ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«04» օգոստոսի 2025 թ. |
N 61-Ն |
ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքի» 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժ.4» և «ժ.5» կետերի՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» և «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչումների շնորհման կարգը, շնորհագրի, վկայականների և կրծքանշանների ձևերը հաստատելու մասին» N 3-Ն հրամանի հավելված N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (Պարտականությունները կատարող) |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թ. օգոստոսի 4-ի N 61-Ն հրամանի |
«Հավելված N 2 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թ. սեպտեմբերի 17-ի N 3-Ն հրամանի |
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ»
ԿՈՉՄԱՆ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՈՒ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ «ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՎԱՐՊԵՏ»
ԿՈՉՄԱՆ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՈՉՄԱՆ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Կրծքանշանը պատրաստվում է արծաթից, դրոշմման եղանակով և ամբողջությամբ ոսկեջրվում է: Կրծքանշանի ալիքաձև 2,5 սմ երկարությամբ և 1 սմ լայնությամբ զոլակի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը: Զոլակի եզրերը ոսկեջրվում են: Զոլակը կապօղակով ամրացված է 3,5 սմ տրամագծով շրջանին, որի վերևի կիսաշրջանի մասում ուռուցիկ տառերով գրված է` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»: Դրանից ներքև նախարարության խորհրդանիշն է: Իսկ ներքևի կիսաշրջանի մասում ուռուցիկ տառերով գրված է` «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ»: Շրջանի կենտրոնական մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, լեռան լանջին` ասպարեզը խորհրդանշող մարզադաշտի գրաֆիկական պատկերը և դրա աջ մասում` դափնեճյուղը, որով ավանդաբար պարգևատրվել են հաղթողները՝ տարբեր ասպարեզի գործիչներ` սկսած դեռևս հին Հունաստանի ժամանակներից մինչ օրս:
«ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՎԱՐՊԵՏ» ԿՈՉՄԱՆ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Որպես հիմնական տարրեր օգտագործված են Հայաստանի Հանրապետության դրոշը, դափնեպսակը, որով ավանդաբար պարգևատրվել են հաղթողները` տարբեր ասպարեզի գործիչներ` սկսած դեռևս հին Հունաստանի ժամանակներից մինչ օրս: Կրծքանշանը պատրաստվում է արծաթից, դրոշմման եղանակով, 2,8 սմ երկարությամբ և 2,6 սմ լայնությամբ, կրծքանշանի աջ և ձախ կողմերը եզերող դափնեճյուղերը ոսկեջրվում են: Կրծքանշանի վերևի մասում Հայաստանի Հանրապետության ալիքաձև դրոշի պատկերն է: Կրծքանշանի կենտրոնական մասում ուռուցիկ մեծ տառերով գրված է` «ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՎԱՐՊԵՏ»:»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2025 թվական:
