ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«04» օգոստոս 2025 թ. |
N 86-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 46-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել՝ «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-002-23 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 46-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:
Պարտականությունները կատարող`
04.08.2025 |
Ա. ՋումաՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոս «04»-ի N 86-Ն հրամանի |
«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ՝ Նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն) համար՝ անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից: Նորմատիվի 5-րդ գլխի պահանջները չեն տարածվում ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 6-րդ, 19-25-րդ, 29-33-րդ, 74-րդ, 79-87-րդ և 91-93-րդ ենթակետերով սահմանված տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների վրա՝ այդ գործունեության տեսակների իրականացման մասով։
2. Նորմատիվը սահմանում է բժշկական կազմակերպություններում ձեռքերի հիգիենայի իրականացմանը ներկայացվող պահանջները, ձեռքերի հիգիենայի վերաբերյալ բժշկական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, բժշկական կազմակերպությունների կողմից ձեռքերի հիգիենայի իրականացման գործընթացի ինքնագնահատմանը և դիտարկմանը ներկայացվող պահանջները:
ԳԼՈՒԽ 2. ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3. Ձեռքերի լվացում՝ ձեռքերի սովորական լվացում օճառով և հոսող ջրով՝ գործողություն, որի արդյունքում աղտոտված ձեռքերը մաքրվում են և մեխանիկորեն հեռացվում են մաշկի մակերեսային շերտի և տրանզիտոր (ժամանակավոր) մանրէները:
4. Ձեռքերի մշակում ախտահանիչ միջոցով (այսուհետ՝ Միջոց)՝ գործողություն, որի արդյունքում ձեռքերի մաշկի վրա մանրէների քանակը հասնում է նվազագույնի և կասեցվում է դրանց ակտիվ աճը:
5. Ձեռքերի վիրաբուժական մշակում՝ գործողությունների համալիր, որի արդյունքում տրանզիտոր մանրէները հեռացվում կամ ոչնչանում են, ռեզիդենտ (մշտական) մանրէների քանակը հասնում է նվազագույնի:
ԳԼՈՒԽ 3. ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
6. Ձեռքերի հիգիենան իրականացվում է՝
1) պացիենտի հետ անմիջական շփումից առաջ,
2) մաքուր կամ ասեպտիկ միջամտություններից առաջ,
3) կենսահեղուկների հետ շփումից հետո,
4) պացիենտի հետ անմիջական շփումից հետո,
5) պացիենտին շրջապատող միջավայրի, բժշկական սարքավորումների և առարկաների հետ շփումից հետո,
7. Ձեռքերի հիգիենան իրականացվում է նաև բժշկական ձեռնոց հագնելուց առաջ և հանելուց հետո, իսկ ձեռնոցները կիրառվում են՝ համաձայն Նորմատիվի Ձև 5-ով հաստատված Առողջապահության համաշխարհային կազմակերպության բուրգի:
8. Ձեռքերի հիգիենա լվացման կամ Միջոցով մշակման եղանակով իրականացվում է Նորմատիվի 6-րդ կետում սահմանված դեպքերում, իսկ վիրաբուժական միջամտությունների և մաշկի ու լորձաթաղանթների ամբողջականության խախտման հետ կապված այլ միջամտությունների ժամանակ՝ ձեռքերի վիրաբուժական մշակման եղանակով:
9. Պացիենտների հետ անմիջական ֆիզիկական շփում ունեցող բուժաշխատողներին, ինչպես նաև ախտածին կենսաբանական ազդակների հետ առնչվող աշխատողներին ներկայացվում են հետևյալ պահանջները՝
1) եղունգները պետք է կարճ կտրված լինեն, եղունգները մատի թմբիկից բարձր չպետք է լինեն,
2) արգելվում են արհեստական եղունգները, եղունգների վրա լաքի առկայությունը,
3) արգելվում է ձեռքերին կրել զարդեր:
10. Ձեռքերի մշակումն իրականացվում է Միջոցներով, որոնք ունեն կից կիրառման հրահանգ (մեթոդական ուղեցույց)՝ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:
ԳԼՈՒԽ 4. ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
11. Բժշկական կազմակերպությունում ապահովվում է բուժաշխատողների՝ աշխատանքի ընդունվելիս (մեկ ամսվա ընթացքում) և հետագայում ոչ պակաս, քան տարին մեկ անգամ ուսուցում ձեռքերի հիգիենայի վերաբերյալ, որը փաստվում է ուսուցանվող բուժաշխատողների ստորագրությամբ: Ուսուցումն իրականացվում է համաճարակաբանի կամ վարակի հսկողության պատասխանատուի (ձեռքերի հիգիենայի վերաբերյալ ուսուցանված լինելու փաստը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում) կողմից կամ Կառավարության սահմանած կարգով:
12. Բժշկական կազմակերպություններում ձեռքերի լվացման համար ապահովվում են լվացարաններ մշտական հոսող սառը և տաք ջրով, արմնկային կամ ոտնակային կամ զգայական (սենսորային) կառավարմամբ ծորակներով:
13. Բժշկական կազմակերպությունում յուրաքանչյուր լվացարանի մոտ, տեղադրվում է հեղուկ օճառ, մեկանգամյա օգտագործման թղթե անձեռոցիկ կամ` մեկանգամյա օգտագործման համար նախատեսված 30х30 սմ չափի կտորե անձեռոցիկ: Օգտագործելուց հետո կտորե անձեռոցիկները հավաքվում են «Օգտագործված անձեռոցիկ» մակնշում ունեցող տարայում, որից հետո ուղարկվում են լվացման:
14. Բազմակի չափաբաժիններով օճառամանները դատարկվելուց հետո պետք է լվանալ, ախտահանել, չորացնել և հետո միայն լցնել նոր չափաբաժին հեղուկ օճառ:
15. Բժշկական կազմակերպությունում բոլոր այն վայրերում, որտեղ իրականացվում է պացիենտի բժշկական օգնություն և սպասարկում, ձեռքերի ախտահանիչ Միջոցները պետք է լինեն հասանելի:
16. Բժշկական կազմակերպությունում բոլոր լվացարաններին կից, բացառությամբ հիվանդասենյակների սանհանգույցների, փակցվում է Նորմատիվի Ձև 1-ով և Ձև 2-ով սահմանված հրահանգը, բոլոր այն սենքերում, որտեղ իրականացվում են վիրաբուժական և մաշկի ու լորձաթաղանթների ամբողջականության խախտման հետ կապված այլ միջամտություններ՝ Նորմատիվի Ձև 3-ով սահմանված «Ձեռքերի վիրաբուժական մշակում» հրահանգը, իսկ բոլոր այն վայրերում, որտեղ իրականացվում է պացիենտի բժշկական միջամտություն՝ Նորմատիվի Ձև 4-ով սահմանված հրահանգը:
ԳԼՈՒԽ 5. ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆԸ ԵՎ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
17. Բժշկական կազմակերպությունում ձեռքերի հիգիենայի պահպանման գործընթացը բարելավելու համար, բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում է ձեռքերի հիգիենայի գործընթացի պատասխանատու (այսուհետ` Պատասխանատու), որն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրամանով սահմանված վարակի հսկողության հանձնաժողովի (այսուհետ՝ վարակի հսկողության հանձնաժողով) կազմում:
18. Պատասխանատուի գործառույթներն են՝
1) բժշկական կազմակերպությունում բուժաշխատողների ձեռքերի հիգիենայի գործընթացի ինքնագնահատում՝ Նորմատիվի Աղյուսակ 1-ով հաստատված հարցաթերթի կիրառմամբ՝ տարեկան մեկ անգամ,
2) ձեռքերի հիգիենայի ինքնագնահատման արդյունքների հիման վրա տարեկան մեկ անգամ ձեռքերի հիգիենայի պահպանման գործընթացի բարելավման պլանի կազմում՝ ներկայացնելով վարակի հսկողության հանձնաժողովին՝ ձեռքերի հիգիենայի բարելավմանն ուղղված միջոցառումների կազմակերպման և իրականացման նպատակով, ներառյալ նյութատեխնիկական ապահովվածությունը:
19. Բժշկական կազմակերպության բուժաշխատողների շրջանում ձեռքերի հիգիենայի մակարդակը գնահատվում է համաձայն Նորմատիվի Աղյուսակ 2-ի և Աղյուսակ 3-ի: Բաղադրիչների միավորների գումարին համապատասխան սահմանվում է 4 մակարդակ՝
1) անհամապատասխան՝ բուժաշխատողները չեն անցել ուսուցում, գործնականում ձեռքերի հիգիենան չի պահպանվում,
2) հիմնական՝ բուժաշխատողներն անցել են ուսուցում, սակայն ձեռքերի հիգիենայի պահպանումն իրականացվում է մասնակի,
3) միջին՝ բուժաշխատողներն ուսուցանվում են շարունակաբար, ձեռքերի հիգիենան պահպանվում է, մշակվում են բարելավման կայուն և երկարաժամկետ ծրագրեր՝ կարգավիճակը պահպանելու և առաջընթացի նպատակով,
4) առաջադեմ՝ բուժաշխատողներն ուսուցանվում են շարունակաբար, ձեռքերի հիգիենան պահպանվում է՝ ապահովելով բժշկական կազմակերպությունում անվտանգ միջավայր:
20. Բժշկական կազմակերպությունում ձեռքերի հիգիենայի իրականացման գործընթացի ներդրման և գործադրման նպատակով, ղեկավարի հրամանով ստեղծվում է դիտարկման թիմ, որի կազմում ներգրավվում են յուրաքանչյուր ստորաբաժանումից մեկական ավագ կամ միջին բուժաշխատող։ Դիտարկման թիմը՝
1) Նորմատիվի Աղյուսակ 4-ով հաստատված գնահատման հարցաթերթի համաձայն առնվազն ամիսը մեկ անգամ իրականացնում է բժշկական կազմակերպությունում ձեռքերի հիգիենիկ միջոցների՝ օճառի, մեկանգամյա օգտագործման անձեռոցիկների, Միջոցների առկայության գնահատում,
2) դիտարկման արդյունքների վերաբերյալ առնվազն ամիսը մեկ անգամ կազմակերպում է քննարկում, դիտարկման արդյունքները ներկայացվում են Պատասխանատուին՝ բարելավմանը ուղղված միջոցառումների մշակման, կազմակերպման և իրականացման նպատակով:
3) Մինչև 50 բուժաշխատող ունեցող բժշկական կազմակերպություններում բոլոր բուժաշխատողների, իսկ 50-ից ավել բուժաշխատող ունեցող բժշկական կազմակերպություններում բուժաշխատողների ընդհանուր թվի 20 %-ի շրջանում, կիսամյակը մեկ անգամ իրականացնում է ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանման դիտարկում՝ համաձայն Նորմատիվի Ձև 6-ով հաստատված «Ձեռքերի հիգիենայի դիտարկման գործիքի», իսկ հաշվարկն իրականացվում է՝ համաձայն Նորմատիվի Ձև 7-ով հաստատված «Ձեռքերի հիգիենայի դիտարկման հաշվարկ» ձևաթղթի:
Աղյուսակ 1
ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ
1. Համակարգի փոփոխություն | ||
Հարց |
Պատասխան |
Միավոր (բալ) |
1.1. Բժշկական կազմակերպությունն ապահովվա՞ծ է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից կիրառման հրահանգ (մեթոդական ուղեցույց) ունեցող Միջոցով՝ ձեռքերի ախտահանման համար (նշել մեկ պատասխան): |
Ապահովված չէ։ |
0 |
Ապահովված է, սակայն Միջոցը չունի ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից կիրառման հրահանգ (մեթոդական ուղեցույց): |
5 | |
Ոչ բոլոր բաժանմունքներն են ապահովված ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից կիրառման հրահանգ (մեթոդական ուղեցույց) ունեցող Միջոցով կամ կանոնավոր չեն մատակարարվում: |
10 | |
Միջոցը կիրառվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից կիրառման հրահանգին (մեթոդական ուղեցույցին) համապատասխան, բոլոր բաժանմունքները շարունակաբար ապահովվում են Միջոցով: |
30 | |
Միջոցը կիրառվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից կիրառման հրահանգին (մեթոդական ուղեցույցին) համապատասխան, բոլոր բաժանմունքների պացիենտի խնամքի, ախտորոշման, բուժման յուրաքանչյուր վայրում շարունակաբար ապահովվում են Միջոցով: |
50 | |
1.2. Ինչպիսի՞ն է լվացարան/մահճակալ հարաբերակցությունը հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ՝ ստացիոնար կազմակերպություն)։ Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ ամբուլատոր կազմակերպություն) յուրաքանչյուր խորհրդատվական, զննության, միջամտությունների սենքում առկա՞ է լվացարան: |
Ստացիոնար կազմակերպությունում՝ պակաս, քան 10 մահճակալին 1 լվացարան |
0 |
Ստացիոնար կազմակերպությունում՝ առնվազն 1 լվացարան 10 մահճակալին։ Ամբուլատոր կազմակերպությունում՝ ոչ բոլոր խորհրդատվական, զննության, միջամտությունների սենքում է առկա լվացարան: |
5 | |
Ստացիոնար կազմակերպությունում՝ բաժանմունքներում առնվազն 1 լվացարան 10 մահճակալին հաշվարկով, իսկ յուրաքանչյուր մեկուսարանում՝ առնվազն 1 լվացարանի առկայություն Ամբուլատոր կազմակերպությունում՝ յուրաքանչյուր խորհրդատվական, զննության, միջամտությունների սենքում առկա է լվացարան: |
10 | |
1.1. Բժշկական կազմակերպությունն ապահովվա՞ծ է մշտական, խմելու ջրի որակի հոսող ջրով։ |
Ոչ |
0 |
Այո |
10 | |
1.2. Յուրաքանչյուր լվացարան ապահովվա՞ծ է օճառով: |
Ոչ |
0 |
Այո |
10 | |
1.3. Բժշկական կազմակերպության լվացարաններն ապահովվա՞ծ են մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով (թղթե կամ գործվածքից անձեռոցիկ): |
Ոչ |
0 |
Այո |
10 | |
1.4. Բժշկական կազմակերպությունը մշակե՞լ է արդյոք ձեռքերի հիգիենայի պահպանման գործընթացի բարելավման պլան՝ համաձայն Նորմատիվի 25-րդ կետի (հարցին պատասխան է տրվում, եթե նախորդ 1.1-1.6 հարցերի միավորների հանրագումարը փոքր է 100-ից): |
Ոչ |
0 |
Այո |
10 | |
Ընդամենը՝ |
/100 | |
2. Բուժանձնակազմի ուսուցում | ||
2.1. Ի՞նչ հաճախականությամբ են բուժաշխատողներն ուսուցանվում ձեռքերի հիգիենայի վերաբերյալ: |
Չեն ուսուցանվում։ |
0 |
Մեկ անգամ (աշխատանքի ընդունվելիս)։ |
10 | |
Շարունակաբար ուսուցանվում են, բայց տարեկան առնվազն մեկ անգամ։ |
20 | |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարեկան առնվազն մեկ անգամ: |
30 | |
2.2. Ձեռքերի հիգիենայի հարցերով բուժաշխատողների ուսուցման վերաբերյալ կազմվու՞մ է արձանագրություն և ստորագրվում ուսուցում անցած անձնակազմի կողմից կամ առկա՞ են ձեռքերի հիգիենայի վերաբերյալ շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների մասնակցության վկայականներ: |
Ոչ |
0 |
Այո |
20 | |
2.3. Կազմակերպության ստորաբաժանումներում առկա՞ է Նորմատիվը հաստատող հրամանի օրինակ (էլեկտրոնային կամ թղթային): |
Ոչ |
0 |
Այո |
20 | |
2.4. Ձեռքերի հիգիենայի ուսուցման հմտություններ և կարողություններ ունեցող մասնագետ առկա՞ է (համաճարակաբան կամ վարակի հսկողության թեմայով շարունակական մասնագիտական զարգացման դասընթացի մասնակցության վկայական ունեցող մասնագետ)։ |
Ոչ |
0 |
Այո |
15 | |
2.5. Ձեռքերի հիգիենայի ուսուցման և ինքնագնահատման համակարգ ներդրվա՞ծ է հաստատությունում: |
Ոչ |
0 |
Այո |
15 | |
Ընդամենը՝ |
/100 | |
3. Գնահատում և հետադարձ կապ | ||
3.1 Բժշկական կազմակերպությունում ամիսն առնվազն մեկ անգամ իրականացվու՞մ է աուդիտ՝ ձեռքերի հիգիենիկ միջոցների՝ օճառի, մեկանգամյա օգտագործման անձեռոցիկի և այլ միջոցների առկայության վերաբերյալ: |
Ոչ |
0 |
Այո |
5 | |
3.2 Իրականացվու՞մ է բուժաշխատողների գիտելիքների մակարդակի գնահատում նվազագույնը տարեկան մեկ անգամ (օրինակ՝ ուսումնական դասընթացից հետո) հետևյալ թեմաներով՝ |
||
1) Ձեռքերի հիգիենայի իրականացման մեթոդներ։ |
Ոչ |
0 |
Այո |
10 | |
2) Ձեռքերի հիգիենայի իրականացման տեխնիկա։ |
Ոչ |
0 |
Այո |
10 | |
3.3 Իրականացվու՞մ է ձեռքերի հիգիենայի պահպանման անուղղակի մշտադիտարկում՝ |
||
1) Միջոցի սպառումը կանոնավոր մշտադիտարկվու՞մ է (առնվազն ամիսը մեկ անգամ): |
Ոչ |
0 |
Այո |
5 | |
2) Օճառի սպառումը կանոնավոր մշտադիտարկվու՞մ է (առնվազն ամիսը մեկ անգամ): |
Ոչ |
0 |
Այո |
5 | |
3) Միջոցի սպառումը կազմու՞մ է առնվազն 20 լ՝ յուրաքանչյուր 1000 պացիենտ/օր կամ 6 լ՝ 1000 հաճախում/օր հաշվարկով: |
Ոչ |
0 |
Այո |
5 | |
3.4 Իրականացվու՞մ է ձեռքերի հիգիենայի պահպանման ուղղակի մշտադիտարկում՝ |
||
1) Սույն Նորմատիվի Ձև 6-ով հաստատված հարցաթերթով ի՞նչ հաճախականությամբ եք իրականացնում ուղղակի մշտադիտարկում: |
երբեք |
0 |
անկանոն |
5 | |
Տարեկան մեկ անգամ |
15 | |
2) Սույն Նորմատիվի Ձև 6-ով հաստատված գործիքով գնահատման և Ձև 7-ով հաստատված հաշվարկի համաձայն՝ ի՞նչ մակարդակի է ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանումը ձեր հաստատությունում: |
մինչև 30% ներառյալ |
0 |
31 - 40% |
5 | |
41 - 50% |
10 | |
51 - 60% |
15 | |
61 - 70% |
20 | |
71 - 80% |
25 | |
81% տոկոս կամ ավելի |
30 | |
3.5 Հետադարձ կապ` |
||
1) Ձեռքերի հիգիենայի մշտադիտարկման յուրաքանչյուր փուլում բուժաշխատողներին ապահովվու՞մ է հետադարձ կապ: |
Ոչ |
0 |
Այո |
5 | |
2) Ապահովվու՞մ է ժամանակի ընթացքում կանոնավոր (առնվազն 6 ամիսը մեկ) հետադարձ կապ՝ ձեռքերի հիգիենայի ցուցանիշներին վերաբերող տվյալներով` |
||
1) բուժաշխատողներին |
Ոչ |
0 |
Այո |
5 | |
2) հաստատության ղեկավարությանը |
Ոչ |
0 |
Այո |
5 | |
Ընդամենը` |
/100 | |
4. Հիշեցումներ աշխատավայրում | ||
4.1 Ցուցադրվու՞մ են հետևյալ պաստառները (կամ դրանց համարժեք, տեղայնացված պաստառները)` |
||
1) Պաստառ, որտեղ պատկերված է ձեռքերի հիգիենայի 5 պահը: |
Չի ցուցադրվում: |
0 |
Ցուցադրվում է որոշ բաժանմունքների բժշկական միջամտությունների իրականացման սենքերում: |
15 | |
Ցուցադրվում է բաժանմունքների բժշկական միջամտությունների իրականացման սենքերի մեծ մասում: |
20 | |
Ցուցադրվում է բոլոր բաժանմունքների բժշկական միջամտությունների իրականացման սենքերում: |
25 | |
2) Պաստառ, որտեղ պատկերված է ձեռքերը ճիշտ լվանալու տեխնիկան: |
Չի ցուցադրվում: |
0 |
Ցուցադրվում է որոշ բաժանմունքների բժշկական միջամտությունների իրականացման սենքերում: |
15 | |
Ցուցադրվում է բաժանմունքների բժշկական միջամտությունների իրականացման սենքերի մեծ մասում: |
20 | |
Ցուցադրվում է բոլոր բաժանմունքների բժշկական միջամտությունների իրականացման սենքերում: |
25 | |
4.2 Ձեռքերի հիգիենայի խթանում իրականացվու՞մ է վերը նշվածից զատ այլ պաստառներ ցուցադրելու միջոցով: |
Ոչ |
0 |
Այո |
15 | |
4.3 Կազմակերպությունում կա՞ն ձեռքերի հիգիենայի մասին տեղեկատվական թերթիկներ: |
Ոչ |
0 |
Այո |
15 | |
4.4 Բժշկական կազմակերպություններում այլ հիշեցումներ (կպչուն պիտակներ) կա՞ն: |
Ոչ |
0 |
Այո |
20 | |
Ընդամենը` |
/100 | |
5. Անվտանգ միջավայր | ||
5.1 Բժշկական կազմակերպությունում ձեռքերի հիգիենայի ներդրման և գործադրման համար զբաղվող անհրաժեշտ դիտարկման թիմին վերաբերող հարցեր` |
||
ա. Ստեղծվա՞ծ է այդպիսի դիտարկման թիմ: |
Ոչ |
0 |
Այո |
20 | |
բ. Դիտարկման թիմը կանոնավոր հավաքվու՞մ է քննարկման (առնվազն ամիսը մեկ անգամ): |
Ոչ |
0 |
Այո |
20 | |
գ. Դիտարկման թիմը ժամանակ տրամադրու՞մ է ձեռքերի հիգիենայի խթանմանը (օրինակ՝ նոր միջոցառումների կազմակերպում): |
Ոչ |
0 |
Այո |
20 | |
5.2 Բժշկական կազմակերպության ղեկավարությունը ստանձնե՞լ է պարտավորություն՝ աջակցել ձեռքերի հիգիենայի բարելավմանը (օրինակ՝ գրավոր կամ բանավոր պարտավորություն՝ ձեռքերի հիգիենայի իրազեկման վերաբերյալ)` |
||
ա. Հաստատության տնօրեն |
Ոչ |
0 |
Այո |
10 | |
բ. Բուժական գծով տնօրեն |
Ոչ |
0 |
Այո |
10 | |
գ. Գլխավոր բուժքույր |
Ոչ |
0 |
Այո |
10 | |
5.3 Ձեռքերի հիգիենայի խթանման գործում պացիենտների ներգրավման վերաբերյալ հարցեր` |
||
Պացիենտները տեղեկացվա՞ծ են ձեռքերի հիգիենայի կարևորության մասին (օրինակ՝ տեղեկատվական թերթիկի միջոցով): |
Ոչ |
0 |
Այո |
10 | |
Ընդամենը` |
/100 |
Աղյուսակ 2.
Բաղադրիչ |
Միավոր |
1. Համակարգի փոփոխություն |
|
2. Բուժանձնակազմի ուսուցում |
|
3. Զարգացում և հետադարձ կապ |
|
4. Հիշեցումներ աշխատավայրում |
|
5. Անվտանգ միջավայր |
|
Ընդամենը՝ |
Աղյուսակ 3.
Ձեռքերի հիգիենայի մակարդակ |
Ընդհանուր միավոր |
անհամապատասխան |
0-125 |
հիմնական |
126-250 |
միջին |
251-375 |
առաջադեմ |
376-500 |
Աղյուսակ 4
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարցեր |
Բաժանմունք | ||||||
Ձեռքերի մշակման ախտահանիչ միջոցի սպառումը բաժանմունքում (լիտր/տարի): |
|||||||
Հիվանդասենյակի մուտքի մոտ տեղադրված դիսպենսերի առկայություն: |
|||||||
Բուժօգնության տրամադրման կետում ձեռքերի մշակման ախտահանիչ միջոցի առկայություն: |
|||||||
Յուրաքանչյուր լվացարանին կից հեղուկ օճառի առկայություն: |
|||||||
Յուրաքանչյուր լվացարանին կից մեկանգամյա անձեռոցիկների առկայություն: |
|||||||
Ձեռքերի լվացում՝ միջազգային մոտեցումներին համապատասխան: |
|||||||
Անձնական հիգիենայի կանոնների պահպանում՝ մազեր, եղունգներ, արտահագուստ: |
|||||||
Ձեռքերի մշակման ախտահանիչ միջոցների բավարար քանակի առկայություն նախատեսված տեղերում: |
|||||||
Ձեռնոցների բավարար քանակի առկայություն: |
ՁԵՌՔԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ
Ձև 1
ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ
Ձև 2
ՁԵՌՔԵՐԻ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ
Ձև 3
Ձև 4
ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ 5 ՊԱՀԵՐԸ
Ձև 5
ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԻՔ
Ձև 6
Բաժանմունք |
Ամսաթիվ |
Դիտարկող | ||||||
ավագ բուժաշխատող |
միջին բուժաշխատող |
կրտսեր բուժաշխատող | ||||||
Պացիենտին բժշկական օգնության և սպասարկման դեպք |
Ձեռքերի լվացման, ախտահանիչ միջոցով մշակման դրվագ |
ձեռքերի հիգիենայի իրականացված միջոցառում |
Պացիենտին բժշկական օգնության և սպասարկման դեպք |
Ձեռքերի լվացման, ախտահանիչ միջոցով մշակման դրվագ |
ձեռքերի հիգիենայի իրականացված միջոցառում |
Պացիենտին բժշկական օգնության և սպասարկման դեպք |
Ձեռքերի լվացման, ախտահանիչ միջոցով մշակման դրվագ |
ձեռքերի հիգիենայի իրականացված միջոցառում |
1. |
պացիենտի հետ շփումից առաջ |
□ լվաց կամ ախտահանիչով մշակեց |
1. |
պացիենտի հետ շփումից առաջ |
□ լվաց կամ ախտահանիչով մշակեց |
1. |
պացիենտի հետ շփումից առաջ |
□ լվաց կամ ախտահանիչով մշակեց |
ասեպտիկ միջամտությունից առաջ |
□ լվաց կամ ախտահանիչով մշակեց |
ասեպտիկ միջամտությունից առաջ |
□ լվաց կամ ախտահանիչով մշակեց |
ասեպտիկ միջամտությունից առաջ |
□ լվաց կամ ախտահանիչով մշակեց | |||
կենսահեղուկների հետ շփումից հետո |
□ լվաց կամ ախտահանիչով մշակեց |
կենսահեղուկների հետ շփումից հետո |
□ լվաց կամ ախտահանիչով մշակեց |
կենսահեղուկների հետ շփումից հետո |
□ լվաց կամ ախտահանիչով մշակեց | |||
պացիենտի հետ շփումից հետո |
□ լվաց կամ ախտահանիչով մշակեց |
պացիենտի հետ շփումից հետո |
□ լվաց կամ ախտահանիչով մշակեց |
պացիենտի հետ շփումից հետո |
□ լվաց կամ ախտահանիչով մշակեց | |||
շրջակա միջավայրի բժշկական սարքավորումների և առարկաների հետ շփումից հետո |
□ լվաց կամ ախտահանիչով մշակեց |
շրջակա միջավայրի բժշկական սարքավորումների և առարկաների հետ շփումից հետո |
□ լվաց կամ ախտահանիչով մշակեց |
շրջակա միջավայրի բժշկական սարքավորումների և առարկաների հետ շփումից հետո |
□ լվաց կամ ախտահանիչով մշակեց |
Ձև 7
ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՐԿ
Բժշկական կազմակերպություն |
Անվանումը՝ | |||||
Բաժանմունք |
Անվանումը՝ | |||||
Դիտարկող անձ |
անուն, ազգանուն՝ | |||||
Բուժաշխատող |
ավագ |
միջին |
կրտսեր | |||
հ/հ |
Պացիենտի բժշկական օգնության և սպասարկման մեկ դեպքի ժամանակ ցուցված միջոցա-ռումների քանակ |
Պացիենտի բժշկական օգնության և սպասարկման մեկ դեպքի ժամանակ իրականացված |
Պացիենտի բժշկական օգնության և սպասարկման մեկ դեպքի ժամանակ ցուցված միջոցա-ռումների քանակ |
Պացիենտի բժշկական օգնության և սպասարկման մեկ դեպքի ժամանակ իրականացված |
Պացիենտի բժշկական օգնության և սպասարկման մեկ դեպքի ժամանակ ցուցված միջոցա-ռումների քանակ |
Պացիենտի բժշկական օգնության և սպասարկման մեկ դեպքի ժամանակ իրականացված |
1 |
||||||
2 |
||||||
3 |
||||||
4 |
||||||
5 |
||||||
6 |
||||||
7 |
||||||
8 |
||||||
9 |
||||||
10 |
||||||
Ընդամենը՝ |
||||||
Կատարում |
1. Ծանոթություն՝ ձեռքերի հիգիենայի կատարումը %-ով հաշվելու համար իրականացված միջոցառումների թիվը անհրաժեշտ է բաժանել ցուցված միջոցառումների թվի վրա և բազմապատկել 100%-ով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2025 թվական:
