ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2025 թվականի N 1065-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1365-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման ծրագիրը և ծախսերի նախահաշիվը հաստատելու, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1365-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 4-րդ կետում «1-ին ենթակետի «զ» պարբերության, ինչպես նաև 32-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները» բառերը փոխարինել «1-ին ենթակետի «բ» և «զ» պարբերությունների, ինչպես նաև 32-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերության և 5-րդ ենթակետի պահանջները» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետում «Սնուպ Դոգ-ի (Snoop Dogg)» բառերը փոխարինել «Ջենիֆեր Լոպեսի (JLo)» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը.
4) որոշման N 1 հավելվածի 13-րդ, 14-րդ և 14.1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«13. Միջոցառումը կիրականացվի 2025 թվականին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
14. Ծրագիրն իրականացվում է պետական մարմնի կողﬕց, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի N 1365-Ն որոշման հիման վրա 2023 թվականին կազմակերպությանը հատկացված 2,318,596.8 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ) ﬕջոցների շրջանակներում։
14.1. Միջոցառման իրականացման վերաբերյալ առկա է կազմակերպության և արտիստի (որի անունը նախօրոք համաձայնեցվել է պետական մարմնի հետ) ներկայացուցչի ﬕջև կնքված պայմանագիր, որի ապացույցը (պայմանագրի օրինակը) տրամադրվել է պետական մարմնին:».
5) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.2-րդ կետով՝
«14.2. Միջոցառման ավարտից հետո, պետական մարմնի և կազմակերպության ﬕջև կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան, կազմակերպությունը պարտավոր է 60 օրվա ընթացքում պետական մարմին ներկայացնել պայմանագրի կատարմանը վերաբերող ֆինանսական (հատկացված դրամական միջոցների ծախսերի մասով) և բովանդակային (արդյունքային ցուցանիշներ. մասնակիցների քանակ, լուսանկարներ, ազդագրեր, մամուլի հրապարակումներ և այլ տեղեկատվական նյութեր) հաշվետվություններ։».
6) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
01.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 31-ի N 1065-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի N 1365-Ն որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՏՂԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
01.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2025 թվական:
