ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«08» օգոստոսի 2025 թ. |
N 1049-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՉՀԱՎԱՔՎԱԾ, ԿԱԶՄԱՏՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՉԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՎԱԾ ՏԵՍՔՈՎ ԱՊՐԱՆՔԻ` ՄԻՆՉԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԱՅԴ ԱՊՐԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել՝
1) չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված տեսքով ապրանքի՝ մինչև հայտարարագրումը նախատեսվող առաքումների վերաբերյալ հայտարարատուի կողմից մաքսային մարմիններ ուղարկվող ծանուցման ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված ապրանքի հայտարարագրման ժամկետի երկարաձգման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
8/8/2025 |
Է. ՀԱԿՈԲՅԱՆ |
Հավելված N 1 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի «08» օգոստոսի 2025 թ. N 1049-Ն հրամանի |
Ձև
ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՉՀԱՎԱՔՎԱԾ, ԿԱԶՄԱՏՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՉԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՎԱԾ ՏԵՍՔՈՎ ԱՊՐԱՆՔԻ՝ ՄԻՆՉԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂԱՐԿՎՈՂ
1. Հայտարարատուի՝ | |
1) ՀՎՀՀ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները) |
|
2) անվանումը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը) |
|
3) գտնվելու վայրը |
|
2. Ապրանքի դասակարգման մասին որոշման համարը և տրման ժամկետը |
|
3. Ապրանքի ներմուծման կամ արտահանման համար նախատեսվող ժամկետը |
|
4․ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքի պահպանման, հավաքման, տեղադրման վայրը. |
|
1) |
|
2) |
|
3) |
|
5․ Այլ տեղեկություններ |
|
6․ Հայտարարատուի ստորագրությունը |
Լրացման ցուցումներ
1․ Ծանուցման 1-ին տողում լրացվում են ապրանքի հայտարարատուի վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հայտարարատուի գտնվելու վայրը՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման կամ գործունեության հասցեն, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման կամ բնակության հասցեն։
2. Ծանուցման 2-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման համաձայն ապրանքի մատակարարման ժամկետը, ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գրանցման համարը՝ «ԴՈ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ» ձևաչափով, որտեղ՝
1) ԴՈ - ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման տառային նշանակումն է (2 նիշով).
2) ԱՐՄ - Հայաստանի Հանրապետության տառային ծածկագիրը.
3) ՏՏ – այն տարվա վերջին երկու նիշերը, որի ընթացքում ընդունվել է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումը (2 նիշով).
4) ՀՀ - մաքսային մարմնում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման հերթական համարը (մեկ օրացուցային տարվա կտրվածքով իրականացվող համարակալմամբ):
3․ Ծանուցման 3-րդ տողում լրացվում են ապրանքի ներմուծման կամ արտահանման համար նախատեսվող ժամկետները՝ «օր/ամիս/տարի» ձևաչափով:
4. Ծանուցման 4-րդ տողում լրացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքի գտնվելու վայրի հասցեն, որտեղ նախատեսվում է դրա պահպանումը, տեղադրումը կամ հավաքումը։ Եթե ապրանքների պահպանման, տեղադրման կամ հավաքման վայրերը չեն համընկնում, ապա՝
1) 1-ին ենթակետում լրացվում է ներմուծվող ապրանքի պահպանման վայրը.
2) 2-րդ ենթակետում լրացվում է ներմուծվող ապրանքի տեղադրման վայրը.
3) 3-րդ ենթակետում լրացվում է ներմուծվող ապրանքի հավաքման վայրը:
5․ Ծանուցման 5-րդ տողում հայտարարատուի հայեցողությամբ լրացվում են տեղեկություններ, որոնք կարող են ներմուծվող ապրանքի նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության համար ունենալ նշանակություն։
6. Ծանուցման 6-րդ տողում լրացվում է հայտարարատուի ստորագրությունը։
Հավելված N 2 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի «08» օգոստոսի 2025 թ. N 1049-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՉՀԱՎԱՔՎԱԾ, ԿԱԶՄԱՏՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՉԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված ապրանքի (այսուհետ՝ ապրանք) հայտարարագրման ժամկետի երկարաձգման հետ կապված հարաբերությունները։
2. Ապրանքի հայտարարագրման ժամկետի երկարաձգումն իրականացնում է այն մաքսային մարմինը, որն ընդունել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումը՝ հայտարարատուի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ սույն կարգի ձև N 1-ին համապատասխան։
3. Դիմումը ներկայացվում է «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակում (trade.gov.am) գործող համապատասխան էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը էլեկտրոնային կամ թղթային եղանակով։
4. Դիմումը գրանցվում է մաքսային մարմնի կողմից՝ ոչ ուշ, քան այն ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
5. Ապրանքի առաջին բաղադրիչի վերաբերյալ մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից մինչև երկու տարին լրանալը ներկայացված դիմումի հիման վրա ապրանքի վերջին բաղադրիչի վերաբերյալ մաքսային հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը կարող է երկարաձգվել մեկ տարով։ Հետագա երկարաձգման անհրաժեշտություն դեպքում, ապրանքի վերջին բաղադրիչի համար մաքսային հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է յուրաքանչյուր տարի՝ մինչև նախորդ երկարաձգման ժամկետի ավարտը ներկայացված դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված ժամկետները։
6. Դիմումին կցվում են ապրանքի հայտարարագրման համար սահմանված ժամկետների երկարաձգման անհրաժեշտությունը հաստատող փաստաթղթեր։
7. Դիմումը քննարկվում է մաքսային մարմնի կողմից՝ դրա գրանցման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
8. Մաքսային մարմնի կողմից դիմումի քննարկման արդյունքների հիման վրա կայացվում է չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված ապրանքի վերաբերյալ մաքսային հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշում՝ սույն կարգի ձև N 2-ին համապատասխան, իսկ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված ժամկետների չպահպանման կամ հայտարարագրման ժամկետի երկարաձգման անհրաժեշտության չհաստատման դեպքում՝ մաքսային մարմնի կողմից կայացվում է չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված ապրանքի վերաբերյալ մաքսային հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետի երկարաձգման մերժման վերաբերյալ որոշում՝ սույն կարգի ձև N 3-ին համապատասխան։
9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված որոշումները կայացվում և դիմումատուին են ուղարկվում համակարգի միջոցով, իսկ մինչև նշված համակարգի գործարկումը էլեկտրոնային կամ թղթային եղանակով։
Ձև N 1
ԴԻՄՈՒՄ
1. Հայտարարատուի՝ | |
1) ՀՎՀՀ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները) |
|
2) անվանումը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը) |
|
3) գտնվելու վայրը |
|
2․ Ապրանքի դասակարգման մասին որոշման համարը և տրման ժամկետը |
|
3․ Ապրանքի հայտարարագրման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկությունները |
|
4․ Ապրանքի հայտարարագրման համար նախատեսվող ժամկետը |
|
5․ Հայտարարատուի ստորագրությունը |
Լրացման ցուցումներ
1․ Դիմումի 1-ին տողում լրացվում են ապրանքի հայտարարատուի վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հայտարարատուի գտնվելու վայրը՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման կամ գործունեության հասցեն, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման կամ բնակության հասցեն։
2. Դիմումի 2-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գրանցման համարը՝ «ԴՈ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ» ձևաչափով, որտեղ՝
1) ԴՈ - ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման տառային նշանակումն է (2 նիշով).
2) ԱՐՄ - Հայաստանի Հանրապետության տառային ծածկագիրը.
3) ՏՏ – այն տարվա վերջին երկու նիշերը, որի ընթացքում ընդունվել է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումը (2 նիշով).
