ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3632-Ա |
«05» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի Հ.3645-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 13/02/2024թ. «Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» հ.Կ-11022025-01-0107 որոշումը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի սեպտեմբերի 24-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.3645-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․
1) Որոշման 1-ին կետը՝ «սեփականությունը» բառից հետո լրացնել «(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 21.07.2020թ. տրված հ.21072020-01-0237 վկայական)» բառերով.
2) Որոշումը լրացնել 1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունիսի 22-ի հ.1902-Ա որոշման հիման վրա հաստատված հողամասի հատակագիծը».
3) Որոշման 4-րդ կետում՝ «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին» բառերը փոխարինել «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
|
|
Տ. ԱվինՅԱՆ |