ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2024 թվականի |
թիվ 61 |
քաղ. Մոսկվա |
«ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 005/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 769 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Փաթեթվածքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 005/2011) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 61 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 005/2011) կատարվող
1. Տեքստում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով։
2. Նախաբանը հանել:
3. 1-ին հոդվածի 1-ին կետում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն)» բառերով։
4. 2-րդ հոդվածում՝
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք սահմանված են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաներով, ինչպես նաև հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝».
բ) երրորդ և չորրորդ պարբերությունները հանել։
5. 3-րդ և 4-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Միության շուկայում շրջանառության կանոնները
1. Փաթեթվածքը (խցանափակման միջոցները) Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց է թողնվում սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության (Մաքսային Միության) այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա համապատասխանության դեպքում, որոնց գործողությունը դրա վրա տարածվում է:
2. Սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության (Մաքսային միության) այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա, համապատասխանող փաթեթվածքը (խցանափակման միջոցները), որն անցել է համապատասխանության գնահատման ընթացակարգը, պետք է ունենա Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մականշվածք։
Հոդված 4. Անվտանգության պահանջներին համապատասխանության ապահովումը
1. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին փաթեթվածքի (խցանափակման միջոցների) համապատասխանությունն ապահովվում է կա՛մ անմիջականորեն դրա պահանջների կատարման եղանակով, կա՛մ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների պահանջների կատարման ճանապարհով, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը:
2. Փաթեթվածքի (խցանափակման միջոցների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները սահմանվում են միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտներով, որոնք պարունակում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները:»։
6. 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. Համապատասխանության գնահատում
1. Նախքան Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը փաթեթվածքը (խցանափակման միջոցները) պետք է անցնի սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատում՝ համապատասխանության հավաստման ձևով:
Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին փաթեթվածքի (խցանափակման միջոցների) համապատասխանության հավաստումն անցկացվում է համապատասխանության գնահատման տիպային սխեմաներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված առանձնահատկությունները:
2. Փաթեթվածքի (խցանափակման միջոցների) համապատասխանության հաստատումն իրականացվում է հետևյալ սխեմաներից որևէ մեկին համապատասխան.
2.1. սխեմաներ 3h, 4h, 5h՝ այն փաթեթվածքի (խցանափակման միջոցների) առնչությամբ, որը նախատեսված է հետևյալի փաթեթավորման համար.
սննդամթերք, այդ թվում՝ մանկական սննդի.
պարֆյումերային, կոսմետիկական արտադրանք, որն անմիջական շփում ունի փաթեթավորված արտադրանքի հետ.
երեխայի բերանի հետ անմիջապես շփվող խաղալիքներ և մանկական տեսականու արտադրատեսակներ.
2.2. սխեմաներ 1h և 2h՝ սույն կետի 2.1 ենթակետում չնշված փաթեթվածքի (խցանափակման միջոցների) առնչությամբ։
Այն փաթեթվածքի (խցանափակման միջոցների) առնչությամբ, որը տարբեր նյութերից է, ունի օգտագործվող նյութերի տարբեր տիպաչափսեր, հաստություն, փորձարկումները կարող են անցկացվել տիպային նմուշների վրա, որոնցով պետք է հաշվի առնեն փաթեթվածքի (խցանափակման միջոցների) տեսակի առանձնահատկությունները։
Օգտագործման մեջ գտնվող փաթեթվածքը (խցանափակման միջոցները) սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հավաստման ենթակա չէ (չեն):
3. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը հայտարարագրելու ժամանակ հայտատուն Միության անդամ պետության տարածքում իր օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձն է, որը հանդիսանում է՝
սերիական թողարկման փաթեթվածքի (խցանափակման միջոցների) համար՝ արտադրող (արտադրողի կողմից լիազորված անձ).
փաթեթվածքի (խցանափակման միջոցների) խմբաքանակի համար՝ արտադրող (արտադրողի կողմից լիազորված անձ), վաճառող (ներմուծող)։
4. Համապատասխանության հայտարարագրի ընդունման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի և տեղեկությունների փաթեթը՝ հայտատուի կողմից կիրառվող համապատասխանության հայտարարագրման սխեմայով պայմանավորված, ներառում է՝
ա) սերիական արտադրության փաթեթվածքի (խցանափակման միջոցների) համար (սխեմաներ 1h, 3h, 6h)՝
փաթեթվածքի (խցանափակման միջոցների) տեխնիկական փաստաթղթերի (կոնստրուկտորական և (կամ) տեխնոլոգիական փաստաթղթերի և (կամ) տեխնիկական պայմանների (նկարագրությունների)) պատճենները, որոնք պարունակում են փաթեթվածքի (խցանափակման միջոցների) հիմնական պարամետրերն ու բնութագրերը, ինչպես նաև դրա նկարագրությունը՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին փաթեթվածքի (խցանափակման միջոցների) համապատասխանությունը գնահատելու նպատակով.
սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների ցուցակը (դրանց նշագրերի և անվանումների, ինչպես նաև բաժինների (կետերի, ենթակետերի) նշմամբ, եթե սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառմամբ) (հայտատուի կողմից դրանց կիրառման դեպքում).
սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հաստատող՝ ընդունված տեխնիկական լուծումների և ռիսկերի գնահատման արդյունքների նկարագրությունը, եթե սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտները չեն կիրառվել կամ բացակայում են (անհրաժեշտության դեպքում).
արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ կնքված պայմանագրի պատճենը, որով նախատեսված է արտադրողի անունից գործողությունների իրականացումը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը հավաստելու և փաթեթվածքը (խցանափակման միջոցները) Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնելու ժամանակ, ինչպես նաև փաթեթվածքը (խցանափակման միջոցները)՝ նշված պահանջներին չհամապատասխանելու համար պատասխանատվությունը (արտադրողի կողմից լիազորված անձի համար).
փաթեթվածքի (խցանափակման միջոցների) արտադրության վրա տարածվող կառավարման համակարգի համապատասխանության այն սերտիֆիկատի պատճենը, որով հաստատվում է արտադրողի կողմից ներդրված կառավարման համակարգի համապատասխանությունը համապատասխան ստանդարտների պահանջներին, և որը տրամադրվել է կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից (6h սխեմայի համար).
հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) այն համարի մասին տեղեկությունները, որը տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ՝ Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
հայտատուի ընտրությամբ՝ համապատասխանության հայտարարագրի ընդունման համար հիմք հանդիսացած այլ փաստաթղթեր (առկայության դեպքում).
բ) փաթեթվածքի (խցանափակման միջոցների) խմբաքանակի համար (2h և 4h սխեմաներ)՝
պայմանագրի (մատակարարման պայմանագրի) և փաթեթվածքի (խցանափակման միջոցների) խմբաքանակը, այդ թվում՝ դրա չափը նույնականացնող ապրանքաուղեկից փաստաթղթերի պատճենը.
սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների ցուցակը (դրանց նշագրերի և անվանումների, ինչպես նաև բաժինների (կետերի, ենթակետերի) նշմամբ, եթե սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառմամբ) (հայտատուի կողմից դրանց կիրառման դեպքում).
հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) այն համարի մասին տեղեկությունները, որը տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ՝ Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
համապատասխանության հայտարարագրի ընդունման համար հիմք հանդիսացած՝ հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր (առկայության դեպքում)։
5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված փաստաթղթերի և տեղեկությունների լրակազմը ձևավորվում է թղթային կամ էլեկտրոնային կրիչներով:
6. Արտադրողը՝ կիրառվող համապատասխանության հայտարարագրման սխեմայով պայմանավորված՝
իրականացնում է արտադրական հսկողություն և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրության գործընթացը լինի կայուն, և դրանով ապահովվի արտադրվող փաթեթվածքի (խցանափակման միջոցների) համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին (1h, 3h սխեմաներ).
իրականացնում է արտադրական հսկողություն և ձեռնարկում է ներդրված ու սերտիֆիկացված կառավարման համակարգի կայուն աշխատանքի և տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող փաթեթվածքի (խցանափակման միջոցների) արտադրման համար արտադրության պայմանների ապահովմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները (6h սխեմա)։
7. Հայտարարատուն՝ կիրառվող համապատասխանության հայտարարագրման սխեմայով պայմանավորված՝
ձևավորում է սույն հոդվածի 4-րդ կետում նշված փաստաթղթերի և տեղեկությունների լրակազմը և վերլուծում է դրանք.
ապահովում է փաթեթվածքի (խցանափակման միջոցների) նույնականացման, նմուշը (տիպային նմուշի) վերցնելու անցկացումը․
ապահովում է փաթեթվածքի (խցանափակման միջոցների) վերցված նմուշի (տիպային նմուշի) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացումը հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) (1h, 2h, Зh, 4h և 6h սխեմաների համար) կամ արտադրողի սեփական փորձարկման լաբորատորիայում (1h և 2h սխեմաների համար)՝ հայտարարատուի ընտրության համաձայն.
ընդունում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին փաթեթվածքի (խցանափակման միջոցների) համապատասխանության հայտարարագիրը, որը ձևակերպվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 239 որոշմամբ հաստատված միասնական ձևի և կանոնների համաձայն, և գրանցում է այն (պայմանով, որ հետազոտությունների (փորձարկումների) արձանագրության (արձանագրությունների) հաստատման և փաթեթվածքի (խցանափակման միջոցների) չափման պահից անցել է 1 տարուց ոչ ավելի)․
ապահովում է փաթեթվածքի (խցանափակման միջոցների) մակնշումը Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 711 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի կիրառման կարգին և սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ հոդվածին համապատասխան.
ձևավորում և պահում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին փաթեթվածքի (խցանափակման միջոցների) համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերի փաթեթը, որը ներառում է՝
սույն հոդվածի 4-րդ կետում նշված փաստաթղթերը և տեղեկությունները.
փաթեթվածքի (խցանափակման միջոցների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունները.
համապատասխանության գրանցված հայտարարագիրը:
8. Համապատասխանության մասին հայտարարագիրը ձևակերպվում է փաթեթվածքի (խցանափակման միջոցների) որոշակի անվանման կամ փաթեթվածքի (խցանափակման միջոցների) խմբի համար, որոնք պատրաստված են միևնույն նյութերից և ունեն նույն կառուցվածքը և համապատասխանում են անվտանգության միևնույն պահանջներին։
9. Համապատասխանության հայտարարագրի գրանցումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 20-ի թիվ 41 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագիրը գրանցելու, դրա գործողությունը կասեցնելու, վերականգնելու և դադարեցնելու կարգին համապատասխան:
10. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը՝
սերիական թողարկման փաթեթվածքի (խցանափակման միջոցների) համար կազմում է 5 տարուց ոչ ավելի.
փաթեթվածքի (խցանափակման միջոցների) խմբաքանակի համար չի սահմանվում։
Փաթեթվածքի (խցանափակման միջոցների) խմբաքանակի համապատասխանության մասին հայտարարագիրը գործում է միայն որոշակի խմբաքանակի պատկանող փաթեթվածքի (խցանափակման միջոցների) առնչությամբ։
11. Հայտատուի ցանկությամբ 1h և 2h սխեմաներով համապատասխանության հայտարարագրումը կարող է փոխարինվել 3h, 4h, 6h սխեմաներով համապատասխանության հայտարարագրմամբ։
12. Հայտատուի կողմից համապատասխանության հայտարարագրի և ապացուցողական նյութերի փաթեթի պահման ժամկետը կազմում է՝
սերիական թողարկման փաթեթվածքի (խցանափակման միջոցների) համար՝ այդ փաթեթվածքը (խցանափակման միջոցների) արտադրությունից հանելու (արտադրությունը դադարեցնելու) օրվանից առնվազն 10 տարի.
փաթեթվածքի (խցանափակման միջոցների) խմբաքանակի համար՝ խմբաքանակից վերջին արտադրատեսակի իրացման օրվանից 10 տարուց ոչ պակաս։
Թույլատրվում է հայտի և գրանցված համապատասխանության հայտարարագրի և ապացուցողական նյութերի փաթեթի պատճենների պահպանումը էլեկտրոնային ձևով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
13. Լիազորված մարմնի (սերտիֆիկացման մարմնի) կողմից համապատասխանության հայտարարագրի և ապացուցողական նյութերի փաթեթի պատճենների պահման ժամկետը կազմում է՝
համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետի ավարտի օրվանից 5 տարուց ոչ պակաս, եթե դրա գործողության ժամկետը սահմանափակ է.
համապատասխանության հայտարարագրի գրանցման օրվանից 10 տարուց ոչ պակաս, եթե դրա գործողության ժամկետը սահմանափակ չէ։
Թույլատրվում է հայտի և գրանցված համապատասխանության հայտարարագրի և ապացուցողական նյութերի փաթեթի պատճենների պահպանումը էլեկտրոնային տեսքով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:»։
7. 8-րդ հոդվածում՝
ա) անվանման մեջ և տեքստում «Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «Միության» բառերով.
բ) 1-ին կետում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.
գ) 2-րդ կետում «ներմուծողի» բառը փոխարինել «վաճառողի (ներմուծողի)» բառերով.
դ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Փաթեթվածքը (խցանափակման միջոցները) Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշվում է Միության (Մաքսային միության) տեխնիկական բոլոր այն կանոնակարգերի պահանջներին դրա համապատասխանության դեպքում, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա, և որոնցով նախատեսվում են Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի զետեղումը:»։
8. 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:
