ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2024 թվականի |
թիվ 81 |
քաղ. Երևան |
2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 140 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 14-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 57-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական նշանակության ախտորոշման միջոցների շրջանառության կարգավորման կանոնների մասին» թիվ 140 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
Ա. Կասիմալիև |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 81 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 140 որոշման մեջ կատարվող
1. 2-րդ կետում՝
ա) «բ»-«դ» ենթակետերում «2028» թվերը փոխարինել «2032» թվերով․
բ) «դ» ենթակետի երկրորդ պարբերության մեջ «185-րդ կետով նախատեսված պայմանները» բառերը փոխարինել «214-րդ և 215-րդ կետերի դրույթները» բառերով։
2. 3-րդ կետում՝
ա) «ա» ենթակետի առաջին պարբերությունը «չափը» բառից հետո լրացնել «և (կամ) հաշվարկման կարգը» բառերով․
բ) «գ» ենթակետը հանել։
3. 4-րդ կետում՝
ա) «ուժի մեջ է մտնում՝» բառերը փոխարինել «ուժի մեջ է մտնում 2027 թվականի մարտի 1-ից»․
բ) երկրորդ և երրորդ պարբերությունները հանել:
4. Նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական նշանակության ախտորոշման միջոցների շրջանառության կարգավորման կանոններում՝
ա) 214-րդ կետի «բ» ենթակետում «2028» թվերը փոխարինել «2032» թվերով․
բ) 215-րդ կետի «բ» ենթակետում «2029» թվերը փոխարինել «2033» թվերով․
գ) 253-րդ կետի «բ» ենթակետում «2028» թվերը փոխարինել «2032» թվերով։
____________
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:
