ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2024 թվականի |
թիվ 114 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 009/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 799 որոշմամբ ընդունված՝ «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 009/2011) կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգի փոփոխություններ)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 12 ամիսը լրանալուց հետո, բացառությամբ՝
ա) տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների 2-րդ կետի վեցերորդ պարբերության, որն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 177 որոշմամբ հաստատված՝ «Օծանելիքակոսմետիկական անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների, արտադրատեսակի վրա զետեղված արտադրանքի մասով՝ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կիրառմանն ու կատարմանն ուղղված միջազգային ստանդարտները ցանկի մեջ ներառելուց հետո.
բ) տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների 5-րդ կետի «գ» ենթակետի երրորդ պարբերության և 11-րդ կետի «ե» ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 114 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 009/2011) կատարվող
1. Տեքստում «ՄՄ անդամ պետություն», «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն», «Մաքսային միության անդամ պետություն» համապատասխան թվով ու հոլովով բառերը փոխարինել «անդամ պետություն» համապատասխան թվով ու հոլովով բառով, «ՄՄ սույն տեխնիկական կանոնակարգը» համապատասխան հոլովով բառը փոխարինել «սույն տեխնիկական կանոնակարգը» համապատասխան հոլովով բառով։
2. 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. Կիրառության ոլորտը
1. Սույն տեխնիկական կանոնակարգը տարածվում է՝
- Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տարածքներում շրջանառության մեջ դրվող պատրաստի օծանելիքակոսմետիկական արտադրանքի (այդ թվում՝ կրիչներով) վրա.
- անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դրվող՝ թեթև արդյունաբերության արտադրատեսակների վրա զետեղված օծանելիքակոսմետիկական արտադրանքի վրա, որը չի վերաբերում կրիչներով օծանելիքակոսմետիկական արտադրանքի շարքին.
- անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դրվող արտադրատեսակների վրա զետեղված օծանելիքակոսմետիկական արտադրանքի վրա (բացի թեթև արդյունաբերության արտադրատեսակներից), որը չի վերաբերում կրիչներով օծանելիքակոսմետիկական արտադրանքի շարքին։
2. Անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դրվող արտադրատեսակների վրա զետեղված և կրիչներով օծանելիքակոսմետիկական արտադրանքի շարքին չդասվող օծանելիքակոսմետիկական արտադրանքի վրա տարածվում են միայն սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 2-6-րդ, 9.1, 9.3 և 10-րդ կետերի, ինչպես նաև 9.2 կետի պահանջները (հատուկ նախազգուշական միջոցների (անհրաժեշտության դեպքում) և օծանելիքակոսմետիկական արտադրանքի կիրառման եղանակների մասին այնպիսի տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվության մասով, որոնց բացակայությունը կարող է հանգեցնել սպառողի կողմից օծանելիքակոսմետիկական արտադրանքի սխալ օգտագործման (անհրաժեշտության դեպքում))։
3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում հետևյալ արտադրանքի վրա.
1) արտադրանք, որը նախատեսված է կլլման, ինհալացիայի, ներարկման կամ մարդու մարմնում իմպլանտավորման համար.
2) դաջվածքի այն միջոցների վրա, որոնց օգտագործումն առաջացնում է մաշկի ամբողջականության խախտում.
3) ախտորոշման ու բուժման համար կիրառվող արտադրանք (դոնդող՝ ՈՒՁՀ-ի համար, և այլն), այդ թվում՝ գրանցված որպես դեղամիջոց կամ բժշկակական արտադրատեսակ կամ ազգային բժշկության միջոց.
4) ցավազրկման, կապտուկների ներծծման, ոտքերի այտուցը թեթևացնելու, կապտուկների և վերքերի բուժման, բարորակ նորագոյացությունների (գորտնուկներ, պապիլոմաներ և այլն) հեռացման համար նախատեսված արտադրանք, որն ազդում է երակների և հոդերի վրա.
5) լսողական անցուղու, քթի լորձաթաղանթի, աչքի լորձաթաղանթի համար նախատեսված արտադրանք.
6) ախտահանող և հականեխիչ նյութեր, ռեպելենտներ.
7) ատամնափառի հայտնաբերման համար նախատեսված արտադրանք.
8) լուբրիկանտներ, ինտիմ գելային քսանյութեր.
9) ֆտորիդային լաք ատամների համար.
10) խոնավ զուգարանի թուղթ.
11) սեռական օրգանների լորձաթաղանթի և հետանցքի համար նախատեսված արտադրանք.
12) սոսինձ՝ թարթիչների, ստրազերի, տիպսերի համար։
4. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են արտադրանքին, ինչպես նաև դրա հետ կապված արտադրության գործընթացներին ներկայացվող պահանջները՝ մարդու կյանքի և առողջության, գույքի, շրջակա միջավայրի պաշտպանության, ինչպես նաև դրա նշանակությանը և անվտանգությանը վերաբերող՝ սպառողներին (օգտագործողներին) մոլորեցնող գործողությունների կանխարգելման նպատակով։»։
3. 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Եզրույթները և սահմանումները
Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք սահմանված են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաներով, ինչպես նաև հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.
օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգություն՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի այն հատկանիշների և բնութագրերի ամբողջությունը, որոնք ապահովում են օծանելիքակոսմետիկական արտադրանքի վնասակար ազդեցության բացակայությունը սպառողի վրա՝ պիտանիության ժամկետում նշանակությանը և օգտագործման եղանակին համապատասխան այն օգտագործելու դեպքում.
երկրորդային փաթեթվածք՝ փաթեթվածք, որում զետեղվում է օծանելիքակոսմետիկական արտադրանքն առաջնային, սակայն ոչ տրանսպորտային փաթեթվածքով.
պատրաստի արտադրանք՝ օծանելիքակոսմետիկական արտադրանք, որն անցել է արտադրության բոլոր փուլերը, կշռածրարումը (փաթեթավորումը) և մակնշումը.
դեմիներալիզացնող ազդեցություն՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի կամ դրա բաղադրամասի՝ ատամների էմալից ու ոսկրային հյուսվածքներից հանքանյութերը հանելու ունակությունը՝ չվնասելով դրանց ամբողջականությունը.
օծանելիքակոսմետիկական արտադրանքի բաղադրամաս (բաղադրամաս)՝ սինթետիկ կամ բնական ծագում ունեցող նյութ կամ նյութերի խառնուրդ, որն օգտագործվում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրության համար։ Բաղադրամասեր չեն համարվում բաղադրամասերում առկա խառնուկները, ինչպես նաև այն նյութերը, որոնք օգտագործվում են օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրության գործընթացում և առկա չեն պատրաստի արտադրանքում.
թունավորության ինդեքս՝ մեծություն, որն արտացոլում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի թունավորության աստիճանը.
կոնսերվանտներ՝ սինթետիկ և (կամ) բնական ծագում ունեցող նյութեր, որոնք ապահովում են օծանելիքակոսմետիկական արտադրանքի կայունությունը մանրէական աղտոտման նկատմամբ պիտանիության ժամկետի ընթացքում.
դեկորատիվ կոսմետիկա՝ դեմքի, աչքերի, շուրթերի, հոնքերի, մարմնի և մազերն ու եղունգները ներկելու համար նախատեսված օծանելիքակոսմետիկական արտադրանք.
մանկական կոսմետիկա՝ մինչև 14 տարեկան երեխաների համար նախատեսված օծանելիքակոսմետիկական արտադրանք.
կոսմետիկա դաջվածքի համար՝ օծանելիքակոսմետիկական արտադրանք, որը նախատեսված է ոչ ներարկումային եղանակով մաշկը նկարապատելու համար (դեմքի ու մարմնի վրա քսելու ներկեր, այդ թվում՝ ներկեր, որոնք կիրառվում են աերոգրաֆիայի օգնությամբ, ժամանակավոր դաջվածքներ, մաշկի վրա փոխադրանկարներ, դաջվածքի համար հինա և այլն).
ինտիմ կոսմետիկա՝ արտաքին սեռական օրգանների և դրանց հարակից մարմնի հատվածների խնամքի համար նախատեսված օծանելիքակոսմետիկական արտադրանք.
պրոֆեսիոնալ կոսմետիկա՝ օծանելիքակոսմետիկական արտադրանք, որը նախատեսված է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից օգտագործման համար՝ վարսավիրական և (կամ) կոսմետիկական ծառայություններ մատուցելիս.
կոսմետիկա ընտանեկան (ընտանեկան կոսմետիկա)՝ օծանելիքակոսմետիկական արտադրանք, որը նախատեսված է ամբողջ ընտանիքի համար.
MoS (The Margin of Safety) անվտանգության գործակից՝ մեծություն, որը ստացվել է ամենաբարձր դոզան կամ ազդեցության մակարդակը, որի դեպքում բացասական էֆեկտներ չեն դիտվում, օծանելիքակոսմետիկական արտադրանքի բաղադրամասի պարբերական ազդեցության դեպքում դոզայի վրա բաժանելու արդյունքում.
ներկանյութեր՝ սինթետիկ կամ բնական ծագում ունեցող քիմիական նյութեր, որոնք նախատեսված են օծանելիքակոսմետիկական արտադրանքի գունավորման համար կամ ներառված են մաշկի, մազածածկույթի և եղունգների գունավորման համար նախատեսված օծանելիքակոսմետիկական արտադրանքի բաղադրության մեջ.
հեշտ ֆերմենտացվող ածխաջրեր՝ ածխաջրեր, որոնք քայքայվում են բերանի խոռոչում՝ ձևավորելով թթուներ, որոնք հանգեցնում են ատամի էմալի մակերևույթի վնասման։ Հեշտ ֆերմենտացվող ածխաջրերի շարքին են դասվում գլյուկոզան, ֆրուկտոզան, գալակտոզան, սախարոզան, լակտոզան, ցելլոբիոզը և այլ մոնո- և օլիգոսաքարիդներ, ինչպես նաև պոլիսաքարիդները՝ մշակված կրախմալ, ինուլին, գլիկոգեն։ Հեշտ ֆերմենտացվող ածխաջրերը պարունակվում են շաքարի, մեղրի, թխկու օշարակի և այլնի մեջ։ Հեշտ ֆերմենտացվող ածխաջրերի շարքին չեն դասվում պեկտինները, բջջանյութերը (ցելյուլոզան), հեմիցելյուլոզները, սուկրալոզան.
օծանելիքակոսմետիկական արտադրանքի մակնշում (մականշվածք)՝ սպառողական փաթեթվածքի, պիտակի, ապրանքապիտակի վրա գրառման, թվային, գունային և գրաֆիկական նշագրումների տեսքով զետեղվող տեղեկություններ սպառողի համար.
օծանելիքակոսմետիկական արտադրանքի անուն՝ արտադրողի կողմից արտադրանքին տրված բառային և (կամ) թվային նշում.
օծանելիքակոսմետիկական արտադրանքի նշանակություն՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի այն գործառութային հատկությունը, որով կոնկրետանում է դրա օգտագործման ոլորտը.
օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվանում՝ համասեռ օծանելիքակոսմետիկական արտադրանքի տեսակի նշում (ատամի մածուկ, լոսյոն, օծանելիք, կրեմ և նմ.).
նանոնյութ՝ չլուծվող կամ կենսակայուն և հատուկ արտադրված նյութ՝ մեկից ոչ պակաս արտաքին չափսով կամ 1-ից 100 նմ սահմաններում ներքին կառուցվածքով.
շուկայում արտադրանքի շրջանառություն՝ արտադրողի, արտադրողի կողմից լիազորված անձի, ներմուծողի (վաճառողի) պահեստից ուղարկված կամ անդամ պետությունների տարածքներում վաճառքի կամ սպառողներին այլ եղանակով փոխանցման համար առանց պահեստավորման բեռնված օծանելիքակոսմետիկական արտադրանքի տեղաշարժն անդամ պետությունների շուկայում.
ընդհանուր թունավորության ազդեցություն՝ վնասակար նյութերի բացասական ազդեցություն օրգանիզմի վրա.
համասեռ օծանելիքակոսմետիկական արտադրանք՝ նման բաղադրակազմ ունեցող և միևնույն պահանջներին համապատասխանող նույնանուն արտադրանք.
օծանելիքակոսմետիկական արտադրանք (ՕԿԱ)՝ նյութ կամ նյութերի խառնուրդ՝ նախատեսված մարդու արտաքին ծածկույթին (մաշկին, մազածածկույթին, եղունգներին, շուրթերին և արտաքին սեռական օրգաններին) կամ ատամներին և բերանի խոռոչի լորձաթաղանթին անմիջականորեն քսելու համար՝ դրանք մաքրելու, դրանց արտաքին տեսքը փոխելու, հաճելի հոտ հաղորդելու և (կամ) մարմնի հոտը կարգավորելու և (կամ) պաշտպանելու և (կամ) լավ վիճակում պահելու և (կամ) դրանք խնամելու միակ կամ գլխավոր նպատակով.
օծանելիքակոսմետիկական արտադրանք՝ վնասակար արտադրական գործոնների ազդեցությունից մաշկի անհատական պաշտպանության համար՝ օծանելիքակոսմետիկական արտադրանք, որը նախատեսված է մարդու մաշկի պաշտպանության նպատակով դրա վրա քսելու համար և օգտագործվում է մաշկի մաքրման համար՝ նպատակ ունենալով նվազեցնել արդյունաբերական արտադրության պայմաններում այն վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությունը, որոնք չեն դասվում Մաքսային միության «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 019/2011) տեխնիկական կարգավորման օբյեկտների շարքին.
օծանելիքակոսմետիկական արտադրանք՝ արհեստական արևառության համար՝ արտադրանք, որը մաշկին տալիս է արևառության էֆեկտ՝ քիմիական ռեակցիայի հաշվին՝ առանց մաշկի վրա ՈՒՄ-ճառագայթների ազդեցության (ինքնայրուք, ինքնաբրոնզանտ և այլն).
կրիչներով օծանելիքակոսմետիկական արտադրանք՝ օծանելիքակոսմետիկական արտադրանք, որը զետեղվում է տեքստիլ, ցելյուլոզաթղթային, պոլիմերային նյութերի և այլնի վրա (կոսմետիկ անձեռոցիկներ, գործվածքային կամ ոչ գործվածքային հիմքով դիմակներ, մեղրամոմից շերտեր, պիլինգի համար նախատեսված գուլպաներ, կոսմետիկ սպեղանի և այլն)։ Այդպիսի արտադրանքը միայն օծանելիքակոսմետիկական գործառույթ է կատարում.
արտադրատեսակի վրա զետեղված օծանելիքակոսմետիկական արտադրանք՝ օծանելիքակոսմետիկական արտադրանք՝ զետեղված օծանելիքակոսմետիկական արտադրանքի շարքին չդասվող և օծանելիքակոսմետիկական արտադրանքի գործառույթներ չհանդիսացող գործառույթներ կատարող արտադրատեսակի վրա (թեթև արդյունաբերության արտադրատեսակներ՝ դրանց վրա զետեղված և (կամ) դրանց մեջ ներառված օծանելիքակոսմետիկական արտադրանքով, որը դրանցից անջատվում է օգտագործման ընթացքում՝ ատամի խոզանակի վրա քսված ատամի մածուկ, սպունգի վրա լցված հեղուկ օճառ և այլն), որը կրիչներով օծանելիքակոսմետիկական արտադրանք չէ.
հավաքածուից ստացված օծանելիքակոսմետիկական արտադրանք՝ արտադրանք, որը ստացվել է հավաքածուի կազմի մեջ մտնող բաղադրամասերը դրան կցվող հրահանգի համաձայն խառնելուց հետո (օրինակ՝ հավաքածու՝ օճառ պատրաստելու համար, հավաքածու՝ շամպուն պատրաստելու համար, հավաքածու՝ բալզամ պատրաստելու համար, հավաքածու՝ օծանելիք պատրաստելու համար, և այլն).
առաջնային փաթեթվածք՝ փաթեթվածք, որն անմիջականորեն շփվում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի հետ.
պիլինգ՝ քիմիական ազդեցության հաշվին վերնամաշկի մակերեսային բջիջների հեռացման համար նախատեսված օծանելիքակոսմետիկական արտադրանք.
օծանելիքակոսմետիկական արտադրանքի սպառողական փաթեթվածք՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի առաջնային փաթեթվածք կամ առաջնային և երկրորդային փաթեթվածքի ամբողջություն, որն օծանելիքակոսմետիկական արտադրանքի հետ հասնում է սպառողին և չի կատարում տրանսպորտային փաթեթվածքի գործառույթ.
փորձանմուշ՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի՝ փոքր քանակներով բաժնեծրարված և (կամ) պարզեցված փաթեթվածքով ներկայացված նմուշ, որը նախատեսված է փորձաստուգման և փորձարկման համար.
մանրէաբանական ցածր ռիսկայնությամբ արտադրանք՝ արտադրանք, որի միջավայրը բացառում է միկրոօրգանիզմների աճի և (կամ) գոյատևման (կենսունակության պահպանման) համար ֆիզիկական և քիմիական պայմանները.
գրգռող ազդեցություն՝ մաշկի կամ լորձաթաղանթի տեղայնացված ոչ սպեցիֆիկ բորբոքային ռեակցիա՝ օծանելիքի և օծանելիքակոսմետիկական արտադրանքի հետ շփման պատճառով.
բաղադրագիր՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի բաղադրության մեջ մտնող բաղադրամասերի՝ արտադրողի կողմից հաստատված ամբողջական ցանկ՝ բաղադրամասերի զանգվածային մասի նշումով.
սաշե (բույրաբարձիկ)՝ մեկանգամյա օգտագործման օծանելիքակոսմետիկական արտադրանք՝ սպառողական տարայով.
զգայունացնող ազդեցություն՝ նյութի կարողությունը օրգանիզմ մտնելիս դրանում առաջացնելու հատուկ գերզգայունության զարգացում` միջնորդավորված հիպերերգիկ իմունային մեխանիզմներով.
նյութի հետքային քանակություն՝ արգելված նյութի ակամա առկա քանակություն, որը առաջացել է բնական կամ սինթետիկ բաղադրիչների խառնուրդների, արտադրության գործընթացի, պահպանման, փաթեթավորումից միգրացիայի հետևանքով, ինչը տեխնիկապես անխուսափելի է արտադրության պայմանների պահանջների պահպանման դեպքում.
բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ՝ հիգիենիկ և (կամ) պրոֆիլակտիկ ազդեցությամբ օծանելիքակոսմետիկական արտադրանք, որը նախատեսված է ատամներին, լնդերին և բերանի խոռոչի լորձաթաղանթին անմիջականորեն քսելու համար՝ դրանք մաքրելու, բուրավետացնելու, դրանց արտաքին տեսքը փոխելու, դրանք պաշտպանելու, լավ վիճակում պահելու միակ կամ գլխավոր նպատակով.
արտադրանքի (օծանելիքակոսմետիկական արտադրանքի) պիտանիության ժամկետ՝ ժամանակահատված, որը լրանալուց հետո օծանելիքակոսմետիկական արտադրանքը համարվում է ըստ նշանակության օգտագործելու համար ոչ պիտանի։ Պիտանիության ժամկետը սահմանվում է արտադրանքն արտադրողի կողմից՝ տեխնիկական փաստաթղթերում։ Պիտանիության ժամկետի ընթացքում արտադրողը պարտավոր է երաշխավորել արտադրանքի համապատասխանությունը սպառողի կյանքի և առողջության անվտանգության պահանջներին և պահպանման պայմանները պահպանելու դեպքում՝ սպառողական հատկանիշների պահպանումը։ Այն հումքի պիտանիության ժամկետի ընթացքում, որի մասով սահմանվել է պիտանիության ժամկետ, հումքն արտադրողը պարտավոր է երաշխավորել իր կողմից տեխնիկական փաստաթղթերում նշված՝ հումքի հատկությունների և բնութագրերի համապատասխանությունը՝ պահման պայմանների պահպանման դեպքում.
արտադրանքի (հումքի, փաթեթվածքի, մակնշման նյութերի) պահման ժամկետ՝ ժամանակահատված, որի ընթացքում արտադրանքը պահման սահմանված պայմանների պահպանման դեպքում պահպանում է տեխնիկական փաստաթղթերում նշված հատկությունները և բնութագրերը։ Պահման ժամկետը սահմանվում է տեխնիկական փաստաթղթերով։ Պահման ժամկետի լրանալը չի նշանակում, որ արտադրանքը պիտանի չէ ըստ նշանակության օգտագործման համար.
օծանելիքակոսմետիկական արտադրանքի պահպանման ստանդարտ պայմաններ՝ պահպանման ջերմաստիճանը հեղուկ արտադրատեսակների համար՝ 5°С-ից ոչ ցածր և 25°С-ից ոչ բարձր, ձեռքի պինդ օճառի համար՝ մինուս 5°С-ից ոչ ցածր, մնացած օծանելիքակոսմետիկական արտադրանքի համար՝ 0°С-ից ոչ ցածր և 25°С-ից ոչ բարձր, արևային լույսի անմիջական ազդեցության բացակայություն.
մանրէազերծ օծանելիքակոսմետիկական արտադրանք՝ օծանելիքակոսմետիկական արտադրանք, որը կշռածրարված է հերմետիկ փաթեթվածքի մեջ և նախատեսված է մեկանգամյա կիրառման համար, և որի նկատմամբ սահմանված են մանրէազերծության պահանջներ.
տեխնիկական փաստաթղթեր՝ փաստաթղթեր, որոնց համաձայն իրականացվում են օծանելիքակոսմետիկական արտադրանքի պատրաստումը, պահպանումը, փոխադրումը (տեխնիկական պայմաններ, ստանդարտներ, տեխնոլոգիական հրահանգներ, բաղադրագրեր, մասնագրեր և այլն).
տրանսպորտային փաթեթվածք՝ արտադրանքի պահպանման և փոխադրման համար նախատեսված փաթեթվածքը՝ արտադրանքը տեղափոխելու ժամանակ վնասվածքներից պաշտպանելու համար, որն առանձին տրանսպորտային միավոր է կազմում.
ՈՒՄ ֆիլտր (ուլտրամանուշակագույն ֆիլտր)՝ աբսորբցիայի, անդրադարձման կամ ցրման միջոցով մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթման թափանցումից պաշտպանելու համար նախատեսված նյութ.
պիտակ` փաթեթավորված օծանելիքակոսմետիկական արտադրանքի մասին տեղեկատվության միջոց, որը զետեղվում է սպառողական փաթեթվածքի վրա.
ապրանքապիտակ` կամայական ձևի, չափսերի և նյութից պատրաստվածք, որը նախատեսված է մակնշում կատարելու համար, ամրացվում է կամ կցվում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի միավորին կամ զետեղվում է փաթեթվածքի մեջ:»։
4. 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Միության շուկայում օծանելիքակոսմետիկական արտադրանքի շրջանառության կանոնները
1. Օծանելիքակոսմետիկական արտադրանքն անդամ պետությունների տարածքում շրջանառության մեջ է դրվում՝ պայմանով, որ այն անցել է սույն տեխնիկական կանոնակարգով, ինչպես նաև Միության (Մաքսային միության) մյուս այն տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման անհրաժեշտ ընթացակարգերը, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա:
2. Սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության (Մաքսային միության) այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա, համապատասխանող օծանելիքակոսմետիկական արտադրանքը, որն անցել է համապատասխանության գնահատման ընթացակարգ, պետք է ունենա Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մականշվածք։
Օծանելիքակոսմետիկական արտադրանքը, որի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության (Մաքսային միության) այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա, չի հաստատվել, չի մակնշվում Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով, և Միության շուկայում դրանց շրջանառության մեջ դնելը չի թույլատրվում։
3. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին (Միության (Մաքսային միության) մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին) օծանելիքակոսմետիկական արտադրանքի համապատասխանությունը հաստատող համապատասխանության հայտարարագրի կամ պետական գրանցման վկայականի գործողության ժամկետի ընթացքում Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրված օծանելիքակոսմետիկական արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է մինչև արտադրողի կողմից սահմանված՝ արտադրանքի պիտանիության ժամկետի ավարտը։»։
5. 5-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետի 8-րդ ենթակետում «տարային» բառը փոխարինել «փաթեթվածքին» բառով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.7 կետ.
«2.7. Ընտանեկան կոսմետիկայի բաղադրության մեջ, որը նախատեսված է այդ թվում մինչև 14 տարեկան երեխաների համար, չի թույլատրվում օգտագործել այնպիսի բաղադրամասեր, որոնց օգտագործումը մինչև 14 տարեկան երեխաների համար նախատեսված արտադրանքի բաղադրության մեջ չի թույլատրվում՝ սույն տեխնիկական կանոնակարգի 2-5-րդ հավելվածներին համապատասխան։».
գ) 6.1.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.1.1. Այն դեպքում, երբ թունաբանական ցուցանիշների գնահատումն անցկացվում է մաշկը գրգռող ազդեցությունը, լորձաթաղանթի վրա գրգռող ազդեցությունը, ընդհանուր թունավոր ազդեցությունը որոշելու եղանակով, օծանելիքակոսմետիկական արտադրանքի թունաբանական ցուցանիշները պետք է համապատասխանեն 8-րդ հավելվածի համաձայն սահմանված պահանջներին։
Այն դեպքում, երբ օծանելիքակոսմետիկական արտադրանքի թունաբանական ցուցանիշների գնահատումն անցկացվում է բաղադրամասերի թունաբանական բնութագրերի անալիզի հիման վրա, օծանելիքակոսմետիկական արտադրանքը համարվում է թունաբանական տեսանկյունից անվտանգ, եթե դրա կազմում ներառված են այնպիսի բաղադրամասեր, որոնցից յուրաքանչյուրի անվտանգության գործակիցը (MoS) մեծ է կամ հավասար է 100-ի։ Բաղադրամասը համարվում է անվտանգ առանց MoS-ի հաշվարկի, եթե դրանում բացակայում է մաշկային կլանումը, կամ դրա մակարդակը շատ ցածր է։».
դ) 6.1.3 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Բերանի խոռոչի հիգիենայի հեղուկ միջոցների, ինչպես նաև ատամները սպիտակեցնող հեղուկ միջոցների դեպքում, որոնք չեն պարունակում ֆտորային միացություններ, ունեն ջրածնային ցուցանիշի (рН) 5,5-ից պակաս արժեք, և (կամ) եթե դրանք պարունակում են նյութեր, որոնք առաջացնում են էմալի դեմիներալիզացիա, դեմիներալիզացնող ազդեցության բացակայությունը որոշվում է լաբորատոր մեթոդներով (in vitro):».
ե) 7.2 կետի յոթերորդ պարբերության երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այն հումքը, փաթեթվածքը և մակնշման նյութերը, որոնց համար սահմանված է պահման ժամկետ, պահման ժամկետի ավարտից հետո պետք է ենթարկվեն հումքի արտադրողի կողմից տեխնիկական փաստաթղթերում նշված՝ փաթեթվածքի ու մակնշման նյութերի հատկանիշների ու բնութագրերի համապատասխանության ստուգման՝ հետագա կիրառման և պահման նոր ժամկետի սահմանման համար դրանց պիտանիությունը որոշելու նպատակով։».
զ) 8-րդ կետում «տարային» բառը փոխարինել «փաթեթվածքին» բառով.
է) 8.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.1. Օծանելիքակոսմետիկական արտադրանքի համար օգտագործվում է սպառողական փաթեթվածք (առաջնային փաթեթվածք կամ առաջնային և երկրորդային փաթեթվածքի ամբողջություն) և խցանման միջոցներ (առկայության դեպքում), որոնք ապահովում են այդ արտադրանքի անվտանգությունը և դրա սպառողական հատկանիշների պահպանվածությունը պիտանիության ժամկետի ընթացքում շրջանառության դեպքում, ինչպես նաև համապատասխանում են սույն տեխնիկական կանոնակարգի և «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջներին։».
ը) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.2 և 8.3 կետեր.
«8.2. Բերանի խոռոչի հիգիենայի միջոցները պետք է փաթեթավորված լինեն առաջին բացվածքի վերահսկողությունը երաշխավորող սպառողական փաթեթվածքի կամ մինչև սպառողի կողմից բացման պահը չթույլատրված բացվածքից պաշտպանված սպառողական փաթեթվածքի մեջ։ Մնացած օծանելիքակոսմետիկական արտադրանքը պետք է փաթեթավորված լինի առաջին բացվածքի վերահսկողությունը երաշխավորող սպառողական փաթեթվածքի կամ մինչև սպառողի կողմից բացման պահը չթույլատրված բացվածքից պաշտպանված սպառողական փաթեթվածքի մեջ։
8.3. Չի թույլատրվում շրջանառության մեջ դնել օծանելիքակոսմետիկական արտադրանք այնպիսի սպառողական փաթեթվածքով, որի արտաքին ձևավորումը (փաթեթվածքի վրա զետեղված գրաֆիկական պատկերների ու տեքստային տեղեկատվության ամբողջությունը) նույնական է սննդամթերքի, ներառյալ՝ ալկոհոլային խմիչքները, և դեղամիջոցների փաթեթվածքի արտաքին ձևավորման հետ և սպառողին մոլորության մեջ է գցում փաթեթավորված արտադրանքի նշանակության մասով։».
թ) 9.1 կետի առաջին և երկրորդ նախադասություններում «տարայի» բառը փոխարինել «փաթեթվածքի» բառով.
ժ) 9.2 կետում՝
երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«– օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվանումը, անունը (առկայության դեպքում)։ Օծանելիքակոսմետիկական արտադրանքի՝ արտադրողի կողմից տրված անվան մեջ չի թույլատրվում օգտագործել այնպիսի անուն, որը նույնանուն է կամ շփոթելու աստիճան նման է գրանցված դեղամիջոցի առևտրային անվանման կամ բժշկական արտադրատեսակի անվանման հետ։ Նմանության չափանիշ է համարվում իմաստաբանական (իմաստային), ֆոնետիկ (հնչյունային) կամ տրանսլիտերացիոն (կապված անվան փոխանցման համար ուրիշ այբուբենի օգտագործման հետ) հատկանիշը, որով որոշվում է հորինված անունների նմանությունը։ Ընդ որում, օծանելիքակոսմետիկական արտադրանքի անունը (անվանումը) կարող է ներառել տեղեկատվություն արտադրանքի բաղադրության մեջ մտնող բաղադրամասերի, այդ թվում՝ կենսաբանական ակտիվ նյութերի վերաբերյալ (ձեռքի կրեմ՝ F վիտամինով, արևայրուքից հետո կրեմ՝ d-պանտենոլով, դեմքի համար կրեմ՝ հիալուրաթթվով և այլն).».
չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- երեխաների համար նախատեսված կոսմետիկայի դեպքում (մանկական և ընտանեկան կոսմետիկա) արտադրանքի անվան և (կամ) սերիայի (գծի) և (կամ) նշանակության մակնշումը պետք է պարունակի համապատասխան տեղեկատվություն (մանկական, երեխաների համար, նորածինների համար, ընտանեկան, ամբողջ ընտանիքի համար կամ այլ գրառում, որով արտադրանքը դասվում է մանկական կամ ընտանեկան կոսմետիկայի շարքին)։ Ընտանեկան կոսմետիկան պետք է պարունակի տեղեկատվություն այն օգտվողների նվազագույն տարիքային շեմի մասին, որոնց համար այն նախատեսված է։ Մանկական կոմետիկան պետք է պարունակի տեղեկատվություն այն երեխաների տարիքի վերաբերյալ, որոնց համար այն նախատեսված է։ Օծանելիքակոսմետիկական արտադրանքի մակնշման մեջ կիրառման այն պայմանների ու նախազգուշացումների առկայությունը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը, սույն Տեխնիկական կանոնակարգի 2-5-րդ հավելվածների պահանջներին համապատասխան, պետք է հասցվի սպառողին (օրինակ՝ «չօգտագործել մինչև ... տարեկան երեխաների համար», «6 տարեկան և ավելի փոքր երեխաների...» և այլն), այդ արտադրանքը չի դասում մանկական կոսմետիկայի շարքին, այլ համարվում է նախազգուշացնող տեղեկատվություն.».
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
յոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- եթե արտադրողն ինքը բողոքներ չի ընդունում անդամ պետության տարածքում, ապա օծանելիքակոսմետիկական արտադրանքի մակնշման մեջ սպառողի կողմից բողոքներ ընդունելու համար լիազորված կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը նշելու համար օգտագործվում են արտահայտություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն սպառողին հասցնում են այդ տեղեկատվությունը (օրինակ՝ «հարցերի/ցանկությունների դեպքում դիմեք», «սպառողների ծառայություն», «անդամ պետությունում հասցե», «մատակարար» և նմանատիպ այլ արտահայտություններ), ինչպես նաև նշվում են դրա անվանումն ու գտնվելու վայրը, կարող է նշվել հեռախոսահամարն ու էլեկտրոնային փոստը։ Եթե արտադրողն ինքն է ընդունում բողոքներն անդամ պետության տարածքում, ապա «բողոքներ ընդունելու համար լիազորված» և նմանատիպ իմաստով արտահայտություններ օծանելիքակոսմետիկական արտադրանքի մակնշման մեջ չեն նշվում.».
ութերորդ պարբերության առաջին նախադասության մեջ «տարայում» բառը փոխարինել «փաթեթվածքում» բառով.
տասնիններորդ պարբերությունում՝
առաջին և երկրորդ նախադասությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Եթե պիտանիության ժամկետը զետեղվում է առաջնային փաթեթվածքի տակի հատվածում, պարկուճի կարանի վրա և այլն, ապա պիտանիության ժամկետի զետեղման վայրի մասին տեղեկատվությունը թույլատրվում է շարադրել հետևյալ մակագրության ձևով՝ «Արտադրման ամսաթիվը (արտադրված է) նշված է/տե՛ս/տե՛ս փաթեթվածքի վրա», «Պիտանի է (կամ օգտագործել) մինչև նշված է/տե՛ս/տե՛ս փաթեթվածքի վրա» կամ «Արտադրման ամսաթիվը (արտադրված է)/«Պիտանի է (կամ օգտագործել) մինչև նշված է/տե՛ս/տե՛ս փաթեթվածքի վրա։».
երրորդ նախադասությունում «տարա» բառը փոխարինել «փաթեթվածք» բառով. լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ.
«Վնասակար արտադրական գործոնների ազդեցությունից մաշկի անհատական պաշտպանության համար նախատեսված օծանելիքակոսմետիկական արտադրանքի դեպքում արտադրանքի մակնշման մեջ պետք է բերված լինի համապատասխան տեղեկատվություն՝ տվյալ արտադրանքի նշանակության վերաբերյալ։
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրման համար նախատեսված հավաքածուի մակնշումը պետք է պարունակի տեղեկություններ դրա բաղադրության (բաղադրամասերի անվանման, անվան (առկայության դեպքում) և քանակության) վերաբերյալ։ Հավաքածուի յուրաքանչյուր բաղադրամաս պետք է ունենա անվանում, անուն (առկայության դեպքում)։ Բաղադրամասերի ցուցակը պետք է համապատասխանի սույն հոդված 9.3 կետին։ Հավաքածուն պետք է պարունակի արտադրանքի արտադրման հրահանգ։»․
ժա) 9.3 կետի վերջին պարբերությունում՝
առաջին նախադասության մեջ «տարայի» բառը փոխարինել «փաթեթվածքի» բառով. երկրորդ նախադասության մեջ «տարայի» բառը փոխարինել «փաթեթվածքի» բառով.
ժբ) 9.4 կետի երկրորդ նախադասության մեջ «տարայի» բառը փոխարինել «փաթեթվածքի» բառով.
ժգ) 5-րդ կետում՝
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9.5. Օծանելիքակոսմետիկական արտադրանքի մասին սույն հոդվածի 9.2. հոդվածով նախատեսված տեղեկատվությունը ներկայացվում է այն անդամ պետությունների պետական լեզվով (լեզուներով), որտեղ իրականացվում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի իրացումը։».
երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օծանելիքակոսմետիկական արտադրանքի ծագման երկիրը ներկայացվում է ռուսերենով և անդամ պետությունների օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով (լեզուներով), որի տարածքում իրացվում է արտադրանքը։».
ժդ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետ.
«10. Արտադրատեսակների վրա զետեղված այնպիսի օծանելիքակոսմետիկական արտադրանքին ներկայացվող պահանջները, որը չի դասվում կրիչներով օծանելիքակոսմետիկական արտադրանքի շարքին և շրջանառության մեջ է դրվում անդամ պետությունների տարածքներում։
Հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների արձանագրությունները (այսուհետ համապատասխանաբար՝ փորձարկումների արձանագրություններ, փորձարկումներ), բաղադրիչների թունաբանական բնութագրերի անալիզի հիման վրա կատարված՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի թունաբանական ցուցանիշների գնահատման արդյունքներով կազմված հաշվետվությունը (առկայության դեպքում), որոնցով հաստատվում է Միության (Մաքսային միության) մյուս տեխնիկական կանոնակարգերի գործողության տակ ընկնող և անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դրվող արտադրատեսակների (բացի թեթև արդյունաբերության արտադրատեսակներից) վրա զետեղված օծանելիքակոսմետիկական արտադրանքի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 3-6-րդ կետերի պահանջներին, ներառում են այդ արտադրատեսակների համապատասխանության գնահատման ժամանակ ձևավորվող ապացուցողական նյութերի լրակազմ։
Թունաբանական ու կլինիկական (կլինիկալաբորատոր) ցուցանիշների (բացի «լորձաթաղանթի վրա գրգռող ազդեցության» ցուցանիշից) մասով փորձարկումների արձանագրությունները, բաղադրիչների թունաբանական բնութագրերի անալիզի հիման վրա կատարված՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի թունաբանական ցուցանիշների գնահատման արդյունքներով կազմված հաշվետվությունը (առկայության դեպքում), որոնցով հաստատվում է Միության (Մաքսային միության) մյուս տեխնիկական կանոնակարգերի գործողության տակ ընկնող և անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դրվող՝ թեթև արդյունաբերության արտադրատեսակների վրա զետեղված օծանելիքակոսմետիկական արտադրանքի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 6-րդ կետերի պահանջներին, ներառվում են այդ արտադրատեսակների համապատասխանության գնահատման ժամանակ ձևավորվող ապացուցողական նյութերի լրակազմի մեջ։»։
6. 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Համապատասխանության գնահատումը
1. Նախքան Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը՝ արտադրանքը պետք է անցնի սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատում հետևյալ ձևերով.
- համապատասխանության հավաստում՝ համապատասխանության հայտարարագրման ձևով.
- պետական գրանցում։
Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին օծանելիքակոսմետիկական արտադրանքի համապատասխանության գնահատումն անցկացվում է համապատասխանության գնահատման տիպային սխեմաներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված առանձնահատկությունները:
2. Թիվ 12 հավելվածի համաձայն ցանկի մեջ ներառված օծանելիքակոսմետիկական արտադրանքը ենթակա է պետական գրանցման։
Սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 12 հավելվածի համաձայն ցանկի մեջ չներառված օծանելիքակոսմետիկական արտադրանքը ենթակա է համապատասխանության հայտարարագրման։
3. Մաքսային միության տարածքում պատրաստվող օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցումն իրականացվում է դրա արտադրության կազմակերպման փուլում, իսկ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցումն իրականացվում է նախքան դրա ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք։
Պետական գրանցման ժամանակ հայտատու կարող են լինել անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը, որոնք հանդիսանում են արտադրող կամ ներմուծող (վաճառող) կամ արտադրողի կողմից լիազորված անձ։
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցումն իրականացնում է անդամ պետության՝ նշված աշխատանքների իրականացման համար այդ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմինը (կազմակերպությունը, հաստատությունը):
4. Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցումը ներառում է հետևյալ ընթացակարգերը.
ա) օծանելիքակոսմետիկական արտադրանքի նույնականացումն ու նմուշներ (փորձանմուշներ) վերցնելը, որոնք անցկացնում է արտադրողը կամ հայտատուն կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիան՝ հայտատուի հանձնարարությամբ (դիմումի հիման վրա) և նրա ներկայությամբ՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկում ընդգրկված փաստաթղթերով սահմանված կանոններով։ Նույնականացումն և նմուշներ (փորձանմուշներ) վերցնելը կարող են կատարվել արտադրողի պահեստում կամ հայտատուի պահեստում կամ ժամանակավոր պահման պահեստում կամ մաքսային պահեստում։
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի նույնականացման ու նմուշների (փորձանմուշների) վերցնման անցկացումը թույլատրվում է Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված՝ անդամ պետության հավատարմագրված տեսչական մարմնի կողմից.
բ) փորձարկումները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օծանելիքակոսմետիկական արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) բաղադրիչների թունաբանական բնութագրերի անալիզի հիման վրա կատարված՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի թունաբանական ցուցանիշների գնահատումը հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում)՝ սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 3-6-րդ կետերի պահանջներին համապատասխանության մասով.
գ) պետական գրանցման մասին դիմումը և սույն հոդվածի 5-րդ կետում նշված՝ դրան կից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները հայտատուի կողմից լիազորված մարմին ներկայացնելը.
դ) պետական գրանցման մասին դիմումի և դրան կից ներկայացվող փաստաթղթերի գրանցումը.
ե) հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունը, այդ թվում՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի անցկացված փորձարկումների արդյունքների փորձաքննությունը.
զ) վկայական տալու կամ օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցումը մերժելու վերաբերյալ որոշման ընդունումը.
է) արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ազգային մասում արտադրանքի պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունների մուտքագրումը.
ը) պետական գրանցման վկայականի տրամադրումը։
5. Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման համար հայտատուն լիազորված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները.
- արտադրանքի պետական գրանցման մասին դիմումը (կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային փաստաթղթի ձևով).
- հայտատուի կողմից վավերացված՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի բաղադրության մեջ մտնող բաղադրամասերի ցանկը պարունակող՝ արտադրողի փաստաթղթերի (բաղադրագրերի, արտադրանքի մասնագրերի, այլ փաստաթղթերի) պատճենները՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի յուրաքանաչյուր անվան համար նշելով դրանց գործառույթները, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 2-5-րդ հավելվածներով նախատեսված բաղադրամասերի զանգվածային մասը.
- օծանելիքակոսմետիկական արտադրանքի մեջ նյութերի հետքային քանակությունների առկայության վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի պատճենները (հետքային քանակությունների առկայության դեպքում).
- հայտատուի կողմից վավերացված այն փաստաթղթերի պատճենները, որոնց համապատասխան արտադրվել է արտադրանքը (տեխնիկական պայմաններ, մասնագրեր և այլն).
- արտադրանքի նմուշներ (փորձանմուշներ) վերցնելու ակտը.
- հայտատուի կողմից վավերացված այն փաստաթղթերի պատճենները, որոնք պարունակում են օրգանոլեպտիկ և ֆիզիկաքիմիական ցուցանիշներ՝ արտադրանքի յուրաքանչյուր անվան համար.
- հայտատուի կողմից վավերացված այն փաստաթղթերի պատճենները, որոնք պարունակում են տեղեկություններ նանոնյութերի մասին (օծանելիքակոսմետիկական արտադրանքի բաղադրության մեջ դրա առկայության դեպքում)՝ քիմիական անունը, մասնիկների չափսը, ինչպես նաև ֆիզիկական և քիմիական հատկությունները, որոնք նախատեսված են սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 2-5-րդ հավելվածներով.
– հայտատուի կողմից հաստատված՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի սպառողական փաթեթվածքի մակնշման օրինակը (օրինակ՝ պիտակի (փաթեթվածքի) պատճեն, լուսանկար, տպագրման համար հաստատված մանրակերտ, հայտագրված սպառողական հատկությունները (եթե դրանք հայտագրված են արտադրանքի մականշվածքում) պարունակող անոտացիա, արտադրանքն օգտագործելիս հատուկ նախազգուշական միջոցներ (անհրաժեշտության դեպքում) և տեղեկություններ՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի օգտագործման այն եղանակների մասին, որոնց բացակայությունը կարող է հանգեցնել սպառողի կողմից օծանելիքակոսմետիկական արտադրանքի (առկայության դեպքում) ոչ ճիշտ օգտագործմանը), որով հաստատվում է սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 9.1 - 9.5 կետերի պահանջներին համապատասխանությունը.
– օծանելիքակոսմետիկական արտադրանքի՝ սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 3-6-րդ կետերի պահանջներին համապատասխանության փորձարկումների արձանագրությունները, բաղադրիչների թունաբանական բնութագրերի անալիզի հիման վրա կատարված՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի թունաբանական ցուցանիշների գնահատման արդյունքներով կազմված հաշվետվությունը (առկայության դեպքում)՝ ստացված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում)։ Սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 3-6-րդ կետերի պահանջներին համապատասխանության մասով օծանելիքակոսմետիկական արտադրանքի փորձարկումների արձանագրությունները, որոնք կատարվել են դրա պետական գրանցման նպատակով, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներին համապատասխանության մասով բաղադրիչների թունաբանական բնութագրերի անալիզի հիման վրա կատարված՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի թունաբանական ցուցանիշների գնահատման արդյունքներով կազմված հաշվետվությունները (առկայության դեպքում), որոնք ձևակերպվել են դրա պետական գրանցման նպատակով, պետք է ստացվեն ոչ շուտ, քան պետական գրանցման մասին դիմումը լիազորված մարմնի կողմից գրանցելուց մեկ տարի առաջ։ Բաղադրիչների թունաբանական բնութագրերի անալիզի հիման վրա օծանելիքակոսմետիկական արտադրանքի թունաբանական ցուցանիշների գնահատում անցկացնելիս սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներին համապատասխանության մասով օծանելիքակոսմետիկական արտադրանքի փորձարկումների արձանագրությունների փոխարեն փաստաթղթերի լրակազմի մեջ ներառվում են համապատասխան հաշվետվությունները.
– հայտատուի կողմից վավերացված՝ արտադրողի փաստաթղթի պատճենները՝ արտադրության՝ սույն տեխնիկական կանոնակարգի 5–րդ հոդվածի 7-7.5.2 կետերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ (արտադրողի գրավոր ծանուցումն առ այն, որ արտադրությունը համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, կամ արտադրողի հայտարարագիրը (հայտարարությունը կամ գրավոր ծանուցումը)՝ պատշաճ արտադրական գործունեության (GMP) սկզբունքները պահպանելու վերաբերյալ, կամ որակի կառավարման համակարգին համապատասխանության սերտիֆիկատը կամ պատշաճ արտադրական գործունեության (GМР) սկզբունքներին օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրության համապատասխանության սերտիֆիկատը).
– օծանելիքակոսմետիկական արտադրանքի՝ սպառողական փաթեթվածքի մակնշման մեջ ներկայացված սպառողական հատկությունները (հակամանրէային ազդեցություն, կնճիռների դեմ, SPF–գործոն, բերանի խոռոչի հիգիենայի միջոցների հակակարիոզ, հակաբորբոքային ազդեցություն և այլն) հաստատող՝ հայտատուի կողմից վավերացված փաստաթղթերի պատճենները։ Օծանելիքակոսմետիկական արտադրանքի սպառողական հատկությունների առնչությամբ դիմումները պետք է հիմնավորված լինեն՝ հաշվի առնելով թիվ 13 հավելվածի համաձայն բերված ընդհանուր չափանիշները.
- անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ տրվող՝ հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին տեղեկությունները.
- արտադրողի, այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի հետ հայտատուի կողմից (արտադրողի կողմից՝ լիազորված անձի համար) վավերացված պայմանագրի պատճենը, որի հիման վրա արտադրողի կողմից լիազորված անձը համապատասխանության գնահատման կամ Միության մաքսային տարածքում օծանելիքակոսմետիկական արտադրանքը շրջանառության մեջ դնելու ժամանակ իրականացնում է գործողություններ այդ արտադրողի անունից, ինչպես նաև պատասխանատվություն է կրում Միության (մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին օծանելիքակոսմետիկական արտադրանքի անհամապատասխանության համար.
- Միության մաքսային տարածք օծանելիքակոսմետիկական արտադրանքի նմուշների (փորձանմուշների) ներուծումը հաստատող փաստաթղթերի պատճենները՝ վավերացված այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, ուրում իրականացվում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցումը (2ն սխեմա)։
Արտադրողի փաստաթղթերի թարգմանություններն օտար լեզվից ռուսերենով և (կամ) անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջի առկայության դեպքում այն անդամ պետության պետական լեզվով, որում իրականացվում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցումը, վավերացվում են այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան կամ իր որակավորումը հաստատող փաստաթուղթ ունեցող թարգմանչի կամ հայտատուի կողմից։
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման վկայականի ձևակերպման նպատակով լիազորված մարմին ներկայացվող փաստաթղթերի ու տեղեկությունների հավաստիության համար պատասխանատվությունը կրում է հայտատուն։
6. Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցումն իրականացվում է հետևյալ սխեմաներից մեկով.
- 1ն սխեման կիրառվում է Միության մաքսային տարածքում արտադրվող արտադրանքի համար.
- 2ն սխեման կիրառվում է Միության մաքսային տարածքից դուրս արտադրվող արտադրանքի համար:
6.1. Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման 1ն սխեմա։
1ն սխեմայով օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման դեպքում որպես հայտատու հանդես է գալիս արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը)։
Արտադրողը ձեռնարկում է արտադրության գործընթացի կայունությունը և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրվող օծանելիքակոսմետիկական արտադրանքի համապատասխանությունը ապահովելու համար բոլոր հնարավոր միջոցները, ինչպես նաև իրականացնում է արտադրական վերահսկողությունը:
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման ժամանակ փորձարկումների անցկացման նպատակով հայտատուն կամ հայտատուի հանձնարարությամբ (դիմումի հիման վրա) և նրա ներկայությամբ՝ փորձարկման լաբորատորիան (կենտրոնը) արտադրողի պահեստում կամ հայտատուի պահեստում անցկացնում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի նմուշների (փորձանմուշների) նույնականացումը և վերցնումը:
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի նույնականացման ու նմուշների (փորձանմուշների) վերցնման անցկացումը թույլատրվում է Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված՝ անդամ պետության հավատարմագրված տեսչական մարմնի կողմից.
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի նմուշների (փորձանմուշների) նույնականացման և վերցնման արդյունքները ձևակերպվում են համապատասխան ակտով (ակտերով):
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման դեպքում փորձարկումները, օծանելիքակոսմետիկական արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) բաղադրիչների թունաբանական բնութագրերի անալիզի հիման վրա կատարված՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի թունաբանական ցուցանիշների գնահատումը պետական գրանցման նպատակով անցկացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից։
Հայտատուն ձևավորում է սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ու տեղեկությունների լրակազմը և այն ներկայացնում է լիազորված մարմին։
6.2. Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման 2ն սխեմա։
2ն սխեմայով օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման դեպքում որպես հայտատու հանդես է գալիս արտադրողի կողմից լիզորված անձը, ներմուծողը (վաճառողը)։
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման դեպքում փորձարկումների անցկացման նպատակով արտադրողը, հայտատուն կամ հայտատուի հանձնարարությամբ (դիմումի հիման վրա) և նրա ներկայությամբ՝ փորձարկման լաբորատորիան (կենտրոնը) արտադրողի կամ հայտատուի պահեստում կամ ժամանակավոր պահման պահեստում կամ մաքսային պահեստում անցկացնում են օծանելիքակոսմետիկական արտադրանքի նմուշների (փորձանմուշների) նույնականացումը և վերցնումը:
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման ժամանակ նմուշներ (փորձանմուշներ) վերցնելու անցկացումը թույլատրվում է Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված՝ անդամ պետության հավատարմագրված տեսչական մարմնի կողմից։
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի նմուշների (փորձանմուշների) նույնականացման և վերցման արդյունքները ձևակերպվում են համապատասխան ակտով (ակտերով):
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի փորձարկումները, օծանելիքակոսմետիկական արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) բաղադրիչների թունաբանական բնութագրերի անալիզի հիման վրա կատարված՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի թունաբանական ցուցանիշների գնահատումը պետական գրանցման նպատակով անցկացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից։
Հայտատուն ձևավորում է սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ու տեղեկությունների լրակազմը և այն ներկայացնում է լիազորված մարմին։
Հայտատուն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին նրա կողմից առաքվող արտադրանքի համապատասխանությունն ապահովելու համար:
7. Լիազորված մարմինն ուսումնասիրում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման մասին դիմումը, սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված կցվող փաստաթղթերն ու տեղեկությունները և գրանցում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման մասին դիմումը։
Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ու տեղեկությունների փորձաքննությունը, այդ թվում՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի փորձարկումների արդյունքների փորձաքննությունը կատարվում են լիազորված մարմնի կողմից:
Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ու տեղեկությունների և անցկացված փորձարկումների փորձաքննության դրական արդյունքների դեպքում լիազորված մարմինն ընդունում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման վկայականի տրամադրման մասին որոշում։
Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի անհամապատասխանությունը սահմանելու դեպքում լիազորված մարմինն ընդունում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման վկայականի տրամադրումը մերժելու մասին որոշում։ Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման վկայականի տրամադրումը մերժելու մասին որոշումը հանձնվում է հայտատուին կամ ուղարկվում է պատվիրված փոստային առաքմամբ՝ ներդրվածքի մասին վերգրությամբ և հանձնման մասին գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ծանուցմամբ (մերժման պատճառների հիմնավորմամբ), այդ որոշման ընդունման ամսաթվից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Լիազորված մարմինը հայտատուին տալիս է օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման վկայական և դրա մասին տեղեկությունները մուտքագրում է արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ազգային մասում։
1. Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման վկայականը ձևակերպվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 80 որոշմամբ հաստատված միասնական ձևով ու կանոններով։
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման վկայականը կարող է ձևակերպվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով։
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման վկայականը ձևակերպվում է մեկ անվանմամբ օծանելիքակոսմետիկական արտադրանքի մեկ կամ մի քանի անվան մասով և գործում է մինչև արտադրանքի անվան փոփոխումը և (կամ) բաղադրագրում (բաղադրության մեջ) այնպիսի փոփոխություններ կատարելը, որոնք հանգեցնում են օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ցուցանիշների փոփոխությանը: 1ն սխեմայով և 2ն սխեմայով տրված՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման վկայականի գործողության ժամկետը կազմում է 5 տարի։
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման ընթացակարգի ավարտից հետո օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման վկայականի բնօրինակը և սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ու տեղեկությունների լրակազմը ենթակա են պահման հայտատուի կողմից, այդ թվում՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրության կամ պիտանիության ժամկետի ընթացքում օծանելիքակոսմետիկական արտադրանքի վերջին խմբաքանակի մատակարարման դադարեցումից հետո։
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման վկայականի կամ դրա հավելվածի փոխարինումը, առանց լրացուցիչ կամ կրկնակի փորձարկումների անցկացման, թույլատրվում է հետևյալ դեպքերում.
- վկայականի և (կամ) դրա հավելվածում սխալների (վրիպակների) հայտնաբերում.
- արտադրողի կազմակերպաիրավական ձևի, գտնվելու վայրի (իրավաբանական անձի հասցեի) փոփոխում.
- հայտատուի կազմակերպաիրավական ձևի, գտնվելու վայրի (իրավաբանական անձի հասցեի), ինչպես նաև գործունեություն իրականացնելու վայրի հասցեի (հասցեների) փոփոխում:
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման վկայականի և (կամ) դրա հավելվածի փոփոխման դեպքում արտադրանքի շրջանառությունը Միության մաքսային տարածքում չի կասեցվում։
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման վկայականի և (կամ) դրա հավելվածի փոխարինումը, առանց լիազորված մարմին փորձարկումների լրացուցիչ արձանագրություններ, օծանելիքակոսմետիկական արտադրանքի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ ներկայացնելու, թույլատրվում է այն դեպքում, երբ անհրաժեշտ է վկայականը և (կամ) դրա հավելվածը լրացնել արտադրանքի անվտանգության ցուցանիշներին, բնակչության առանձին խմբերի կողմից արտադրանքի որոշակի տեսակների օգտագործման ցուցումներին (հակացուցումներին) չվերաբերող տեղեկություններով և հիգիենիկ նշանակություն չունեցող տեղեկություններով (օրինակ՝ արտադրանքի լրացուցիչ ձևերի և ծավալների, սպառողական փաթեթվածքի տեսակների, ապրանքային նշանների նշում և այլն):
9. Օծանելիքակոսմետիկական արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացվում է համապատասխանության հայտարարագրման ձևով՝ հետևյալ սխեմաներից որևէ մեկին համապատասխան.
- 3հ սխեմա՝ սերիական թողարկման օծանելիքակոսմետիկական արտադրանքի համար.
- 4հ սխեմա՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի խմբաքանակի համար.
- 6հ սխեմա՝ սերիական թողարկման օծանելիքակոսմետիկական արտադրանքի համար՝ արտադրողի մոտ որակի կառավարման կամ պատշաճ արտադրական գործունեության (GMP) սկզբունքներին համապատասխանության սերտիֆիկացված համակարգի առկայության դեպքում:
Օծանելիքակոսմետիկական արտադրանքի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության մասին հայտարարագիրը ձևակերպվում է մեկ անվանմամբ օծանելիքակոսմետիկական արտադրանքի մեկ կամ մի քանի անվան համար:
10. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին օծանելիքակոսմետիկական արտադրանքի համապատասխանությունը հայտարարագրելու ժամանակ հայտատուն անդամ պետության տարածքում իր օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձն է, որը հանդիսանում է՝
- 3հ և 6հ սխեմաների համար՝ արտադրող, արտադրողի կողմից լիազորված անձ.
- 4հ սխեմայի համար՝ արտադրող, արտադրողի կողմից լիազորված անձ, ներմուծող (վաճառող)։
11. Հայտատուի կողմից կիրառվող համապատասխանության հայտարարագրման սխեմայով պայմանավորված՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի յուրաքանչյուր անվան համար ձևակերպվում է փաստաթղթերի ու տեղեկությունների լրակազմ, որը ներառում է՝
- հայտատուի կողմից վավերացված՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի բաղադրության մեջ մտնող բաղադրամասերի ցանկը պարունակող՝ արտադրողի փաստաթղթերի պատճենները՝ նշելով դրանց գործառույթները, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 2-5-րդ հավելվածներով նախատեսված բաղադրամասերի զանգվածային մասը (3հ, 4հ, 6հ սխեմաներ).
- հայտատուի կողմից վավերացված՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի մեջ նյութերի հետքային քանակությունների առկայության վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի պատճենները (հետքային քանակությունների առկայության դեպքում) (3հ, 4հ, 6հ սխեմաներ).
- հայտատուի կողմից վավերացված՝ արտադրանքի օրգանոլեպտիկ և ֆիզիկաքիմիական ցուցանիշներ պարունակող փաստաթղթերի պատճենները (3հ, 4հ, 6հ սխեմաներ).
– օծանելիքակոսմետիկական արտադրանքի՝ սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 3-6-րդ կետերի պահանջներին համապատասխանության փորձարկումների արձանագրությունները (առկայության դեպքում), բաղադրիչների թունաբանական բնութագրերի անալիզի հիման վրա կատարված՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի թունաբանական ցուցանիշների գնահատման արդյունքներով կազմված հաշվետվությունը (առկայության դեպքում)՝ ձևակերպված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից.
- պայմանագրի (մատակարարման պայմանագրի) պատճենը և ապրանքաուղեկից փաստաթղթերը, որոնցով նույնականացվում է արտադրանքի խմբաքանակը, այդ թվում՝ դրա չափսը (4հ սխեմա).
- օծանելիքակոսմետիկական արտադրանքի սպառողական փաթեթվածքի մակնշման օրինակը (օրինակ՝ պիտակի (փաթեթվածքի) պատճեն, լուսանկար, տպագրման համար հաստատված մանրակերտ, անոտացիա (առկայության դեպքում)), որով հաստատվում է սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 9-9.5 կետերի պահանջներին համապատասխանությունը.
- հայտատուի կողմից վավերացված՝ սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 7-7.5.2 կետերի պահանջներին արտադրության համապատասխանության մասին արտադրողի փաստաթղթի պատճենը (սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրության համապատասխանության մասին արտադրողի գրավոր ծանուցումը) կամ արտադրողի հայտարարագիրը (դիմումը կամ գրավոր ծանուցումը)՝ պատշաճ արտադրական գործունեության (GМР ) սկզբունքները (3հ սխեմա) պահպանելու մասին.
- հայտատուի կողմից վավերացված՝ պատշաճ արտադրական գործունեության (GМР) սկզբունքներին (6հ սխեմա) արտադրողի որակի կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատի պատճենը և (կամ) օծանելիքակոսմետիկական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի պատճենը.
– հայտատուի կողմից վավերացված՝ արտադրողի փաստաթղթի պատճենը արտադրության՝ սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 7-7.5.2 կետերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ (արտադրողի գրավոր ծանուցումն առ այն, որ արտադրությունը համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, կամ արտադրողի հայտարարագիրը (հայտարարությունը կամ գրավոր ծանուցումը)՝ պատշաճ արտադրական գործունեության (GMP) սկզբունքները պահպանելու վերաբերյալ, կամ որակի կառավարման համակարգին համապատասխանության սերտիֆիկատի պատճենը և (կամ) պատշաճ արտադրական գործունեության (GМР) սկզբունքներին օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրության համապատասխանության սերտիֆիկատի պատճենը) (4հ սխեմա).
– օծանելիքակոսմետիկական արտադրանքի՝ սպառողական փաթեթվածքի մակնշման մեջ ներկայացված սպառողական հատկությունները (հակամանրէային ազդեցություն, կնճիռների դեմ, SPF-գործոն, բերանի խոռոչի հիգիենայի միջոցների հակակարիոզ, հակաբորբոքային ազդեցություն և այլն) հաստատող՝ հայտատուի կողմից վավերացված փաստաթղթերը։ Օծանելիքակոսմետիկական արտադրանքի սպառողական հատկությունների վերաբերյալ դիմումները պետք է հիմնավորված լինեն՝ հաշվի առնելով սույն տեխնիկական կանոնակարգի 13-րդ հավելվածի համաձայն սահմանված ընդհանուր չափանիշները (3հ, 4հ, 6հ սխեմաներ).
- արտադրողի, այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի հետ հայտատուի կողմից (արտադրողի կողմից՝ լիազորված անձի համար) վավերացված պայմանագրի պատճենը, որի հիման վրա արտադրողի կողմից լիազորված անձը համապատասխանության գնահատման կամ Միության մաքսային տարածքում օծանելիքակոսմետիկական արտադրանքը շրջանառության մեջ դնելու ժամանակ իրականացնում է գործողություններ այդ արտադրողի անունից, ինչպես նաև պատասխանատվություն է կրում Միության (մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին օծանելիքակոսմետիկական արտադրանքի անհամապատասխանության համար (3հ և 6հ սխեմաներ).
- անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվող ֆիզիկական անձի պետական գրանցման դեպքում տրվող հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին տեղեկությունները (3հ, 4հ, 6հ սխեմաներ):
Արտադրողի կողմից լիազորված անձին կամ ներմուծողին (վաճառողին) թույլատրվում է օգտվել օծանելիքակոսմետիկական արտադրանքի այն փորձարկումների արձանագրություններից, որոնք կատարվել են արտադրողի կամ արտադրողի կողմից լիազորված անձի հանձնարարությամբ՝ իրենց գրավոր համաձայնությամբ։
Սույն կետով նախատեսված փաստաթղթերի ու տեղեկությունների լրակազմը ձևավորվում է թղթային կամ էլեկտրոնային կրիչներով։
Արտադրողի փաստաթղթերի թարգմանություններն օտար լեզվից ռուսերենով և (կամ) անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջի առկայության դեպքում այն անդամ պետության պետական լեզվով, որում իրականացվում է համապատասխանության մասին հայտարարագրի գրանցումը, վավերացվում են այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան կամ իր որակավորումը հաստատող փաստաթուղթ ունեցող թարգմանչի կամ հայտատուի կողմից։
12. Կիրառվող համապատասխանության հայտարարագրման սխեմայով պայմանավորված՝ արտադրողը՝
- իրականացնում է արտադրական վերահսկողություն և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրության գործընթացը լինի կայուն, և դրանով ապահովվի արտադրվող օծանելիքակոսմետիկական արտադրանքի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին (3h սխեմա).
- իրականացնում է արտադրական վերահսկողություն և ձեռնարկում է ներդրված ու սերտիֆիկացված կառավարման համակարգի կայուն աշխատանքի և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրման համար արտադրության պայմանների ապահովմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները (6h սխեմա)։
13. Կիրառվող համապատասխանության հայտարարագրման սխեմայով պայմանավորված՝ հայտատուն՝
- ձևավորում և անցկացնում է սույն հոդվածի 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ու տեղեկությունների լրակազմի վերլուծություն.
- ապահովում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի նմուշների (փորձանմուշների) նույնականացման և վերցնման անցկացումը։ Օծանելիքակոսմետիկական արտադրանքի նմուշների (փորձանմուշների) նույնականացումը և վերցնումը կարող են անցկացվել արտադրողի, հայտատուի կամ հայտատուի հանձնարարությամբ՝ սերտիֆիկացման մարմնի կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից։ Հայտատուն սերտիֆիկացման մարմին կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն) է ներկայացնում օծանելիքակոսմետիկական արտադրանքի նմուշներ (փորձանմուշներ) նույնականացնելու և վերցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունը։ Օծանելիքակոսմետիկական արտադրանքի նմուշներ (փորձանմուշներ) վերցնելը անցկացվում է սերիական թողարկման օծանելիքակոսմետիկական արտադրանքի համար՝ արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) պահեստում կամ ժամանակավոր պահման պահեստում կամ մաքսային պահեստում կամ պատրաստի արտադրանքի արտադրական հոսքագծում. արտադրանքի խմբաքանակի համար՝ խմբաքանակի գտնվելու վայրում (արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) պատրաստի արտադրանքի պահեստում) կամ մաքսային պահեստում կամ ժամանակավոր պահման պահեստում կամ ստացողի պահեստում՝ պատասխանատու պահման դեպքում, կամ պատրաստի արտադրանքի արտադրական հոսքագծում).
- ապահովում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին օծանելիքակոսմետիկական արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) համապատասխանության մասով փորձարկումների անցկացումը հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից։ Արտադրության համար մատակարարման փուլում գտնվող օծանելիքակոսմետիկական արտադրանքի համար փորձարկումներ անցկացնելու նպատակով կարող են օգտագործվել սահմանված կարգով հաստատված տեխնիկական փաստաթղթերին (տեխնիկական պայմաններ, բաղադրագիր, մասնագիր, ստանդարտ) ու արտադրության տեխնոլոգիային համապատասխան արտադրողի լաբորատորիայում արտադրված խմբաքանակից վերցված՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի նմուշները (փորձանմուշները)։ Օծանելիքակոսմետիկական արտադրանքը պետք է բաժնեծրարված լինի դրա արտադրության մեջ օգտագործվող փաթեթվածքի նյութի նման նյութից պատրաստված առաջնային փաթեթվածքի մեջ, մակնշված լինի սույն կանոնակարգի 5-րդ հոդվածի 9-9.5 կետերի պահանջներին համապատասխան։ Մակնշումը կարող է զետեղված լինել սպառողական փաթեթվածքի և (կամ) դրա կիրառվող պիտակի վրա.
- ընդունում է համապատասխանության հայտարարագիրը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ հաստատված միասնական ձևով ու կանոններով.
- ձևավորում և պահում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին օծանելիքակոսմետիկական արտադրանքի համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերի լրակազմը, որը ներառում է՝
սույն հոդվածի 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները.
օծանելիքակոսմետիկական արտադրանքի՝ սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 3-6-րդ կետերի պահանջներին համապատասխանության փորձարկումների արձանագրությունները, բաղադրիչների թունաբանական բնութագրերի անալիզի հիման վրա կատարված՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի թունաբանական ցուցանիշների գնահատման արդյունքներով կազմված հաշվետվությունը (առկայության դեպքում)՝ ձևակերպված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից.
համապատասխանության գրանցված հայտարարագիրը:
3հ և 6հ սխեմաների կիրառման համար օծանելիքակոսմետիկական արտադրանքի նմուշների (փորձանմուշների) փորձարկումների արձանագրությունը պետք է ձևակերպված լինի ոչ շուտ, քան հայտարարագիրը գրանցելուց 1 տարի առաջ։
4հ սխեմայի կիրառման համար թույլատրվում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի նմուշների (փորձանմուշների) փորձարկումների արդյունքների օգտագործումը նույնանման այնպիսի օծանելիքակոսմետիկական արտադրանքի հետագա խմբաքանակների համար, որի համապատասխանության հայտարարագիրն ավելի վաղ ընդունվել ու գրանցվել է։ Այդ դեպքում հայտատուն անցկացնում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի խմբաքանակի նույնականացում, որպեսզի պարզի դրա՝ այն օծանելիքակոսմետիկական արտադրանքի հետ նույնանման լինելը, որի համապատասխանության հայտարարագիրն ավելի վաղ ընդունվել ու գրանցվել է։ Եթե հայտատուի կողմից որոշվել է այդպիսի նույնանմանությունը, ապա օծանելիքակոսմետիկական արտադրանքի նմուշներ (փորձանմուշներ) չեն վերցվում, և փորձարկումներ չեն անցկացվում։ Օծանելիքակոսմետիկական արտադրանքի փորձարկումների օգտագործվող արձանագրության գործողության ժամկետը կազմում է այն հաստատվելու օրվանից 2 տարուց ոչ ավելի՝ պայմանով, որ փորձարկումներն անցկացվեն համապատասխանության հայտարարագրի ընդունման պահի դրությամբ գործող փորձարկումների այն մեթոդներին համապատասխան, որոնք սահմանվել են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկի մեջ ներառված ստանդարտներով, և օծանելիքակոսմետիկական արտադրանքի բաղադրագրի (բաղադրության) մեջ փոփոխություններ չկատարվեն։
14. Համապատասխանության հայտարարագրի գրանցման համար հայտատուն ներկայացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 20-ի թիվ 41 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրերը գրանցելու, դրանց գործողությունը կասեցնելու, վերսկսելու ու դադարեցնելու կարգով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները, այդ թվում՝ սույն հոդվածի 13-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի պատճեններն ու տեղեկությունները՝ բացի օծանելիքակոսմետիկական արտադրանքի սպառողական հատկությունները հաստատող փաստաթղթերից։
Փաստաթղթերի բոլոր ներկայացվող պատճենները հաստատվում են հայտատուի կողմից։
15. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին օծանելիքակոսմետիկական արտադրանքի համապատասխանության հայտարարագիրը գործում է մինչև օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ցուցանիշների փոփոխություններին հանգեցնող՝ արտադրանքի անվան փոփոխումը և (կամ) բաղադրագրի (բաղադրության) մեջ փոփոխությունների կատարումը, սակայն 5 տարուց ոչ ավելի՝ 3հ սխեմայով համապատասխանության հայտարարագրման դեպքում, 7 տարուց ոչ ավելի՝ 6հ սխեմայով համապատասխանության հայտարարագրման դեպքում, և հաշվի առնելով օծանելիքակոսմետիկական արտադրանքի տվյալ խմբաքանակի մեջ մտնող արտադրանքի պիտանիության ժամկետը՝ 4հ սխեմայով համապատասխանության հայտարարագրման դեպքում։
Այն դեպքում, երբ սերիական թողարկման օծանելիքակոսմետիկական արտադրանքի գրանցված համապատասխանության հայտարարագիրը տարածվում է փորձարկումների ենթարկված՝ արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) արտադրության ամսաթվից հետո արտադրված օծանելիքակոսմետիկական արտադրանքի վրա, փորձարկումների ենթարկված՝ արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) արտադրության ամսաթվի վերաբերյալ տեղեկատվությունն ու տեղեկությունները նշվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի միասնական ձևի 8-րդ՝ «Լրացուցիչ տեղեկատվություն» դաշտում։
Համապատասխանության նոր հայտարարագիրը գրանցելիս հայտատուն որոշում է ընդունում փոխարինման ենթակա համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը դադարեցնելու մասին:
16. Համապատասխանության հայտարարագրի բնօրինակը և սույն հոդվածի 13-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ու տեղեկությունների լրակազմը (էլեկտրոնային ձևով կամ թղթային կրիչով) ենթակա են հայտատուի կողմից պահման՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրության կամ պիտանիության ժամկետի ընթացքում օծանելիքակոսմետիկական արտադրանքի վերջին խմբաքանակի մատակարարման դադարեցումից հետո։
Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին օծանելիքակոսմետիկական արտադրանքի համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերի լրակազմը ենթակա է պահման անդամ պետության՝ համապատասխանության հայտարարագրերի գրանցման համար լիազորված մարմնի (կազմակերպության), այդ թվում՝ անդամ պետության՝ սերտիֆիկացման հավատարմագրված մարմնի կողմից՝ համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետի ավարտից հետո 5 տարվա ընթացքում։
Թույլատրվում է գրանցված համապատասխանության հայտարարագրի և ապացուցողական նյութերի լրակազմի պատճենների պահպանումը էլեկտրոնային ձևով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
17. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ցուցանիշների փոփոխությանը չհանգեցնող՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի բաղադրագրի (բաղադրության) մեջ փոփոխություններ կատարելու դեպքում առանց արտադրանքի անվանումը փոխելու կատարվում են նոր բաղադրագրով արտադրված օծանելիքակոսմետիկական արտադրանքի փորձարկումներ, ընդ որում, նոր համապատասխանության հայտարարագրի ընդունում չի պահանջվում։
Հայտատուի մոտ պահման ենթակա փաստաթղթերի ու տեղեկությունների լրակազմը լրացվում է հետևյալ փաստաթղթերով.
- հայտատուի կողմից վավերացված՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի բաղադրության մեջ մտնող բաղադրամասերի ցանկը պարունակող՝ արտադրողի փաստաթղթերի պատճենները՝ նշելով դրանց գործառույթները, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 2-5-րդ հավելվածներով նախատեսված բաղադրամասերի զանգվածային մասը՝ բաղադրագրի (բաղադրության) մեջ փոփոխություն կատարելուց հետո.
- օծանելիքակոսմետիկական արտադրանքի մեջ նյութերի հետքային քանակությունների առկայության վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի պատճենները (հետքային քանակությունների առկայության դեպքում).
- հայտատուի կողմից վավերացված՝ արտադրանքի օրգանոլեպտիկ և ֆիզիկաքիմիական ցուցանիշներ պարունակող փաստաթղթերի պատճենները՝ բաղադրագրի (բաղադրության) մեջ փոփոխություն կատարելուց հետո.
- նոր բաղադրագրով բաց թողնված օծանելիքակոսմետիկական արտադրանքի՝ սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 3-6-րդ կետերի պահանջներին համապատասխանության փորձարկումների արձանագրությունները, բաղադրիչների թունաբանական բնութագրերի անալիզի հիման վրա կատարված՝ նոր բաղադրագրով բաց թողնված օծանելիքակոսմետիկական արտադրանքի թունաբանական ցուցանիշների գնահատման արդյունքներով կազմված հաշվետվությունը (առկայության դեպքում)՝ ձևակերպված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից.
- հայտատուի կողմից վավերացված մակնշման նմուշը, եթե այն ենթարկվել է փոփոխությունների.
- հայտատուի կողմից վավերացված՝ նոր բաղադրագրով արտադրանքի բացթողման մասին արտադրողի փաստաթղթի (ծանուցման) պատճենը։»:
7. 7-րդ հոդվածում՝
ա) անվանման մեջ «Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «Միության» բառով.
բ) տեքստում «ՄՄ անդամ պետությունների» բառերը փոխարինել «Միության» բառով.
գ) 3-րդ կետի առաջին պարբերության մեջ «տարայի» բառը փոխարինել «փաթեթվածքի» բառով։
8. 8-րդ և 9-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել։
9. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 6 հավելվածում՝
ա) 14-րդ դիրքի առաջին վանդակի առաջինից երրորդ պարբերությունները «Մանկական» բառից հետո լրացնել «և ընտանեկան կոսմետիկա՝ նախատեսված այդ թվում մինչև 14 տարեկան երեխաների համար» բառերով».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրություն.
«Ծանոթագրություն. Մինչև 14 տարեկան երեխաների համար չնախատեսված ընտանեկան կոսմետիկայի համար ջրածնային ցուցանիշի (рН) արժեքը որոշվում է դրա անվանմանն ու նշանակությանը համապատասխան։»։
10. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 7 հավելվածում՝
ա) «1-ին խումբ» դիրքի երկրորդ վանդակը լրացնել «և ընտանեկան կոսմետիկա՝ նախատեսված այդ թվում մինչև 14 տարեկան երեխաների համար» բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրություն
«Ծանոթագրություն. Մինչև 14 տարեկան երեխաների համար չնախատեսված ընտանեկան կոսմետիկային ներկայացվող մանրէաբանական պահանջները որոշվում են դրա նշանակությանը համապատասխան։»։
11. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 8 հավելվածում՝
ա) 2-րդ վանդակի անվանումը լրացնել «(in vivo կամ in vitro)» բառերով.
բ) 3-րդ վանդակի անվանումը լրացնել «(in vivo կամ in vitro)» բառերով.
գ) 4-րդ վանդակի անվանումը «թունաբանական ազդեցությունը» բառերից հետո լրացնել «(թունավորության ինդեքսը)» բառերով.
դ) 1-ին վանդակում 1-ին դիրքը լրացնել «, մանկական կոսմետիկա» բառերով.
ե) 1-ին ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Թունաբանական գնահատումն անցկացվում է՝
ընդհանուր թունաբանական ազդեցությունը (թունավորության ինդեքսը) և լորձաթաղանթի վրա գրգռող ազդեցությունը որոշելու ((in vitro) այլընտրանքային մեթոդներով),
կամ մաշկը գրգռող ազդեցությունը և լորձաթաղանթի վրա գրգռող ազդեցությունը որոշելու միջոցով (օգտագործելով լաբորատոր կենդանիներ (in vivo) կամ այլընտրանքային մեթոդներ (in vitro)):
Այլընտրանքային մեթոդներով (in vitro) օծանելիքակոսմետիկական արտադրանքի փորձարկումների այնպիսի արդյունքներ ստանալու դեպքում, որոնք չեն համապատասխանում սույն պահանջներին, անցկացվում են լրացուցիչ փորձարկումներ՝ լաբորատոր կենդանիների օգտագործմամբ (in vivo):».
զ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ծանոթագրություն.
«3. Մինչև 14 տարեկան երեխաների համար չնախատեսված ընտանեկան կոսմետիկայի համար թունաբանական ցուցանիշները որոշվում են դրա անվանմանն ու նշանակությանը համապատասխան։»։
12. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 9 հավելվածի 1-ին դիրքի առաջին վանդակում երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն՝ «Ընտանեկան կոմետիկա»։
13. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 12 հավելվածում՝
ա) 7-րդ և 8-րդ կետերը լրացնել «, այդ թվում՝ հոնքերի ու թարթիչների համար» բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետ.
«14. Ընտանեկան կոսմետիկա՝ նախատեսված այդ թվում մինչև 14 տարեկան երեխաների համար»։
14. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 13 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7. Եթե հայտագրվել է, որ օծանելիքակոսմետիկական արտադրանքը պարունակում է որևէ կոնկրետ բաղադրամաս, ապա տվյալ բաղադրամասը պետք է իսկապես լինի օծանելիքակոսմետիկական արտադրանքի կազմում։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:
