ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 նոյեմբերի 2024 թվականի |
թիվ 131 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծանոթագրությունների մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմին» աղյուսակում «Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարություն» բառերը փոխարինել «Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարություն» բառերով, «Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարություն» բառերը փոխարինել «Ծովային և գետային տրանսպորտի դաշնային գործակալություն» բառերով.
բ) «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության՝ արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազորված մարմին» աղյուսակում «Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարություն» բառերը փոխարինել «Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարարություն» բառերով, «Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայի և արդյունաբերության նախարարություն» բառերը փոխարինել «Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարություն՝ թեթև եւ ծանր արդյունաբերության ոլորտում. Ղրղզստանի Հանրապետության ջրային տնտեսության, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության նախարարություն՝ վերամշակող արդյունաբերության ոլորտում» բառերով.
գ) «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության՝ անասնաբուժության, կարանտինի և բույսերի պաշտպանության ոլորտում հսկողության և վերահսկողության գործառույթներ իրականացնող լիազորված մարմին» աղյուսակում «Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության և մելիորացիայի նախարարություն, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգության պետական տեսչություն» բառերը փոխարինել «Ղրղզստանի Հանրապետության ջրային տնտեսության, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության նախարարություն» բառերով.
դ) «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության՝ վառելիքաէներգետիկ համալիրի ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազորված մարմին» աղյուսակում «Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայի և արդյունաբերության նախարարություն» բառերը փոխարինել «Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն» բառերով.
ե) «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության՝ ընդերքօգտագործման ոլորտում պետական ծառայությունների մատուցման և պետական սեփականության կառավարման գործառույթներ իրականացնող լիազորված մարմին» աղյուսակում «Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր երկրաբանության և հանքային պաշարների պետական գործակալություն» բառերը փոխարինել «Ղրղզստանի Հանրապետության բնական պաշարների, էկոլոգիայի և տեխնիկական վերահսկողության նախարարություն» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |