ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2025 թվականի N 1111-Ա
ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ԱԼԲԵՐՏ ԳԱԳԻԿԻ ԽԱՉՈՒՄՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ԱՐԹՈՒՐԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼԻ ՍԱԴՈՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ հանդիսացող՝
1) Ալբերտ Գագիկի Խաչումյանին (ծնված` 1999 թվականի հունիսի 23-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Զավարյան փ., շ. 1-ա, բն. 27, նախորդ տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 25.01.2024 թ. N 112-Ա որոշմամբ՝ մինչև 26 տարին լրանալը՝ 23.06.2025 թ.).
2) Կարեն Արթուրի Մելքոնյանին (ծնված` 1999 թվականի մարտի 25-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի փ., շ. 47, բն. 4, նախորդ տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 25.01.2024 թ. N 112-Ա որոշմամբ՝ մինչև 26 տարին լրանալը՝ 25.03.2025 թ.).
3) Արսեն Միքայելի Սադոյանին (ծնված` 1999 թվականի մարտի 16-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Իսակովի փ., շ. 38/2, բն. 7, նախորդ տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 25.01.2024 թ. N 112-Ա որոշմամբ՝ մինչև 26 տարին լրանալը՝ 16.03.2025 թ.):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
14.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
