ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«08» օգոստոսի 2025 թ. |
N 1050-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻՆՉԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՎԱՐՏՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ԱՅԴ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով և հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 96-րդ հոդվածի 4-րդ մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել մինչև մաքսային, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման ավարտն ապրանքների բացթողման դեպքում մաքսային մարմինների կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովումը չներկայացնելու մասին որոշումն ընդունելու կամ այդ ապահովումը մերժելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
8/8/2025 |
Է. ՀԱԿՈԲՅԱՆ |
Հավելված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի «08» օգոստոսի 2025 թ. N 1050-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՄԻՆՉԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՎԱՐՏՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ԱՅԴ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են մինչև մաքսային, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման ավարտն ապրանքների բացթողման դեպքում մաքսային մարմինների կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովումը չներկայացնելու մասին որոշման ընդունման կամ այդ ապահովումը մերժելու հետ կապված հարաբերությունները:
2. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման չներկայացման նպատակով՝ մաքսային ներկայացուցիչը կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր կամ «Մաքսային կարգավորման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված՝ գործող օրինապահության հավաստագիր ունեցող կամ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող՝ ապրանքների հայտարարատուն (այսուհետ՝ հայտարարատու) Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի N 257 որոշմամբ հաստատված ապրանքների հայտարարագրի 44-րդ սյունակում լրացնում է տեղեկատվություն՝ այդպիսի ապահովման չներկայացման վերաբերյալ՝ նշելով նաև Օրենքի 96-րդ հոդվածով սահմանված պայմանների պահպանվածության վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև առկայության դեպքում՝ լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրում ընդգրկման մասին վկայականի, օրինապահ հարկ վճարողի հավաստագրի կամ օրինապահության հավաստագրի համարը։
3. Մաքսային մարմինը, որին ներկայացվել է և որի կողմից գրանցվել է սույն կարգի 2-րդ կետում նշված հայտարարագիրը, մաքսային հսկողության իրականացման շրջանակներում ստուգում է նաև Օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պայմանների պահպանվածությունը։
4. Մաքսային մարմնի կողմից իրականացվող ստուգման արդյունքներով Օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պայմանների պահպանվածության դեպքում ապրանքները բաց են թողնվում մաքսային մարմնի կողմից՝ առանց մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման ներկայացման։
5. Մաքսային մարմնի կողմից սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողման վերաբերյալ կայացվող որոշումը միաժամանակ համարվում է նաև մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովումը չներկայացնելու մասին որոշում։
6. Մաքսային մարմնի կողմից իրականացվող ստուգման արդյունքներով Օրենքի 96-րդ հոդվածով սահմանված պայմանների չպահպանման հանգամանքների բացահայտման դեպքում՝ մաքսային մարմնի կողմից ընդունվում է մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովումը չներկայացնելու մասին որոշման ընդունման մերժման վերաբերյալ որոշում (այսուհետ՝ Որոշում)՝ սույն կարգին կից ներկայացված ձևին համապատասխան։
7. Որոշումը լրացվում է «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) էլեկտրոնային հարթակում գործող` համապատասխան համակարգի միջոցով, իսկ մինչև նշված համակարգի գործարկումը կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով։ Թղթային եղանակով Որոշումը լրացվում է երկու օրինակից, որոնցից մեկը՝ սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում տրամադրվում է հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին, իսկ մյուս օրինակը պահպանվում է մաքսային մարմնում:
8. Սույն կարգով նախատեսված որոշումները կայացվում են մինչև ապրանքների բացթողումը։
9. Որոշման հաշվառման համարը ձևավորվում է հետևյալ ձևաչափով՝ (XXXXXXXX) / (XXXXXXXX) / (XXXXXXXX), որտեղ՝
1) 1-ին բաղադրիչի ներքո լրացվում է Որոշումը կայացնող ստորաբաժանման ծածկագիրը.
2) 2-րդ բաղադրիչի ներքո լրացվում է Որոշման լրացման ամսաթիվը.
3) 3-րդ բաղադրիչի ներքո լրացվում է Որոշման հերթական համարը։
10. Որոշման 1-ին սյունակում լրացվում է Որոշումն ընդունող մաքսային մարմնի ամբողջական անվանումը։
11. Որոշման 2-րդ սյունակում լրացվում է ապրանքների հայտարարագրի համարը, որում հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը հայտարարագրել է մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման չներկայացման վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև հայտարարագրում ապրանքների հերթական համարը։
12. Որոշման 3-րդ սյունակում լրացվում են հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը։
13. Որոշման 4-րդ սյունակում լրացվում են Որոշման ընդունման հիմնավորումները։
14. Որոշման 5-րդ սյունակում լրացվում են Որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, ստորագրությունը, անձնական համարակալված կնիքը։
Ձև
ՈՐՈՇՈՒՄ N (XXXXXXXX) / (XXXXXXXX) / (XXXXXXXX) ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
1. Մաքսային մարմնի անվանումը |
|
2. Ապրանքների հայտարարագրի համարը / հայտարարագրում ապրանքի հերթական համարը |
|
3․ Հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի՝ |
|
1) ՀՎՀՀ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները) |
|
2) անվանումը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը) |
|
4․ Առանց մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման ներկայացման՝ ապրանքների բացթողնման մերժման վերաբերյալ որոշման ընդունման հիմնավորումները |
|
5․ Մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ |
|
1) անունը, ազգանունը |
|
2) զբաղեցրած պաշտոնը |
|
3) ստորագրությունը |
|
4) անձնական համարակալված կնիքը |
|
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և կարող է բողոքարկվել «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2025 թվական:
