ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«12» սեպտեմբերի 2025 թ. |
N 71-Ն |
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի «Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու կարգերը սահմանելու մասին» N 16-Ն հրամանի (այսուհետ՝ հրաման) և հրամանի հավելվածների վերնագրերում «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ» բառից առաջ լրացնել «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ» բառերը.
2. Հրամանի, Հավելված 1-ի և Հավելված 2-ի 1-ին կետերում «համայնքային» բառից առաջ լրացնել «պետական և» բառերը.
3. Հրամանի հավելված 2-ի 7-րդ կետում «Համայնքային» բառը փոխարինել «Պետական և համայնքային» բառերով.
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
ՆԱԽԱՐԱՐ`
9/12/2025 |
Ժ. ԱնդրեասՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2025 թվական:
