ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 1994 թ. N 155
Քաղ. Երևան
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջետային ոլորտի հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման մասին» N 668 որոշման, առողջապահության պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առողջապահության պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցը, համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել առողջապահության պետական հիմնարկների ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության խմբերը, համաձայն N 2 հավելվածի։
3. Հաստատել առողջապահության պետական հիմնարկների ղեկավարների և բուժաշխատողների՝ ըստ պաշտոնների աշխատանքի վարձատրության կարգերը և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները, համաձայն N 3 հավելվածի։
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով հաստատել առողջապահության պետական հիմնարկների աշխատողների` ըստ պաշտոնների, տարիֆաորակավորման բնութագրերը.
բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ, մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով Հաստատել վնասակար և ծանր աշխատապայմաններ ունեցող առողջապահական հիմնարկների և պաշտոնների ցանկը.
գ) բյուջետային հատկացումների շրջանակներում սահմանել առողջապահության պետական հիմնարկներում երկարատև և անընդմեջ մասնագիտական աշխատանքի համար հավելումների, երեկոյան և գիշերային ժամերին հիվանդների սպասարկման և հերթապահությունների համար արվող վճարումների, ինչպես նաև խթանիչ բնույթի այլ վճարումների հաշվարկման և վճարման կարգն ու պայմանները.
դ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
5. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ
|
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1994 թ. ապրիլի 5-ի N 155 որոշման |
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՖԱՅԻՆ
Ց Ա Ն Ց
Աշխատանքի վարձատրության կարգերը |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
Դրույքաչափերի հաշվարկման գործակիցը |
2,0 |
2,3 |
2,6 |
3,1 |
3,3 |
3,5 |
3,8 |
4,0 |
4,2 |
4,3 |
4,5 |
4,9 |
5,6 |
Ծանոթագրություն. | Աշխատանքի վարձատրության 1-ին կարգի համար տարիֆային դրույքաչափն ընդունվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձը: Տարիֆային ցանցի մնացած կարգերի համար աշխատողների աշխատավարձի դրույքները սահմանվում են նվազագույն աշխատավարձը համապատասխան հաշվարկման գործակցով բազմապատկելու միջոցով: |
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1994 թ. ապրիլի 5-ի N 155 որոշման |
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԸ
Կենտրոնական շրջանային (քաղաքային) հիվանդանոցներ
Նախահաշվային մահճակալների թիվը |
Վարձատրության խմբերը |
400 և ավելի |
1-ին |
250-ից մինչև 400 |
2-րդ |
125-ից մինչև 250 |
3-րդ |
Մինչև 125 |
4-րդ |
Հոգեբուժական, հոգենյարդաբանական, նարկոլոգիական հիմնարկներ, առողջարաններ, առողջարան-պրոֆիլակտորիումներ, շուրջամյա գործող մանկական ճամբար-առողջարաններ, միջշրջանային բժշկական միավորումներ
Նախահաշվային մահճակալների թիվը |
Վարձատրության խմբերը օրը |
500 և ավելի |
1-ին |
400-ից մինչև 500 |
2-րդ |
300-ից մինչև 400 |
3-րդ |
Մինչև 300 |
4-րդ |
Ծննդատներ, մանկական տներ, զառամյալների և հաշմանդամների գիշերօթիկ տներ, վերականգնողական կենտրոններ, ստացիոնար ունցող կենտրոններ և դիսպանսերներ, այլ պետական հիվանդանոցներ
Նախահաշվային մահճակալների թիվը |
Վարձատրության խմբերը |
300 և ավելի |
1-ին |
200-ից մինչև 300 |
2-րդ |
100-ից մինչև 200 |
3-րդ |
Մինչև 100 |
4-րդ |
Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ, ստացիոնար չունեցող կենտրոններ ու դիսպանսերներ, կանանց կոնսուլտացիաներ, բուժվիճակագրության բյուրո, ջրացեխաբուժարաններ
Բժշկական դրույքների թիվը |
Վարձատրության խմբերը |
200 և ավելի |
1-ին |
150-ից մինչև 200 |
2-րդ |
100-ից մինչև 150 |
3-րդ |
Մինչև 100 |
4-րդ |
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հիմնարկներ
Հիմնարկներն ըստ սպասարկման տարածքի, բնակչության թվի |
Վարձատրության խմբերը |
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հանրապետական կենտրոններ, 150,0 հազար և ավելի բնակիչ ունեցող քաղաքների ու շրջանների, ինչպես նաև Մեծամոր ավանի հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության կենտրոններ, Երևան քաղաքի ախտահանման կայան |
1-ին |
75,0 հազարից մինչև 150,0 հազար բնակիչ ունեցող քաղաքների ու շրջանների հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության կենտրոններ |
2-րդ |
30,0 հազարից մինչև 75,0 հազար բնակիչ ունեցող քաղաքների ու շրջանների հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության կենտրոններ |
3-րդ |
Մինչև 30,0 հազար բնակիչ ունեցող քաղաքների ու շրջանների հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության կենտրոններ |
4-րդ |
Արյան փոխներարկման կայաններ
Պլազմաֆերեզի մեթոդով պլազմայի մթերման
Մթերվող պլազմայի քանակը (տարեկան հազ. լիտր) |
Վարձատրության խմբերը |
11 և ավելի |
1-ին |
6-ից մինչև 11 |
2-րդ |
2-ից մինչև 6 |
3-րդ |
0,5-ից մինչև 2 |
4-րդ |
Չափազտմամբ պլազմայի վերամշակման
Վերամշակվող պլազմայի քանակը (տարեկան հազ. լիտր) |
Վարձատրության խմբերը |
40 և ավելի |
1-ին |
22-ից մինչև 40 |
2-րդ |
12-ից մինչև 22 |
3-րդ |
5-ից մինչև 12 |
4-րդ |
Դեղաբանության, բժշկական սարքերի և տեխնոլոգիաների գիտափորձարարական տեսչություն Հանրապետական դատաբժշկական փորձաքննության բյուրո |
1-ին |
Դեղորայքի երկարատև պահպանման վարչություն |
3-րդ |
Կաթնախոհանոցներ
Կաթից և կաթնային խառնուրդից պատրաստվող օրական բաժինների քանակը (հազ. հատ) |
Վարձատրության խմբերը |
10 և ավելի |
1-ին |
5-ից մինչև 10 |
2-րդ |
2,5-ից մինչև 3 |
3-րդ |
Մինչև 2,5 |
4-րդ |
Ծանոթագրություն. |
ներհիվանդանոցային դեղատների ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության խմբերը սահմանվում են տվյալ հիվանդանոցի ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության խմբերին համապատասխան։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 ՀՀ կառավարության 1994 թ. ապրիլի 5-ի N 155 որոշման |
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
Պաշտոնի անվանումը |
Վարձատրության կարգը |
Դրույքաչափերի հաշվարկման գործակիցը |
1 |
2 |
3 |
Ղեկավարներ* (տնօրեն, գլխավոր բժիշկ, վարիչ, պետ) |
||
Աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված hիմնարկի |
16 |
5,6 |
Աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |
15 |
4,9 |
Աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի |
14 |
4,5 |
Աշխատանքի վարձատրության 4-րդ խմբին դասված հիմնարկի |
13 |
4,3 |
Ծանոթագրություն. 1. Հանրապետական հիվանդանոցների, շտապ բուժօգնության հիվանդանոցների, հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հանրապետական հիմնարկների ղեկավարների դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են վարձատրության համապատասխան խմբին դասված հիմնարկների ղեկավարների դրույքաչափերի հաշվարկման գործակցից 0,3-ով ավելի։ 2. Ատեստավորված ղեկավար աշխատողների դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են նրանց համապատասխան վարձատրության կարգի գործակցից 0,2-ից 0,5-ով ավելի՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված ատեստավորման կարգի: 3. Ղեկավարի տեղակալների դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են համապատասխան ղեկավարի դրույքաչափի հաշվարկման գործակցից 0,2-ից 0,5-ով պակաս։ | ||
Գլխավոր բուժքույր |
||
Աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |
12 |
4,2 |
Աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |
11 |
4,0 |
Աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի |
10 |
3,8 |
Աշխատանքի վարձատրության 4-րդ խմբին դասված հիմնարկի |
9 |
3,5 |
*Բացի կաթնախոհանոցների և ներհիվանդանոցային դեղատնային ղեկավարներից: | ||
Ներհիվանդանոցային դեղատների վարիչներ |
||
Աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիվանդանոցի |
14 |
4,5 |
Աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիվանդանոցի |
13 |
4,3 |
Աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիվանդանոցի |
12 |
4,2 |
Աշխատանքի վարձատրության 4-րդ խմբին դասված հիվանդանոցի |
11 |
4,0 |
Կաթնախոհանոցների վարիչներ |
||
Աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված կաթնախոհանոցի |
10 |
3,8 |
Աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված կաթնախոհանոցի |
9 |
3,5 |
Աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված կաթնախոհանոցի |
8 |
3,3 |
Աշխատանքի վարձատրության 4-րդ խմբին դասված կաթնախոհանոցի |
7 |
3,1 |
Բժիշկներ |
||
Բժիշկ-ինտերն |
9 |
3,5 |
Բժիշկ-ստաժոր՝ աշխատանքային ստաժի 5 տարուց ավելի ընդմիջումով |
10 |
3,8 |
Բժիշկ մասնագետ՝ առանց որակավորման տարակարգի |
11 |
4,0 |
Բժիշկ մասնագետ՝ որակավորման 2-րդ տարակարգով, հիվանդներ վիրահատող բոլոր անվանումների բժիշկ-վիրաբույժ, օպերատիվ գործունեություն, վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա ապահովող ցավազրկող-վերակենդանացնող բժիշկ, նեոնաթոլոգ, հեմոդիալիզի բժիշկ, վիրահատական միջամտություն իրականացնող բժիշկ-էնդոսկոպիար, անհետաձգելի շտապ բուժօգնության և կանչերի մեկնող բժշկական բրիգադների բժիշկներ՝ առանց որակավորման տարակարգի |
12 |
4,2 |
Բժիշկ մասնագետ՝ որակավորման 1-ին տարակարգով, հիվանդներ վիրահատող բոլոր անվանումների բժիշկ-վիրաբույժ, օպերատիվ գործունեություն, վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա ապահովող ցավազրկող-վերակենդանացնող բժիշկ, հեմոդիալիզի բժիշկ, նեոնաթոլոգ, վիրահատական միջամտություն իրականացնող բժիշկ-էնդոսկոպիստ, անհետաձգելի շտապ բուժօգնության և կանչերի մեկնող բժշկական բրիգադների բժիշկներ՝ որակավորման 2-րդ տարակարգով |
13 |
4,3 |
Բժիշկ մասնագետ՝ որակավորման բարձր տարակարգով, հիվանդներ վիրահատող բոլոր անվանումների բժիշկ-վիրաբույժ, օպերատիվ գործունեություն, վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա ապահովող ցավազրկող-վերակենդանացնող բժիշկ, հեմոդիալիզի բժիշկ, նեոնաթոլոգ, վիրահատական միջամտություն իրականացնող բժիշկ-էնդոսկոպիստ, անհետաձգելի շտապ բուժօգնության և կանչերի մեկնող բժշկական բրիգադների բժիշկներ՝ որակավորման 1-ին տարակարգով |
14 |
4,5 |
Հիվանդներ վիրահատող բոլոր անվանումների բժիշկ-վիրաբույժ օպերատիվ գործունեություն, վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա ապահովող ցավազրկող-վերակենդանացնող բժիշկ, նեոնաթոլոգ, հեմոդիալիզի բժիշկ, վիրահատական միջամտություն իրականացնող բժիշկ-էնդոսկոպիստ, անհետաձգելի շտապ բուժօգնության և կանչերի մեկնող բժշկական բրիգադների բժիշկներ՝ որակավորման բարձր տարակարգով |
15 |
4,9 |
Պրովիզոր |
||
Առանց որակավորման տարակարգի |
10 |
3,8 |
Որակավորման 2-րդ տարակարգով |
11 |
4,0 |
Որակավորման 1-ին տարակարգով |
12 |
4,2 |
Որակավորման բարձր տարակարգով |
13 |
4,3 |
Ծանոթագրություն. 1. Մինչև 6 բժշկական դրույք ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների բժիշկ–ղեկավարների դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են համապատասխան մասնագիտության և որակավորման տարակարգով բժիշկների դրույքաչափերի հաշվարկման գործակիցներից 0,4-ով, իսկ 6-ից ավելի բժշկական դրույք ունեցող ստորաբաժանումների բժիշկ-ղեկավարներինը 0,5-ով ավելի։2. Բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովների նախագահներ համարվող բժիշկների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են համապատասխան մասնագիտության և որակավորման տարակարգով բժիշկների դրույքաչափերի հաշվարկման գործակիցներից 0,5-ով ավելի։ 3. Բուժաթռիչքային և բուժախորհրդատվական հանձնաժողովների նախագահներ համարվող բժիշկների, շրջանային մանկաբույժների, շտապ բուժօգնության կայանների և լեռնափրկարարական մասերի ավագ բժիշկների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են համապատասխան մասնագիտության և որակավորման տարակարգով բժիշկների դրույքաչափերի հաշվարկման գործակիցներից 0,4-ով ավելի։ 4. Կաբինետի վարիչ բժիշկների դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են համապատասխան մասնագիտության և որակավորման տարակարգով բժիշկների դրույքաչափերի հաշվարկման գործակիցներից 0,3-ով ավելի։ | ||
ՄԻՋԻՆ ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄ |
||
Դեղագործ, բուժքույր, լաբորանտ, ռենտգեն-լաբորանտ, հրահանգիչ բուժական ֆիզկուլտուրայի գծով, հրահանգիչ-ախտահանող, բժշկական վիճակագիր |
||
Առանց որակավորման տարակարգի |
8 |
3,3 |
Որակավորման 2-րդ տարակարգով |
9 |
3,5 |
Որակավորման 1-ին տարակարգով |
10 |
3,8 |
Որակավորման բարձր տարակարգով |
11 |
4,0 |
Դեղագործ, բուժքույր, լաբորանտ, ռենտգեն-լաբորանտ, հրահանգիչ բուժական ֆիզկուլտուրայի գծով, հրահանգիչ-ախտահանող, բժշկական վիճակագիր |
||
Առանց որակավորման տարակարգի |
7 |
3,1 |
Որակավորման 2-րդ տարակարգով |
8 |
3,3 |
Որակավորման 1-ին տարակարգով |
9 |
3,5 |
Որակավորման բարձր տարակարգով |
10 |
3,8 |
Ատամնատեխնիկ |
||
Առանց որակավորման տարակարգի |
6 |
2,6 |
Որակավորման 2-րդ տարակարգով |
7 |
3,1 |
Որակավորման 1-ին տարակարգով |
8 |
3,3 |
Որակավորման բարձր տարակարգով |
9 |
3,5 |
Հրահանգիչ աշխատանքային թերապիայի գծով |
||
Միջնակարգ բժշկական կամ աշխատանքի պրոֆիլին համապատասխան միջնակարգ մասնագիտական կրթությամբ և առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի |
6 |
2,6 |
Միջնակարգ բժշկական կամ աշխատանքի պրոֆիլին համապատասխան միջնակարգ մասնագիտական կրթությամբ և աշխատանքային թերապիայի գծով հրահանգչի պաշտոնում 2 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով |
7 |
3,1 |
Բժշկական մատենագիր |
||
Ընդհանուր միջնակարգ կրթությամբ և 3 ամսից ոչ պակաս անհատական ուսուցմամբ |
5 |
2,3 |
Միջնակարգ բժշկական կրթությամբ կամ միջնակարգ կրթությամբ և բժշկական մատենագրի պաշտոնում 2 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով |
6 |
2,6 |
Ծանոթագրութուն. 1. Ավագ բուժակի, ավագ մանկաբարձի, ավագ բուժքրոջ դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են համապատասխան որակավորման տարակարգ ունեցող բուժակի, մանկաբարձի, բուժքրոջ դրույքաչափերի հաշվարկման գործակիցներից 0,2-ով ավելի։ 2. Բուժմանկաբարձական կետի վարիչների դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են համապատասխան որակավորման տարակարգ ունեցող մասնագետի դրույքաչափերի հաշվարկման գործակիցներից 0,3-ով ավելի։3. Առանց բժշկի անմիջական հսկողության, ինքնուրույն աշխատող բուժակների, մանկաբարձների, բուժքույրերի, ինչպես նաև միջին բուժանձնակազմի թվից առողջապահական հիմնարկների կառուցվածքային ստորաբաժանումների վարիչների դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են ավագ բուժակի, ավագ մանկաբարձի, ավագ բուժքրոջ համար, նախատեսված դրույքաչափերի հաշվարկման գործակիցների չափերով։ | ||
ԿՐՏՍԵՐ ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄ հիվանդներ խնամող կրտսեր բուժքույր, գթության կրտսեր բուժքույր, քույր-տնտեսուհի |
||
Ընդհանուր միջնակարգ կրթությամբ և հատուկ ծրագրով պատրաստվածությամբ |
5 |
2,3 |
Ընդհանուր միջնակարգ կրթությամբ, հատուկ ծրագրով պատրաստվածությամբ և 2 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքային ստաժով |
6 |
2,6 |
Սանիտար |
||
Ոչ լրիվ միջնակարգ կրթությամբ և 3 ամսից ոչ պակաս անհատական ուսուցմամբ |
4 |
2,0 |
Ոչ լրիվ միջնակարգ կրթությամբ և սանիտարի պաշտոնում 2 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով |
5 |
2,3 |
Օպտիկայի վաճառող, կրտսեր դեղագործ |
||
Միջնակարգ դեղագործական կրթությամբ՝ առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի |
5 |
2,3 |
Միջնակարգ դեղագործական կրթությամբ և 3 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքային ստաժով |
6 |
2,6 |
Մանրակշռող-փաթեթավորող |
||
Ընդհանուր միջնակարգ կրթությամբ և 3 ամսից ոչ պակաս հատուկ պատրաստվածությամբ |
4 |
2,0 |
Միջնակարգ դեղագործական կրթությամբ՝ առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի կամ ընդհանուր միջնակարգ կրթությամբ, հատուկ պատրաստվածությամբ և մանրակշռող-փաթեթավորողի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով |
5 |
2,3 |
Ծանոթագրություն. 1. Տուբերկուլոզային (հակատուբերկուլոզային) բուժ-կանխարգելիչ հիմնարկների, առողջարանների, կաբինետների, պոլիկլինիկաների ֆլյուրոգրաֆիկ կաբինետների և համանման այլ ստորաբաժանումների բուժաշխատողների դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են համապատասխան մասնագետների դրույքաչափերի հաշվարկման գործակցից 1,7-ով ավելի։2. Քաղաքների և շրջկենտրոնների տարածքային բաժանում ունեցող տեղամասային բժիշկների ծանրաբեռնվածության համար մշտական աշխատանքի վայրում սահմանվում են հավելումներ՝ մինչև 3 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժի դեպքում համապատասխան որակավորման տարակարգ ունեցող բժշկի դրույքաչափի հաշվարկման գործակցից 0,7-ով, 3-ից մինչև 5 տարվա ստաժի դեպքում՝ 1,4-ով, 5 և ավելի տարիների ստաժի դեպքում 2-ով ավելի։ 3. Զառամյալների և հաշմանդամների գիշերօթիկ տների, մանկատների և մանկական տների բուժաշխատողների դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են համապատասխան որակավորման տարակարգ ունեցող մասնագետների դրույքաչափերի հաշվարկման գործակցից 1,7–ով ավելի։ 4. Անհետաձգելի շտապ բուժօգնության և կանչերի մեկնող բրիգադների բուժաշխատողների դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են համապատասխան տարակարգ ունեցող մասնագետների դրույքաչափերի հաշվարկման գործակցից 1,0-ով ավելի։ 5. Վնասակար և ծանր աշխատապայմաններում աշխատող առողջապահական հիմնարկների աշխատողների համար սահմանվում է աշխատանքի բարձրացված վարձատրություն-համապատասխան մասնագետների դրույքաչափերից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 0,6-ից մինչև 3,0-ով ավելի՝ ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված կարգի։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
