ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«02» սեպտեմբերի 2025 թ. |
N 21-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԵԿՈՒՑՄԱՆ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (REGULATION ON CIVIL AVIATION OCCURRENCE REPORTING, ANALYSIS, FOLLOW-UP, AND SAFETY DATA MANAGEMENT) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 54-րդ կետով՝ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 13 և N 19 հավելվածների պահանջների կատարումն ապահովելու նպատակով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Քաղաքացիական ավիացիայի իրադարձությունների զեկուցման, վերլուծության, մշտադիտարկման և թռիչքային անվտանգության տեղեկատվության կառավարման կանոնակարգը» ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
3. Գործող շահառուներին՝ ապահովել սույն հրամանով հաստատված կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը՝ սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում։
Նախարար`
9/2/2025 |
/Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ |
Of the order N 21-N of the Minister of the Territorial Administration and |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2025 թվական:
