ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2012 թվականի |
թիվ 180 |
քաղ. Մոսկվա |
«ՔՍԱՆՅՈՒԹԵՐԻՆ, ՅՈՒՂԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԵՂՈՒԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (ՄՄ ՏԿ 030/2012) ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել՝
1.1. Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկ, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) պահանջների պահպանումը (կցվում է).
(1.1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 31.07.18 թիվ 125)
1.2. Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկ, որոնք պարունակում են «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ (կցվում է)։
(1.2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 29.08.17 թիվ 111, ԵՏՀԿ 31.07.18 թիվ 125)
2. Սահմանել՝
2.1. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության և Միասնական տնտեսական տարածքի (այսուհետ՝ Կողմ) օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգ, արտադրանք) մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2015 թվականի սեպտեմբերի 1-ից ոչ ուշ՝ բացառությամբ մինչև սույն որոշման պաշտոնական հրապարակման օրը տրամադրված կամ ընդունված այնպիսի փաստաթղթերի, որոնք վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։
Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Կողմի օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում։
2.2. Մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը թույլատրվում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Կողմի օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը։
Նշված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը կամ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 386 որոշմանը համապատասխան։
Այդ արտադրանքի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում:
2.3. Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 1-ը թույլատրվում է այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը Մաքսային միության մաքսային տարածքում, որը մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ենթակա չի եղել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերի կամ Կողմի օրենսդրության համաձայն համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման)՝ առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման։
2.4. Սույն որոշման 2.1 ենթակետում նշված՝ համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի գործողության ժամկետի ընթացքում շրջանառության մեջ դրված արտադրանքի, ինչպես նաև սույն որոշման 2.3 ենթակետում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է Կողմի օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ արտադրանքի պիտանիության ժամկետի ընթացքում։
3. Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար) Վ.Ն. Կորեշկովին՝ Կողմերի լիազորված մարմինների հետ համատեղ պատրաստել տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի նախագիծը և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել, որ այն ներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հաստատմանը։
4. Կողմերի կառավարություններին՝
4.1. Մինչ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը սահմանել պետական հսկողության (վերահսկողության) այն մարմինները, որոնք պատասխանատու են տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար, և դրա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային։
4.2. Մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ապահովել տեխնիկական կանոնակարգի 3.8.4 կետի դրույթների իրագործումը՝ համապատասխան պահանջներ սահմանելով Կողմերի օրենսդրություններում։
4.3. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության (հսկողության) իրականացումը՝ հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետը։
5. Ռուսական կողմին՝ Կողմերի լիազորված մարմինների մասնակցությամբ, ստանդարտների կիրառման արդյունքների դիտանցման հիման վրա, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ստանդարտների ցանկերի արդիականացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը և տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած տարին առնվազն մեկ անգամ դրանք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստի քննարկմանը ներկայացնելը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից երեսուն օրացուցային օրը լրանալուց հետո։
Կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Տ.Դ. Վալովայա |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 180 որոշմամբ |
Ցանկ
միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) պահանջների պահպանումը
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 31.07.18 թիվ 125)
Թիվը՝ ը/կ |
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Ստանդարտի նշագիրը |
Ստանդարտի անվանումը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
հոդված 5 |
ԳՕՍՏ 982-80 կետ 2.2 |
Տրանսֆորմատորային յուղեր։ Տեխնիկական պայմաններ |
|
2 |
ԳՕՍՏ 5546-86 կետ 2.2 |
Յուղեր սառնարանային մեքենաների համար: Տեխնիկական պայմաններ |
||
3 |
ԳՕՍՏ 5775-85 կետ 2.2 |
Յուղ կոնդեսատորային: Տեխնիկական պայմաններ |
||
4 |
ԳՕՍՏ 8581-78 կետ 2.2 |
Շարժիչի յուղեր՝ ավտոտրակտորային դիզելների համար: Տեխնիկական պայմաններ |
||
5 |
ԳՕՍՏ 9972-74 կետ 2.2 |
Տուրբինային նավթային յուղեր՝ հավելանյութերով: Տեխնիկական պայմաններ |
||
6 |
ԳՕՍՏ 10121-76 կետ 1.2 |
Յուղ տրանսֆորմատորի ընտրողական զտման։ Տեխնիկական պայմաններ |
||
7 |
ԳՕՍՏ 10541-78 կետ 2.2 |
Շարժիչի յուղեր՝ համապիտանի և ավտոմոբիլային կարբյուրատորային շարժիչի համար: Տեխնիկական պայմաններ |
||
8 |
ԳՕՍՏ 12337-84 կետ 2.2 |
Շարժիչի յուղեր՝ դիզելային շարժիչների համար: Տեխնիկական պայմաններ |
||
9 |
ԳՕՍՏ 17479.1-85 |
Շարժիչի յուղեր: Դասակարգում և նշագրում |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը | |
10 |
ԳՕՍՏ 17479.1-2015 |
Շարժիչի յուղեր: Դասակարգում և նշագրում |
||
11 |
ԳՕՍՏ 17479.2-85 |
Փոխհաղորդիչ յուղեր։ Դասակարգում և նշագրում |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը | |
12 |
ԳՕՍՏ 17479.2-2015 |
Փոխհաղորդիչ յուղեր։ Դասակարգում և նշագրում |
||
13 |
ԳՕՍՏ 20799-88 1.3.1. ենթակետ |
Յուղեր արդյունաբերական։ Տեխնիկական պայմաններ |
||
14 |
ԳՕՍՏ 21046-86 կետ 2.2 |
Նավթամթերք բանեցված։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը | |
15 |
ԳՕՍՏ 21046-2015 |
Նավթամթերք բանեցված։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
||
16 |
ԳՕՍՏ 21743-76 |
Ավիացիոն յուղեր։ Տեխնիկական պայմաններ |
||
17 |
ԳՕՍՏ 23652-79 |
Փոխհաղորդիչ յուղեր։ Տեխնիկական պայմաններ |
||
18 |
ԳՕՍՏ 28084-89 |
Հեղուկներ հովացնող ցածրասառչող։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
||
19 |
ԳՕՍՏ 28549.0-90 (ԻՍՕ 6743-0-81) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Խմբերի դասակարգում |
||
20 |
ԳՕՍՏ 28549.1-90 (ԻՍՕ 6743–1–81) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ А (քսուքի բաց համակարգեր) |
||
21 |
ԳՕՍՏ 28549.2-90 (ԻՍՕ 6743-2–81) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ F (իլեր, առանցքակալեր և դրանց հետ կցորդված միացքներ) |
||
22 |
ԳՕՍՏ 28549.3-90 (ԻՍՕ 6743-3A-87) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ D (կոմպրեսորներ) |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը | |
23 |
ԳՕՍՏ 28549.4-90 (ԻՍՕ 6743-3B-88) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ D (գազային կոմպրեսորներ և կոմպրեսորներ սառնարանային մեքենաների համար) |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը | |
24 |
ԳՕՍՏ 28549.5-90 (ԻՍՕ 6743-4-82) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ Н (հիդրավլիկ համակարգեր) |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը | |
25 |
ԳՕՍՏ 28549.6-90 (ԻՍՕ 6743-5-88) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ Т (տուրբիններ) |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը | |
26 |
ԳՕՍՏ 28549.7-90 (ԻՍՕ 6743-7-86) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ М (մետաղամշակում) |
||
27 |
ԳՕՍՏ 28549.8-90 (ԻՍՕ 6743-8-87) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ R (քայքայումից ժամանակավոր պաշտպանություն) |
||
28 |
ԳՕՍՏ 28549.9-90 (ԻՍՕ 6743-9-87) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ X (պլաստիկ քսուքներ) |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը | |
29 |
ԳՕՍՏ 28549.10-91 (ԻՍՕ 6743-10-89) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ Y: Կիրառման տարբեր ոլորտներ |
||
30 |
ԳՕՍՏ 28549.11-91 (ԻՍՕ 6743-11-89) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ Р: Օդաճնշական գործիքներ |
||
31 |
ԳՕՍՏ 28549.12-91 (ԻՍՕ 6743-12-89) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ Q: Հեղուկ ջերմակիրներ |
||
32 |
ԳՕՍՏ 28549.13-91 (ԻՍՕ 6743-13-89) |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք: (Դաս L)։ Դասակարգում: Խումբ G: Ուղղորդիչ սահումներ |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը | |
33 |
ԳՕՍՏ 29174-91 (ԻՍՕ 8068-87) |
Նավթամթերք և քսանյութեր: Քսուքային հանքային յուղեր տուրբինների համար (ISO-L-TSA և ISO-L-TGA կատեգորիայի): Տեխնիկական պահանջներ |
||
34 |
ԳՕՍՏ 30333-2007 |
Քիմիական արտադրանքի անվտանգության անձնագիր: Ընդհանուր պահանջներ |
||
35 |
ԳՕՍՏ Ռ 51634-2000 |
Շարժիչի յուղեր ավտոտրակտորային: Ընդհանուր տեխնիկական պահանջներ |
||
36 |
ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ 51634-2008 |
Շարժիչի յուղեր ավտոտրակտորային: Ընդհանուր տեխնիկական պահանջներ |
||
37 |
ՍՏ ՂՀ ՄԷՀ 60296-2011 |
Էլեկտրատեխնիկական նշանակության հեղուկներ: Նոր մեկուսացնող հանքային յուղեր՝ տրանսֆորմատորների և հաղորդակցման սարքավորումների համար |
||
38 |
ԳՕՍՏ ԻՍՕ 6743-1-2013 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 1: Խումբ А (ընդհանուր կորուստների համակարգեր) |
||
39 |
ԳՕՍՏ ԻՍՕ 6743-4-2013 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 4: Խումբ Н (հիդրավլիկ համակարգեր) |
||
40 |
ԳՕՍՏ ԻՍՕ 6743-5-2013 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 5: Խումբ Т (տուրբիններ) |
||
41 |
ԳՕՍՏ ԻՍՕ 6743-6-2013 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 6: Խումբ С (ատամնավոր փոխանցիչներ) |
||
42 |
ԳՕՍՏ ԻՍՕ 6743-9-2013 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 9: Խումբ X (քսուքներ) |
||
43 |
ԳՕՍՏ ԻՍՕ 6743-13-2013 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 13: Խումբ G (ուղղորդիչ սահումներ) |
||
44 |
ԳՕՍՏ ԻՍՕ 6743-14-2013 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 14: Խումբ U (ջերմամշակում) |
||
45 |
ԳՕՍՏ ԻՍՕ 6743-15-2013 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 15.1: Խումբ Е (յուղեր ներքին այրման շարժիչների համար) |
||
46 |
ԳՕՍՏ ԻՍՕ 6743-99-2013 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 99: Ընդհանուր դրույթներ |
||
47 |
ԳՕՍՏ ԻՍՕ 12924-2013 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Խումբ X (պլաստիկ քսուքներ): Տեխնիկական պայմաններ |
||
48 |
ԳՕՍՏ ԻՍՕ 6743-3-2013 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրանք (դաս L): Դասակարգում: Մաս 3: Խումբ D (կոմպրեսորներ) |
||
49 |
ԳՕՍՏ 2712-75 |
Քսուք АМС: Տեխնիկական պայմաններ |
||
50 |
ԳՕՍՏ 3276-89 |
Քսուք պլաստիկ ГОИ-54п: Տեխնիկական պայմաններ |
||
51 |
ԳՕՍՏ 6267-74 |
Քսուք ЦИАТИМ-201: Տեխնիկական պայմաններ |
||
52 |
ԳՕՍՏ 8551-74 |
Քսուք ЦИАТИМ-205: Տեխնիկական պայմաններ |
||
53 |
ԳՕՍՏ 9433-80 |
Քսուք ЦИАТИМ-221: Տեխնիկական պայմաններ |
||
54 |
ԳՕՍՏ 10289-79 |
Յուղ՝ նավերի գազային տուրբինների համար Տեխնիկական պայմաններ |
||
55 |
ԳՕՍՏ 10363-78 |
Յուղ ЭШ՝ բարձր ծանրաբեռնվածությամբ մեխանիզմների ջրային համակարգերի համար: Տեխնիկական պայմաններ |
||
56 |
ԳՕՍՏ 12869-77 |
Հեղուկ էլեկտրամեկուսիչ սինթետիկ օկտոլ: Տեխնիկական պայմաններ |
||
57 |
ԳՕՍՏ 13076-86 |
Յուղ սինթետիկ ВНИИ НИ 50-1 -4ф: Տեխնիկական պայմաններ |
||
58 |
ԳՕՍՏ 13374-86 |
Յուղ սարքային ВНИИ НП-1-ЧМО: Տեխնիկական պայմաններ |
||
59 |
ԳՕՍՏ 14068-79 |
Մածուկ ВНИИ НП-232: Տեխնիկական պայմաններ |
||
60 |
ԳՕՍՏ 14296-78 |
Քսուք ВНИИ НП-279: Տեխնիկական պայմաններ |
||
61 |
ԳՕՍՏ 16728-78 |
Յուղ ВНИИ НП-403: Տեխնիկական պայմաններ |
||
62 |
ԳՕՍՏ 17479.3-85 |
Հիդրավլիկ յուղեր: Դասակարգում և նշագրում |
||
63 |
ԳՕՍՏ 17479.4-87 |
Յուղեր արդյունաբերական։ Դասակարգում և նշագրում |
||
64 |
ԳՕՍՏ 19337-73 |
Քսուք ВНИИ НП-274: Տեխնիկական պայմաններ |
||
65 |
ԳՕՍՏ 19774-74 |
Քսուք ВНИИ НП-207: Տեխնիկական պայմաններ |
||
66 |
ԳՕՍՏ 19782-74 |
Մածուկ ВНИИ НП-225: Տեխնիկական պայմաններ |
||
67 |
ԳՕՍՏ 20421-75 |
Քսուք ВНИИ НП-242: Տեխնիկական պայմաններ |
||
68 |
ԳՕՍՏ 20458-89 |
Քսուք Տորսիոլ-55: Տեխնիկական պայմաններ |
||
69 |
ԳՕՍՏ 21791-76 |
Յուղ սինթետիկ МАС-30НК: Տեխնիկական պայմաններ |
||
70 |
ԳՕՍՏ 23258-78 |
Քսուքներ պլաստիկ: Անվանում և նշագրում |
||
71 |
ԳՕՍՏ 20734-75 |
Հեղուկ աշխատանքային 7-50С-3: Տեխնիկական պայմաններ |
||
72 |
ԳՕՍՏ 25821-83 |
Հեղուկ ПГВ: Տեխնիկական պայմաններ |
||
73 |
ՍՏ ՂՀ ԻՍՕ 3448-2014 |
Նյութեր քսուքային հեղուկ արդյունաբերական: Մածուցիկության դասակարգում ըստ ԻՍՕ-ի: |
||
74 |
ՍՏ ՂՀ 2467-2014 |
Յուղ` ջրածավալային փոխանցիչների համար МГЕ-46В: Տեխնիկական պայմաններ |
||
75 |
ՍՏ ՂՀ 2468-2014 |
Յուղ հիդրավլիկ: АУП: Տեխնիկական պայմաններ |
||
76 |
ՍՏ ՂՀ 2470-2014 |
Յուղ հիդրավլիկ բոլոր եղանակների (ВМГЗ): Տեխնիկական պայմաններ |
||
77 |
ՍՏ ՂՀ 2471-2014 |
Բոլոր եղանակների համապիտանի շարժիչի յուղեր SF, SJ, SL, SM, SN, CF-4, CG-4, СН-4 կատեգորիաների: CL-4, CJ-4 ըստ API. Տեխնիկական պայմաններ |
||
78 |
ՍՏ ՂՀ 2472-2014 |
Յուղեր՝ ավտոմատ փոխհաղորդիչ համակարգերի համար: Տեխնիկական պայմաններ |
||
79 |
ՍՏ ՂՀ 2473-2014 |
Յուղեր բոլոր եղանակների՝ մեխանիկական փոխհաղորդիչ համակարգերի համար GL-4, GL-5 կատեգորիաների: Տեխնիկական պայմաններ |
(ցանկը խմբ. ԵՏՀԿ 29.08.17 թիվ 111, փոփ. ԵՏՀԿ 31.07.18 թիվ 125)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 180 որոշմամբ |
Ցանկ
միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների, որոնք ներառում են «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 31.07.18 թիվ 125)
Թիվը՝ ը/կ |
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Ստանդարտի նշագիրը |
Ստանդարտի անվանումը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
հավելված 1 |
ԳՕՍՏ ԻԷԿ 60475-2014 |
Հեղուկներ մեկուսիչ: Նմուշառում |
|
2 |
ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 60475-2013 |
Հեղուկներ մեկուսիչ: Նմուշառում |
||
3 |
ՍՏ ՂՀ ԻՍՕ 3170-2006 (ԻՍՕ 3170:2004) |
Նավթ ու նավթամթերք: Ձեռքով նմուշառման մեթոդներ |
||
4 |
ԳՕՍՏ 2517-85 |
Նավթ ու նավթամթերք: Նմուշառման մեթոդներ |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը | |
5 |
ԳՕՍՏ 2517-2012 |
Նավթ ու նավթամթերք: Նմուշառման մեթոդներ |
||
6 |
հավելված 1-ին, ցուցանիշ՝ «Ինքնաբոցավառման ջերմաստիճան» |
ԳՕՍՏ 12.1.044-89 (ԻՍՕ 4589-84) |
Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ: Նյութերի հրդեհապայթանվտանգություն: Ցուցանիշների անվանացանկը և դրանք որոշելու մեթոդները |
|
7 |
հավելված 1-ին, ցուցանիշ՝ «Բռնկման ջերմաստիճանը բաց հալքանոթում» |
ԳՕՍՏ 4333-87 |
Նավթամթերք: Բաց հալքանոթում բռնկման և բոցավառման ջերմաստիճանների որոշման մեթոդներ |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը |
8 |
ԳՕՍՏ 4333-2014 |
Նավթամթերք: Բաց հալքանոթում բռնկման և բոցավառման ջերմաստիճանների որոշման մեթոդներ |
||
9 |
հավելված 1-ին, ցուցանիշ՝ «Ընտրողական լուծիչների պարունակությունը» |
ԳՕՍՏ 1057-88 |
Ընտրողական զտման յուղեր։ Ֆենոլը և կրեզոլը որոշելու մեթոդ |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը |
10 |
ԳՕՍՏ 1057-2014 |
Ընտրողական զտման յուղեր։ Ֆենոլը և կրեզոլը որոշելու մեթոդ |
||
11 |
ԳՕՍՏ 1520-84 |
Ընտրողական զտման յուղեր։ Ֆուրֆուրոլի առկայության որոշման մեթոդ |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը | |
12 |
ԳՕՍՏ 1520-2014 |
Ընտրողական զտման յուղեր։ Ֆուրֆուրոլի առկայության որոշման մեթոդ |
||
13 |
ԳՕՍՏ 33093-2014 |
Յուղեր բազային: N-մեթիլպիրոլիդոնի որոշման գազաքրոմատագրման մեթոդ |
||
14 |
ԳՕՍՏ Ռ 52532-2006 |
Յուղեր բազային: N-մեթիլպիրոլիդոնի որոշման գազաքրոմատագրման մեթոդ |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը | |
15 |
հավելված 1-ին, ցուցանիշ՝ «Եռման ջերմաստիճանը 101.3 կՊա (760 մմ ս. ս.) ճնշման դեպքում» |
ԳՕՍՏ ԻՍՕ 3924-2017 |
Նավթամթերք: Եռման միջակայքի բաշխման որոշումը գազային քրոմատագրման մեթոդով |
|
16 |
ՍՏ ՂՀ ԻՍՕ 3924-2011 (ԻՍՕ 3924:2010) |
Նավթամթերք: Եռման սահմանների բաշխման որոշում: Գազային քրոմատագրման մեթոդ |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը | |
17 |
հավելված 1-ին, ցուցանիշ՝ «Բյուրեղացման սկզբի ջերմաստիճան» |
ԳՕՍՏ 28084-89 կետ 4.3 |
Հեղուկներ հովացնող ցածրասառչող։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
18 |
հավելված 1-ին, ցուցանիշ՝ «Ջրի պարունակությունը» |
ԳՕՍՏ 2477-65 |
Նավթ ու նավթամթերք: Ջրի պարունակության որոշման մեթոդ |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը |
19 |
ԳՕՍՏ 2477-2014 |
Նավթ ու նավթամթերք: Ջրի պարունակության որոշման մեթոդ |
||
20 |
ՍՏ ՂՀ ԻՍՕ 12937-2004 |
Նավթամթերք: Ջրի պարունակության որոշում։ Կարլ Ֆիշերի եղանակով կուլոնաչափական տիտրման մեթոդ |
||
21 |
ԳՕՍՏ Ռ 51496-2002 |
Նավթամթերք և բիտումային նյութեր: Ջրի որոշման մեթոդ՝ թորումով |
||
22 |
ԳՕՍՏ Ռ 54281-2010 |
Նավթամթերք, քսայուղեր և հավելանյութեր: Կարլ Ֆիշերի եղանակով կուլոնաչափական տիտրումով ջրի որոշման մեթոդը |
||
23 |
հավելված 1-ին, ցուցանիշ՝ «Մեխանիկական խառնուկների պարունակությունը» |
ԳՕՍՏ 1036-75 |
Քսուքներ պլաստիկ: Մեխանիկական խառնուկների պարունակության որոշման մեթոդ |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը |
24 |
ԳՕՍՏ 1036-2014 |
Քսուքներ պլաստիկ: Մեխանիկական խառնուկների պարունակության որոշման մեթոդ |
||
25 |
ԳՕՍՏ 6370-83 |
Նավթ, նավթամթերք և հավելանյութեր։ Մեխանիկական խառնուկների որոշման մեթոդ |
||
26 |
ԳՕՍՏ 6479-73 |
Քսուքներ պլաստիկ: Աղաթթվի քայքայումով մեխանիկական խառնուկների պարունակության որոշման մեթոդ |
||
27 |
ԳՕՍՏ 33114-2014 |
Քսայուղեր: Նստվածքի հետքերի որոշում |
||
28 |
հավելված 1-ին, ցուցանիշ՝ «Պոլիքլորերկֆենիլների պարունակություն» |
ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 61619-2013 |
Հեղուկներ մեկուսիչ: Պոլիքլորացված երկֆենիլներով (РСВ) աղտոտվածության որոշում՝ մազախողովակային սյունակի օգտագործմամբ գազաքրոմատագրման մեթոդով |
|
29 |
ԳՕՍՏ ԵՆ 12766-1-2014 |
Նավթամթերք և բանեցված յուղեր: Պոլիքլորացված երկֆենիլների (РСВ) և հարակից միացությունների որոշում: Մաս 1: Անջատված հարակից РСВ բաժանում և որոշում գազային քրոմատագրման (GC) մեթոդով՝ էլեկտրոնային զավթիչ դետեկտորի օգտագործմամբ (ECD) |
||
30 |
ԳՕՍՏ ԵՆ 12766-2-2014 |
Նավթամթերք և բանեցված յուղեր: Պոլիքլորացված երկֆենիլների (РСВ) և հարակից միացությունների որոշում: Մաս 3: Պոլիքլորացված տերֆենիլների (РСТ) և պոլիքլորացված բենզիլտոլուոլների (РСВТ) որոշում և հաշվարկ գազային քրոմատագրման (GC) մեթոդով՝ էլեկտրոնային զավթիչ դետեկտորի օգտագործմամբ (ECD) |
||
31 |
ԳՕՍՏ ԵՆ 12766-3-2014 |
Նավթամթերք և բանեցված յուղեր: Պոլիքլորացված երկֆենիլների (РСВ) և հարակից միացությունների որոշում: Մաս 3: Պոլիքլորացված տերֆենիլների (РСТ) և պոլիքլորացված բենզիլտոլուոլների (РСВТ) որոշում և հաշվարկ գազային քրոմատագրման (GC) մեթոդով՝ էլեկտրոնային զավթիչ դետեկտորի օգտագործմամբ (ECD) |
||
32 |
ԳՕՍՏ ԻԷԿ 61619-2014 |
Հեղուկներ մեկուսիչ: Պոլիքլորացված երկֆենիլներով (РСВ) աղտոտվածության որոշում՝ մազախողովակային սյունակի օգտագործմամբ գազաքրոմատագրման մեթոդով |
||
33 |
հավելված 1-ին, ցուցանիշ՝ «Ջրածնային ցուցիչ (pH)» |
ԳՕՍՏ 22567.5-93 |
Միջոցներ լվացող՝ սինթետիկ և մակերևույթաակտիվ նյութեր: Ջրածնային իոնների կոնցենտրացիայի որոշման մեթոդներ |
|
34 |
ԳՕՍՏ 28084-89 կետ 4.8 |
Հեղուկներ հովացնող ցածրասառչող։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
||
35 |
հավելված 3 |
ԳՕՍՏ 26378.0-2015 |
Նավթամթերք բանեցված։ Փորձարկման մեթոդներին ներկայացվող ընդհանուր պահանջներ |
|
36 |
հավելված 3-րդ, ցուցանիշ՝ «Կինեմատիկ մածուցիկությունը 50°С ջերմաստիճանում» |
ԳՕՍՏ 33-2000 (ԻՍՕ 3104-94) |
Նավթամթերք: Թափանցիկ և ոչ թափանցիկ հեղուկներ: Կինեմատիկ մածուցիկության որոշում և դինամիկ մածուցիկության հաշվարկ |
|
37 |
հավելված 3-րդ, ցուցանիշ՝ «Բաց հալքանոթում որոշվող բռնկման ջերմաստիճանը» |
ԳՕՍՏ 26378.4-84 |
Նավթամթերք բանեցված։ Բաց հալքանոթում բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդ |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը |
38 |
ԳՕՍՏ 26378.4-2015 |
Նավթամթերք բանեցված։ Բաց հալքանոթում բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդ |
||
39 |
հավելված 3-րդ, ցուցանիշներ՝ «Մեխանիկական խառնուկների զանգվածային բաժինը» և «Աղտոտումների պարունակությունը» |
ԳՕՍՏ 26378.2-84 |
Նավթամթերք բանեցված։ Մեխանիկական խառնուկների և աղտոտումների որոշման մեթոդ |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը |
40 |
ԳՕՍՏ 26378.2-2015 |
Նավթամթերք բանեցված։ Մեխանիկական խառնուկների և աղտոտումների որոշման մեթոդ |
||
41 |
ԳՕՍՏ 33159-2014 |
Շարժիչի յուղեր բանեցված: Չլուծվող նյութերի պարունակության որոշում |
||
42 |
հավելված 3-րդ, ցուցանիշ՝ «Ջրի զանգվածային բաժին» |
ԳՕՍՏ 26378.1-84 |
Նավթամթերք բանեցված։ Ջրի որոշման մեթոդ |
կիրառվում է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը |
43 |
ԳՕՍՏ 26378.1-2015 | Նավթամթերք բանեցված։ Ջրի որոշման մեթոդ | ||
44 |
հավելված 1, ցուցանիշ՝ «Մեթիլային սպիրտի պարունակությունը» |
ԳՕՍՏ 34425-2018 |
Սառեցնող հեղուկներ. Մեթիլային սպիրտի պարունակության որոշման մեթոդ |
(ցանկը խմբ. ԵՏՀԿ 29.08.17 թիվ 111, փոփ., լրաց. ԵՏՀԿ 31.07.18 թիվ 125)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:
