ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«18» օգոստոս 2025 թ. N 94-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 29-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչ» N 80-Ն հրամանի (այսուհետ` հրաման) վերնագրում «չափորոշիչ» բառը փոխարինել «չափորոշիչը հաստատելու մասին» բառերով:
2. Հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 10-րդ կետի 5-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) 10-րդ կետը լրացնել նոր 6-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«6) հղիներին, ծննդաբերներին, ծննդկաններին (հետծննդյան 42 օր) բժշկական ցուցումների դեպքում դոնորական արյան բաղադրամասերի տրամադրումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 22-ի N 74-Ն հրամանի:»,
3) 23-րդ կետում «41» թիվը փոխարինել «42» թվով,
4) 24-րդ կետում «ունեցող» բառից հետո լրացնել «ծննդաբերությունը» բառը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ա. Գասպարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2025 թվական:
