ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2025 թվականի N 1046-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1122-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1122-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ցանկի 29-րդ կետի «Քանակը» սյունակում «500 000» թիվը փոխարինել «3 300 000» թվով․
2) ցանկի 29-րդ կետի «Արժեքը (դրամ)» սյունակում «800 000 000» թիվը փոխարինել «5 300 000 000» թվով․
3) ցանկի 36-րդ կետի «Քանակը» սյունակում «70 000» թիվը փոխարինել «200 000» թվով․
4) ցանկի 36-րդ կետի «Արժեքը (դրամ)» սյունակում «163 000 000» թիվը փոխարինել «466 000 000» թվով․
5) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «90 676 000 000» թիվը փոխարինել «95 479 000 000» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
31.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