4) ՀՀ- մաքսային մարմնում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման հերթական համարը (մեկ օրացուցային տարվա կտրվածքով իրականացվող համարակալմամբ):
3․ Դիմումի 3-րդ տողում նշվում են ապրանքի բաղադրիչների հայտարարագրման համար սահմանված ժամկետներում դրանց հայտարարագրման անհնարինության վերաբերյալ տեղեկություններ։
4․ Դիմումի 4-րդ տողում լրացվում են կոմպլեկտավորված կամ ավարտուն վիճակում գտնվող ապրանքի վերջին բաղադրիչի ներմուծման (արտահանման) ավարտի նախատեսվող ժամկետը՝ «օր/ամիս/տարի» ձևաչափով։
5․ Դիմումի 5-րդ տողում լրացվում է հայտարարատուի ստորագրությունը։
Ձև N 2
ՈՐՈՇՈՒՄ
ՉՀԱՎԱՔՎԱԾ, ԿԱԶՄԱՏՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՉԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Մաքսային մարմինը |
|
2. Հայտարարատուի՝ | |
1) ՀՎՀՀ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները) |
|
2) անվանումը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը) |
|
3) գտնվելու վայրը |
|
3․ Դիմումի գրանցման համարը |
|
4․ Ապրանքի դասակարգման մասին որոշման համարը և տրման ժամկետը |
|
5․ Ապրանքի հայտարարագրման ժամկետի երկարաձգված ժամկետը |
|
6․ Մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ | |
1) անունը, ազգանունը |
|
2) զբաղեցրած պաշտոնը |
|
3) ստորագրությունը |
Լրացման ցուցումներ
1․ Որոշման 1-ին տողում լրացվում է որոշումն ընդունած մաքսային մարմնի անվանումը։
2․Որոշման 2-րդ տողում լրացվում են ապրանքի հայտարարատուի վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հայտարարատուի գտնվելու վայրը՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման կամ գործունեության հասցեն, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման կամ բնակության հասցեն։
3. Որոշման 3-րդ տողում լրացվում է ապրանքի հայտարարագրման ժամկետների երկարաձգման համար հայտարարատուի կողմից ներկայացված դիմումի գրանցման համարը։
4․Որոշման 4-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գրանցման համարը՝ «ԴՈ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ» ձևաչափով, որտեղ՝
1) ԴՈ - ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման տառային նշանակումն է (2 նիշով).
2) ԱՐՄ - Հայաստանի Հանրապետության տառային ծածկագիրը.
3) ՏՏ – այն տարվա վերջին երկու նիշերը, որի ընթացքում ընդունվել է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումը (2 նիշով).
4) ՀՀ- մաքսային մարմնում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման հերթական համարը (մեկ օրացուցային տարվա կտրվածքով իրականացվող համարակալմամբ):
5․ Որոշման 5-րդ տողում նշվում է ապրանքի բաղադրիչների հայտարարագրման համար մաքսային մարմնի կողմից երկարաձգված վերջնաժամկետը՝ «օր/ամիս/տարի» ձևաչափով։
6․ Որոշման 6-րդ տողում լրացվում են որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, ստորագրությունը։
Ձև N 3
ՈՐՈՇՈՒՄ
ՉՀԱՎԱՔՎԱԾ, ԿԱԶՄԱՏՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՉԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Մաքսային մարմինը |
|
2. Հայտարարատուի՝ | |
1) ՀՎՀՀ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները) |
|
2) անվանումը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը) |
|
3) գտնվելու վայրը |
|
3․ Դիմումի գրանցման համարը |
|
4․ Ապրանքի դասակարգման մասին որոշման համարը և տրման ժամկետը |
|
5․ Ապրանքի հայտարարագրման ժամկետի երկարաձգումը մերժելու հիմնավորումները |
|
6․ Մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ | |
4) անունը, ազգանունը |
|
5) զբաղեցրած պաշտոնը |
|
6) ստորագրությունը |
Լրացման ցուցումներ
1․ Որոշման 1-ին տողում լրացվում է որոշումն ընդունած մաքսային մարմնի անվանումը։
2․Որոշման 2-րդ տողում լրացվում են ապրանքի հայտարարատուի վերաբերյալ տվյալները՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հայտարարատուի գտնվելու վայրը՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման կամ գործունեության հասցեն, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման կամ բնակության հասցեն։
3. Որոշման 3-րդ տողում լրացվում է ապրանքի հայտարարագրման ժամկետների երկարաձգման համար հայտարարատուի կողմից ներկայացված դիմումի գրանցման համարը։
4․ Որոշման 4-րդ տողում լրացվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման գրանցման համարը՝ «ԴՈ/ԱՐՄ/ՏՏ/ՀՀ» ձևաչափով, որտեղ՝
1) ԴՈ - ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման տառային նշանակումն է (2 նիշով).
2) ԱՐՄ - Հայաստանի Հանրապետության տառային ծածկագիրը.
3) ՏՏ – այն տարվա վերջին երկու նիշերը, որի ընթացքում ընդունվել է ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումը (2 նիշով).
4) ՀՀ- մաքսային մարմնում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման հերթական համարը (մեկ օրացուցային տարվա կտրվածքով իրականացվող համարակալմամբ):
5․ Որոշման 5-րդ տողում նշվում է ապրանքի բաղադրիչների հայտարարագրման համար սահմանված ժամկետների երկարաձգման մերժման մանրամասն հիմնավորումները։
6․ Որոշման 6-րդ տողում լրացվում են որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, ստորագրությունը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2025 թվական:
