ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«07» օգոստոս 2025 թ. |
N 88-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի «Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը և դրանց շնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 20-Ն հրամանի՝
1) 1-ին հավելվածի 3-րդ կետի 10-րդ ենթակետում «աշխատանքային ստաժ» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի թիվ 613-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դասընթացների դեպքում՝ նաև տվյալ թեմայով վերապատրատման փաստը հաստատող փաստաթուղթ (վկայական, սերտիֆիկատ)․
2) 2-րդ հավելվածը 7.2-րդ կետից հետո լրացնել նոր՝ 7.3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«7.3. Հավաստագրման յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ և միջին բուժաշխատողները սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված ՇՄԶ կրեդիտների քանակը լրացնում են շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող իրենց կողմից ընտրված միջոցառումներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի թիվ 613-Ն որոշման հավելվածով հաստատված պարտադիր շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների ցանկում ներառված բոլոր միջոցառումներին մասնակցելով։ Ընդ որում, 2022 թվականի հունվարի 1-ից սկսած՝ նշված ցանկում ներառված շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառումների մասնակցության արդյունքում ձեռք բերված կրեդիտները հաշվի են առնվում հավաստագրման հերթական հնգամյա շրջափուլի ընթացքում։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Պարտականությունները կատարող`
07.08.2025 |
Ա. ՋումաՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2025 թվական:
