ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2020 թվականի |
թիվ 116 |
քաղ. Մոսկվա |
ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 17.08.21 թիվ 100)
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց համար ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4412 10 000 1, 4412 10 000 4, 4412 31 900 1, 4412 94 100 1, 4412 99 300 1 և 4412 99 500 1 ծածկագրերով դիրքերում «Եվրասիական տնտեսական միության 2-րդ լրացուցիչ ծանոթագրության մեջ» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության 1-ին լրացուցիչ ծանոթագրության մեջ» բառերով։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 19-ի թիվ 36 որոշմամբ հաստատված՝ այն առանձին ապրանքների ցանկում, որոնց համար կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և այդ դրույքաչափերի մեծությունների ցանկում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4408 39 550 1, 4408 39 550 4-ից, 4408 39 550 4-ից, 4408 39 550 5, 4408 39 550 7-ից, 4408 39 550 7-ից, 4408 39 850 1, 4408 39 850 4-ից, 4408 39 850 4-ից, 4408 39 850 5, 4408 39 850 7-ից, 4408 39 850 7-ից, 4408 39 950 1, 4408 39 950 4-ից, 4408 39 950 4-ից, 4408 39 950 5, 4408 39 950 7-ից և 4408 39 950 7-ից ծածկագրերով դիրքերում «Եվրասիական տնտեսական միության 2-րդ լրացուցիչ ծանոթագրության մեջ» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության 1-ին լրացուցիչ ծանոթագրության մեջ» բառերով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Այն ապրանքների, որոնց համար Ղազախստանի Հանրապետությունը, իր կողմից ստանձնված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման հանդիսացող պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերից ավելի ցածր դրույքաչափեր, և անտառանյութերի առանձին տեսակների համար տուրքերի այդ դրույքաչափերի ցանկում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 126 որոշման |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսականհանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 116 որոշման |
(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 17.08.21 թիվ 100)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսականհանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 116 որոշման |
(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 17.08.21 թիվ 100)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսականհանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 116 որոշման |
(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 17.08.21 թիվ 100)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
