ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
3 հոկտեմբերի 2024 թվականի |
թիվ 114 |
քաղ. Մոսկվա |
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ՝ ՀԱՆՔԱՅԻՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2616 10 000 0, 2616 90 000 0,7106 10 000 0,7106 91 000 9,7108 11 000 0, 7108 12 000 9,7110 11 000 9,7110 21 000 9,7110 31 000 0, 7110 39 000 0, 7110 41 000 0 և 7110 49 000 0 ծածկագրերով դասակարգվող թանկարժեք մետաղ կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող հանքային ծագման հումքի առանձին տեսակների նկատմամբ՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2616 10 000 0, 2616 90 000 0, 7106 10 000 0, 7106 91 000 9,7108 11 000 0,7108 12 000 9,7110 11 000 9,7110 21 000 9, 7110 31 000 0, 7110 39 000 0, 7110 41 000 0 և 7110 49 000 0 ծածկագրերով դիրքերում Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի «7Դ)» ծանոթագրությանը կատարվող հղումը փոխարինել «88Դ)» հղմամբ.
բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունների մեջ՝
ուժը կորցրած ճանաչել 7Դ ծանոթագրությունը.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 88Դ ծանոթագրությամբ՝
«88Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 114 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունը, իր կողմից որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման ստանձնված պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և տուրքերի այդ դրույքաչափերի մեծությունների ցանկում թանկարժեք մետաղ կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող հանքային ծագման հումքի առանձին տեսակների նկատմամբ փոփոխություններ կատարելու մասին» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |