ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«04» սեպտեմբերի 2025 թ. |
N 70-Ն |
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 147-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը․
Հրամայում եմ
1. Սահմանել պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին և մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի N 147-Ն հրամանը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՆԱԽԱՐԱՐ`
9/4/2025 |
Ա. ՍվաջՅԱՆ /ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ/ |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի 04 սեպտեմբերի N 70-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1045. Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագիր» ծրագրի «12009. Մարզերում գործող մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման (այսուհետև՝ միջոցառում) շրջանակներում Հայաստանի Հանրապետության մարզերում գործող պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետև՝ հաստատություն) ուսանողներին և մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցելու (այսուհետև՝ փոխհատուցում) պայմանները, ինչպես նաև չափի որոշման և հատկացման հետ կապված հարաբերությունները:
2. Փոխհատուցում տրվում է Հայաստանի Հանրապետության մարզերում գործող հաստատությունների.
1) այն մանկավարժական աշխատողներին, որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրում գործող (որի հեռավորությունը իրենց բնակության վայրից 15 կմ և ավելի է) հաստատության 0.5 և ավելի դրույքով տարիֆիկացված մանկավարժական աշխատող, բացառությամբ միևնույն հաստատությունում վարչական կամ ուսումնաօժանդակ կազմում ընդգրկված աշխատողների, որոնք տվյալ հաստատությունում իրականացնում են նաև մանկավարժական աշխատանք,
2) հիմնական և միջնակարգ կրթության հիմքով ընդունված, վճարովի և անվճար հիմունքով, առկա ուսուցմամբ սովորող ուսանողներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում նախընտրած մասնագիտական կրթական ծրագրի մասնագիտության բացակայությամբ պայմանավորված ուսումնառում են այլ բնակավայրում գործող հաստատությունում, որի հեռավորությունն իրենց բնակության վայրից 5 կմ և ավելի է: Ուսանողներին փոխհատուցում տրվում է նաև քննության և ստուգարքի ներկա ստացած օրերի համար, եթե այդ օրերը հաստատված են հաստատության գործադիր մարմնի հրամանով և դրա մասին համապատասխան տեղեկատվությունը մուտքագրված է կրթության կառավարման տեղեկատվական համակարգ (այսուհետև՝ ԿԿՏՀ):
3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հեռավորության և դրույքաչափի սահմանափակումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկի բնակավայրերում գործող հաստատությունների մանկավարժական աշխատողների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված լեռնային և բարձրլեռնային բնակավայրերում բնակվող, ինչպես նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի կամ մոդուլի գծով միակ մանկավարժական աշխատողը հանդիսացող մանկավարժական աշխատողների վրա։
4․ Այն հաստատությունները, որոնք ուսանողների կամ մանկավարժական աշխատողների ուղևորափոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստանում են վառելիքի կամ վարորդի աշխատավարձի փոխհատուցում, կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստանում են այլ տրանսպորտային ծախսերի գծով ֆինանսական միջոցներ, սույն կարգի շրջանակներում փոխհատուցում ստանում են առկա տրանսպորտային միջոցների նստատեղերի և սույն կարգի շահառուների թվի տարբերության հաշվարկով։
5. Փոխհատուցման առավելագույն չափ է համարվում (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար).
1) միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված փոխադրավարձը,
2) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված փոխադրավարձը,
3) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ։
6. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հեռավորության հաշվարկման համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի մարտի 7-ի թիվ 14-Լ հրամանով հաստատված վարչական տարածքների միավորների միջև հեռավորությունները, իսկ այդ հրամանում որոշ բնակավայրերի (վարչական տարածքների) միջև հեռավորության բացակայության դեպքում հաշվարկվում է այդ բնակավայրերի (վարչական տարածքների) փոստային բաժանմունքների միջև ընկած ճանապարհային հեռավորությունը։
7․ Սույն կարգի 5-րդ կետում նշված միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների համար սահմանված փոխադրավարձը հաշվարկվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցութային կարգի պահանջին համապատասխան տրանսպորտի ոլորտի լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում հրապարակված ներմարզային, միջմարզային և միասնական երթուղային ցանցի երթուղիների փոխադրավարձերի սակագները։
8. Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի և ուսանողի համար չի կարող գերազանցել 20200 ՀՀ դրամը, իսկ երթևեկ օրերի թիվը՝
1) հնգօրյա շաբաթական ուսուցում կազմակերպվելու դեպքում՝ տարեկան 180-ը,
2) վեցօրյա շաբաթական ուսուցում կազմակերպվելու դեպքում՝ տարեկան 216-ը։
9. Հաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվար ամսվա երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտը ԿԿՏՀ է մուտքագրում սույն կարգի շահառուների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը և հաստատում այն։ Հաստատության գործադիր մարմնի ղեկավարը պատասխանատու է էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների իսկության և ամբողջականության համար:
10․ Սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո միջոցառման համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև՝ նախարարություն) պատասխանատու ստորաբաժանումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ԿԿՏՀ-ից ինքնաշխատ եղանակով ձևավորված տեղեկատվությունը (Ձև 1 և Ձև 2), այդ տեղեկատվությունում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և դրանք սույն կարգի դրույթներին չհամապատասխանելու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հաստատությանը տեղեկատվության ճշգրտման կամ լրամշակման անհրաժեշտության մասին, իսկ սույն կարգի դրույթներին համապատասխանելու, ինչպես նաև սույն կարգի դրույթներին չհամապատասխանող տեղեկատվությունը սույն կարգի 11-րդ կետով սահմանված կարգով լրամշակման կամ շտկման կամ պարզաբանման դեպքում ինքնաշխատ եղականով ձևավորում է ամփոփ տեղեկատվությունը (Ձև 3) և այն հատատելուց հետո փոխանցում է նախարարության ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը:
11. Սույն կարգի 10-րդ կետում նշված սույն կարգի դրույթներին չհամապատասխանող տեղեկատվությունը հաստատության կողմից ենթակա է լրամշակման կամ շտկման կամ պարզաբանման մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում, նշված ժամկետի պահպանման պատասխանատվությունը կրում է հաստատության գործադիր մարմնի ղեկավարը։
12. Նախարարության ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանումն ուսումնասիրում է սույն կարգի 10-րդ կետում նշված տեղեկությունում առկա ֆինանսական ցուցանիշները և․
1) առարկություն չունենալու դեպքում նախապատրաստում և ստորագրման է ներկայացնում հաստատությունների հետ կնքվող պայմանագրերի նախագծերը։
2) առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է շտկման, որի իրականացման ժամկետը 10 (տասը) աշխատանքային օր է։
13․ Հաստատությունների հետ կնքվող պայմանագրերում նախատեսվում են նաև դրույթներ, ըստ որոնց․
ա) ֆինանսավորումն իրականացվում է եռամսյա պարբերականությամբ, կանխավճարային սկզբունքով, իսկ մարումը՝ եռամսյակային հաշվետվությամբ ընդունված ծախսերի հաշվեգրման սկզբունքով՝ մնացորդը նվազեցնելով հաջորդ եռամսյակի ֆինանսավորումից, իսկ ֆինանսական տարվա ավարտից հետո՝ վերադարձնելով պետական բյուջե,
բ) հաստատությունների կողմից շահառուների փոխհատուցումն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով, ամսական պարբերականությամբ՝ ԿԿՏՀ-ից ինքնաշխատ եղանակով ձևավորված ամսական հաշվետվության հիման վրա։
գ) պայմանագրերի ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները ենթակա են շտկման սույն կարգի 9-ից 12-րդ կետերով սահմանված կարգով ամփոփված տեղեկատվության հիման վրա, որի համար հիմք է ընդունվում մինչև տվյալ տարվա սեպտեմբեր ամսվա երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտը ԿԿՏՀ-ից ինքնաշխատ եղանակով ձևավորված տեղեկատվությունը (Ձև 1 և Ձև 2)։
14. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետ հինգ աշխատանքային օրվա ընթացքում միջոցառման համար նախարարության պատասխանատու ստորաբաժանումն ուսումնասիրում է ԿԿՏՀ-ից ինքնաշխատ եղանակով ձևավորված եռամսյակային հաշվետվությունը (Ձև 4 և Ձև 5), այդ հաշվետվություններում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և դրանք սույն կարգի դրույթներին չհամապատասխանելու դեպքում դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հաստատությանը տեղեկատվության շտկման կամ լրամշակման անհրաժեշտության մասին, իսկ սույն կարգի դրույթներին համապատասխանելու, ինչպես նաև սույն կարգի դրույթներին չհամապատասխանող տեղեկատվությունը սույն կարգի 11-րդ կետով սահմանված կարգով լրամշակման կամ շտկման կամ պարզաբանման դեպքում ինքնաշխատ եղականով արտահանում է ամփոփ հաշվետվությունը (Ձև 6) և այն հատատելուց հետո փոխանցում է նախարարության ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը:
15․ Սահմանել, որ.
ա) սույն որոշման շահառուներ հանդիսացող մանկավարժական աշխատողներին փոխհատուցում տրվում է միայն ուսումնական պլանով իրենց հատկացված դասաժամեր ունեցող օրերի համար՝ հաշվի առնելով հաճախումները,
բ) սույն որոշման շահառուներ հանդիսացող ուսանողներին փոխհատուցում տրվում է այն ուսումնառության օրերի համար, որոնց դասացուցակով նախատեսված դասաժամերին իրենց մասնակցությունը (ներկայությունը) կազմել է 50 տոկոսից ավելի։
16. Սույն կարգի 10-րդ և 13-րդ կետերում նշված Ձև 1-ը և Ձև 2-ը, ինչպես նաև սույն կարգի 14-րդ կետում նշված Ձև 4-ը և Ձև 5-ը մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը լրացվում են հաստատության կողմից, հաստատվում են հաստատության գործադիր մարմնի ղեկավարի կողմից և սույն կարգի 10-րդ և 14-րդ կետերում նշված ժամկետներում ներկայացվում են Նախարարություն, իսկ սույն կարգի 10-րդ և 13-րդ կետերում նշված Ձև 3-ը և Ձև 6-ը մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը կազմվում են նախարարության պատասխանատու ստորաբաժանման կողմից։
Ձև 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«-----------------------------------------------------------------------------------------------------------------------» ՊՈԱԿ
(հաստատության անվանումը)
ուսանողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ
հ/հ |
ուսանողի անունը, ազգանունը |
կուրսը |
փաստացի բնակության վայրը |
Ուսումնական հաստատության շաբաթական աշխատանքային օրերի թիվը |
հեռավորու-թյունը հաստատու-թյունից /կմ/ |
հաշվարկված սակագինը (հաշվարկված երկու ուղղությամբ) /դրամ/ |
ուս. պլանով հաստատված ուսումնական օրերի թիվը |
փոխհատուց-ման ենթակա գումարը /հազար դրամ/ |
ուս. պլանով հաստատված ուսումնական օրերի թիվը |
փոխհատուց-ման ենթակա գումարը /հազար դրամ/ |
ԸՆԴԱՄԵՆԸ ՓՈԽՀԱ-ՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐ /հազար դրամ/ |
Այլ նշում-ներ |
1-ին կիսամյակում |
2-րդ կիսամյակում | |||||||||||
1 |
||||||||||||
2 |
||||||||||||
3 |
||||||||||||
4 |
||||||||||||
5 |
||||||||||||
6 |
||||||||||||
7 |
||||||||||||
․․․ |
||||||||||||
․․․ |
||||||||||||
․․․ |
||||||||||||
Ընդամենը |
0.00 |
0.00 |
0.0 |
տեղեկատվության ձևավորման ամսաթիվը_______________________ |
Ձև 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«-----------------------------------------------------------------------------------------------------------------------» ՊՈԱԿ
(հաստատության անվանումը)
մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ
հ/հ |
մանկավար-ժական աշխատողի անունը, ազգանունը |
հաստի-քային դրույքը |
փաստացի բնակության վայրը |
Ուսումնական հաստատության շաբաթական աշխատանքային օրերի թիվը |
հեռավորու-թյունը հաստատու-թյունից /կմ/ |
հաշվարկված սակագինը (հաշվարկված երկու ուղղությամբ) /դրամ/ |
ուս. պլանով հաստատված ուսումնական օրերի թիվը |
փոխհատուց-ման ենթակա գումարը /հազար դրամ/ |
ուս. պլանով հաստատված ուսումնական օրերի թիվը |
փոխհատուց-ման ենթակա գումարը /հազար դրամ/ |
ԸՆԴԱՄԵՆԸ ՓՈԽՀԱ-ՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐ /հազար դրամ/ |
Այլ նշում-ներ |
1-ին կիսամյակում |
2-րդ կիսամյակում | |||||||||||
1 |
||||||||||||
2 |
||||||||||||
3 |
||||||||||||
4 |
||||||||||||
5 |
||||||||||||
․․․ |
||||||||||||
․․․ |
||||||||||||
Ընդամենը |
0.00 |
0.00 |
0.0 |
_______________________ տեղեկատվության ձևավորման ամսաթիվը |
Ձև 3
ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Մարզերում գործող մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ
N/N |
հաստատության անվանումը |
փոխհատուցում ստացող ուսանողների |
փոխհատուցում ստացող մանկավարժական աշխատողների |
Ընդամենը | |||
թիվը |
գումարը /հազ․ դրամ/ |
թիվը |
գումարը /հազ․ դրամ/ |
փոխհատուցում ստացող անձանց թիվը |
գումարը /հազ․ դրամ/ | ||
1 |
0 |
0.00 | |||||
2 |
0 |
0.00 | |||||
3 |
0 |
0.00 | |||||
4 |
0 |
0.00 | |||||
5 |
0 |
0.00 | |||||
6 |
0 |
0.00 | |||||
7 |
0 |
0.00 | |||||
... |
0 |
0.00 | |||||
.... |
0 |
0.00 | |||||
Ընդամենը |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
_____________________________ տեղեկատվության ձևավորման ամսաթիվը |
Ձև 4
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«-----------------------------------------------------------------------------------------------------------------------» ՊՈԱԿ
(հաստատության անվանումը)
202...թ․ -ին եռամսյակ
ուսանողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ
______________________________________________________________________________________________
N/N |
ուսանողի անուն, ազգանուն |
կուրս |
Փաստացի բնակու-թյան վայրը |
Հեռավո-րությունը դպրոցից (կմ) |
հաշվարկ-ված երկու ուղղու-թյամբ` յուրաքանչ-յուր ներկա ստացած օրվա համար), դրամ |
Երթևեկ օրերի թիվը՝ ըստ ամիսների |
||||||||||||||||||||||||
հուն-վար |
գումար |
փետր-վար |
գումար |
մարտ |
գումար |
ապրիլ |
գումար |
մայիս |
գումար |
հունիս (քննա-շրջան) |
գումար | |||||||||||||||||||
1 |
||||||||||||||||||||||||||||||
2 |
||||||||||||||||||||||||||||||
3 |
||||||||||||||||||||||||||||||
Ուս. պլանով սահման-ված դաս- օրերի թիվը ֆինանսա-կան տարվա 1-ին կիսամյա-կում |
1-ին կիսամ-յակի համար վճարման ենթակա գումար, հազար դրամ |
Երթևեկ օրերի թիվը՝ ըստ ամիսների |
Ուս. պլանովսահման-ված դաս- օրերի թիվը ֆինան-սական տարվա 2-րդ կիսամյա-կում |
2-րդ կիսամյակի համար վճարման ենթակա գումար, հազար դրամ |
ԸՆԴԱ-ՄԵՆԸ ՕՐԵՐԻ ԹԻՎԸ |
ԸՆԴԱ-ՄԵՆԸ ԳՈՒՄԱՐ, ՀԱԶԱՐ ԴՐԱՄ |
Այլ նշում-ներ | ||||||||||||||
սեպտեմ-բեր |
գումար |
հոկտեմ-բեր |
գումար |
նոյեմ-բեր |
գումար |
դեկտեմ-բեր |
գումար | ||||||||||||||
0 |
0.00 |
0 |
0.00 |
0 |
0.0 |
||||||||||||||||
0 |
0.00 |
0 |
0.00 |
0 |
0.0 |
||||||||||||||||
0 |
0.00 |
0 |
0.00 |
0 |
0.0 |
||||||||||||||||
0.00 |
0.00 |
0 |
0 |
տեղեկատվության ձևավորման ամսաթիվը |
Ձև 5
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«-----------------------------------------------------------------------------------------------------------------------» ՊՈԱԿ
(հաստատության անվանումը)
202...թ․ -ին եռամսյակ
մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ
______________________________________________________________________________________________
N/N |
ուսանողի անուն, ազգանուն |
կուրս |
Փաստացի բնակու-թյան վայրը |
Հեռավո-րությունը դպրոցից (կմ) |
հաշվարկ-ված երկու ուղղու-թյամբ` յուրաքանչ-յուր ներկա ստացած օրվա համար), դրամ |
Երթևեկ օրերի թիվը՝ ըստ ամիսների | ||||||||||||||||||||||||
հուն-վար |
գումար |
փետր-վար |
գումար |
մարտ |
գումար |
ապրիլ |
գումար |
մայիս |
գումար |
հունիս (քննա-շրջան) |
գումար | |||||||||||||||||||
1 |
||||||||||||||||||||||||||||||
2 |
||||||||||||||||||||||||||||||
3 |
||||||||||||||||||||||||||||||
Ուս. պլանով սահման-ված դաս- օրերի թիվը ֆինան-սական տարվա 1-ին կիսամյա-կում |
1-ին կիսամ-յակի համար վճարման ենթակա գումար, հազար դրամ |
Երթևեկ օրերի թիվը՝ ըստ ամիսների |
Ուս. պլանով սահման-ված դաս- օրերի թիվը ֆինան-սական տարվա 2-րդ կիսամյա-կում |
2-րդ կիսամյակի համար վճարման ենթակա գումար, հազար դրամ |
ԸՆԴԱ-ՄԵՆԸ ՀԱՃԱԽԱԾ ՕՐԵՐԻ ԹԻՎԸ |
ԸՆԴԱ-ՄԵՆԸ ԳՈՒՄԱՐ, ՀԱԶԱՐ ԴՐԱՄ |
Այլ նշում-ներ | ||||||||||||||
սեպտեմ-բեր |
գումար |
հոկտեմ-բեր |
գումար |
նոյեմ-բեր |
գումար |
դեկտեմ-բեր |
գումար | ||||||||||||||
0 |
0.00 |
0 |
0.00 |
0.0 |
|||||||||||||||||
0 |
0.00 |
0 |
0.00 |
0.0 |
|||||||||||||||||
0 |
0.00 |
0 |
0.00 |
0.0 |
|||||||||||||||||
0.00 |
0.00 |
0 |
տեղեկատվության ձևավորման ամսաթիվը |
Ձև 6
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Մարզերում գործող մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ
202...թ․ |
____________ -ին եռամսյակ |
N/N |
հաստատության անվանումը |
փոխհատուցում ստացող ուսանողների |
փոխհատուցում ստացող մանկավարժական աշխատողների |
Ընդամենը | |||
թիվը |
գումարը /հազ․ դրամ/ |
թիվը |
գումարը /հազ․ դրամ/ |
փոխհատուցում ստացող անձանց թիվը |
գումարը /հազ․ դրամ/ | ||
1 |
0 |
0.00 | |||||
2 |
0 |
0.00 | |||||
3 |
0 |
0.00 | |||||
4 |
0 |
0.00 | |||||
5 |
0 |
0.00 | |||||
6 |
0 |
0.00 | |||||
7 |
0 |
0.00 | |||||
... |
0 |
0.00 | |||||
.... |
0 |
0.00 | |||||
Ընդամենը |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
_____________________________ տեղեկատվության ձևավորման ամսաթիվը |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2025 թվական:
