պարտքային արժեթղթերը կարող են գնահատվել ամորտիզացված արժեքով, եթե բավարարում են ՖՀՄՍ-ներով սահմանված՝ ֆինանսական ակտիվը ամորտիզացված արժեքով գնահատելու պայմաններին:»:
14) Կանոնակարգի 35.3-րդ կետում «30 աշխատանքային օրերից» բառերը փոխարինել «20 աշխատանքային օրերից» բառերով:
15) Կանոնակարգի 35.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35.4. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված փակ կամ միջակայքային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) արժեքը որոշվում է համաձայն ֆոնդի կանոնների՝ կտրման պահի դրությամբ տվյալ ֆոնդի փայի (բաժնետոմսի) վերջին հրապարակված հաշվարկային արժեքով կամ գնահատման պահի դրությամբ տվյալ ֆոնդի փայի (բաժնետոմսի) վերջին հայտնի փակման գնով: Եթե փակ կամ միջակայքային ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) գծով գնահատման օրվան հաջորդող ոչ աշխատանքային օրվա համար հրապարակվել է սույն կետով սահմանված նոր հաշվարկային արժեք կամ փակման գին, ապա տվյալ ֆոնդի փայի (բաժնետոմսի) գնահատման համար կարող է հիմք ընդունվել նոր հրապարակված հաշվարկային արժեքը կամ փակման գինը՝ համաձայն ֆոնդի կանոնների:»:
16) Կանոնակարգի 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«36. Սույն կանոնակարգի 3-11-րդ գլուխներով չնախատեսված այլ ակտիվները (ստացվելիք գումարները) գնահատվում են իրական արժեքով՝ հիմք ընդունելով ՖՀՄՍ-ներով նախատեսված գնահատման մեթոդների կիրառմամբ որոշված ակտիվի հնարավոր վաճառքի ողջամիտ գինը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` |
Ա. Նուրբեկյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2025 թվական:
