ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2024 թվականի |
թիվ 10 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 23 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ընթացքի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. «Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 23 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 10 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 23 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ծրագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետում և 9-րդ կետի 3-րդ ենթակետում «2025 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2027 թվականի հունվարի 1-ից» բառերով։
2. Նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանում՝
ա) 1-ին կետում երկրորդ վանդակում «2024 թվական» բառերը փոխարինել «2026 թվական (Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագիր ստորագրելուց ոչ շուտ)» բառերով.
բ) 2-րդ կետում երկրորդ վանդակում «2021 թվական» բառերը փոխարինել «2025 թվական բառերով.
գ) 7-րդ կետում երկրորդ վանդակում «2024 թվական» բառերը փոխարինել «2026 թվական (Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագիր ստորագրելուց ոչ շուտ)» բառերով.
դ) 8-րդ կետում՝
առաջին վանդակում «ընդունումը» բառը փոխարինել «ստորագրումը» բառով.
երկրորդ վանդակում «2024 թվական» բառերը փոխարինել «2025 թվական բառերով.
ե) 10-րդ կետում երկրորդ վանդակում «2024 թվական» բառերը փոխարինել «2026 թվական (Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագիր ստորագրելուց ոչ շուտ)» բառերով.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:
