ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2025 թվականի N 1079-Ա
«ԱԼՅԱՆՍ ՖԵԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 6-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մերժել «Ալյանս Ֆեզ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման համար` 264.120.08766) կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետի երկարաձգման հայտը:
2. Լուծարել «Ալյանս» ազատ տնտեսական գոտին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի «ՌԱՕ ՄԱՐՍ» փակ բաժնետիրական ընկերության և «ԵրՄՄԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու և ստեղծված ազատ տնտեսական գոտու մեկնարկը թույլատրելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից լիազոր մարմին հաշվետվությունների ներկայացման ձևերը հաստատելու մասին» N 785-Ա որոշումը։
4. Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի գործողությունը տարածվում է 2025 թվականի օգոստոսի 14-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
07.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
