ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2025 թվականի N 1134-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների 2003-2007 թվականների ֆինանսական առողջացման ծրագրի ու 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1694-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է 7 անդամից` 2 անդամ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից, մեկական անդամ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից, իսկ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Հաշվարկային կենտրոն» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունների գլխավոր տնօրենները` ի պաշտոնե։
«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություններից յուրաքանչյուրում տնօրենների խորհուրդները բաղկացած են 6 անդամից` 3 անդամ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից, իսկ ընկերությունների գլխավոր տնօրենները` ի պաշտոնե, մեկական անդամ՝ էլեկտրաէներգետիկական շուկայի մասնավոր հատվածը ներկայացնող ընկերության, էներգետիկական ոլորտին առնչվող ակադեմիական (գիտական) որևէ հաստատության կողմից.»։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
14.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2025 թվական:
