ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«07» օգոստոսի 2025 թ. |
N 62-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 60-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2024 թվականի հուլիսի 30-ի «Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի N 254-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 60-Ն հրամանի հավելվածի.
1) 11-րդ կետի 2-րդ ենթակետում «8» թվեը փոխարինել «7» թվով, իսկ «9» թիվը՝ 8 թվով:
2) 34-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2) ավարտական փաստաթղթում առկա չէ իր նախընտրած մասնագիտության Աղյուսակ 1-ով սահմանված մրցույթային առարկայի գնահատական և դիմորդների հայտերի քանակը գերազանցում է կրթության տեղեկատվական համակարգում մուտքագրված տվյալ մասնագիտության տեղերի ընդհանուր թիվը: Դիմում հայտը մերժվում է տեղերի ընդհանուր թիվը գերազանցելու հաջորդ օրը, որի մասին նույն օրը տեղեկացվում է դիմումատուին էլեկտրոնային փոստի և հեռախոսակապի միջոցով:
3) 34-րդ կետից հետո լրացնել նոր 34.1 կետ հետևյալ բովանդակությամբ.
«34.1 Եթե ավարտական փաստաթղթում առկա չէ իր նախընտրած մասնագիտության Աղյուսակ 1-ով սահմանված մրցույթային առարկայի գնահատական կամ տվյալ առարկան գնահատված է 1-3 միավոր՝ 10 բալային սանդղակով, իսկ 1-7 միավոր 20 բալային սանդղակով, ապա դիմորդի փաստաթղթերն ընդունվում են միայն տվյալ մասնագիտությամբ թափուր անվճար կամ վճարովի տեղ լինելու դեպքում: Այն դիմորդները, որոնք դիմել են Ոլորտային մասնագիտություններով ընդունելության՝ սահմանված կարգով հանձնում են քննություններ, իսկ մրցույթի անցկացման դեպքում Աղյուսակ 1-ով սահմանված մրցույթային առարկայի գնահատական հաշվել 0 միավոր:
4) Աղյուսակ 1-ի 4-րդ կետի «միավորը:» բառից հետո լրացնել «, իսկ բնագիտական առարկաների բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի թիվ 439-Ն որոշմամբ սահմանված ինտեգրված առարկայախմբի միավորը:» կետադրական նշանը և բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` 8/7/2025 |
Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (Պարտականությունները կատարող) |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2025 թվական:
