ՈՒՂՂՈՒՄ
Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 1148-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ թույլ է տրվել տեխնիկական վրիպակ, մասնավորապես՝ Որոշման 2-րդ կետում «Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։» բառերի փոխարեն սխալմամբ նշվել է «Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 14-ից։» բառերը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ Որոշման մեջ կատարել համապատասխան ուղղումը։
ՀՀ վարչապետի աշխատակազմ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 օգոստոսի 2025 թվական:
