ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 656-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի «Պետական պահպանության ծառայության զինծառայողների միասնական համազգեստի և տարբերանշանների նկարագիրը հաստատելու մասին» N 1218-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով.
2) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «Պետական պահպանության ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով:
2. Որոշման N 1 հավելվածի՝
1) վերնագրում «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով.
2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության (այսուհետ՝ Պետական պահպանության ծառայություն) ծառայողների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող զինծառայողները համազգեստը կրում են ըստ շնորհված կոչումների:».
3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Պետական պահպանության ծառայության բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համազգեստը (ձև N 1, նկար 2, 8, 9, 12 և 13) ներառում է՝».
4) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ, 22-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 29-րդ, 30-րդ և 31-րդ ենթակետերը.
5) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի N 1 ձևի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ և 11-րդ նկարները.
6) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում՝
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Պետական պահպանության ծառայության ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համազգեստը (ձև N 2, նկար 1, 9, 10, 13 և 14) ներառում է՝»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետով՝
«3.1) կեպի գլխարկ՝ սև գույնի բամբակյա գործվածքից, չափսի կարգավորման հնարավորությամբ,»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին ենթակետով՝
«5.1) տակտիկական տաբատ (շալվար)՝ արևայրուքի գույնի բամբակյա գործվածքից, բավարարում է մարտավարական ոլորտում անհրաժեշտ կարիքները։ Չափսը կարգավորվում է գոտկատեղում ժապավենի միջոցով, առկա են օղակներ, որոնք թույլ են տալիս կրել մարտավարական գոտիներ: Գոտկատեղում, առջևի մասում ամրացված են դիմացկուն պոլիմերից երկու օղակներ (D-աձև)՝ կեռիկներ ամրացնելու համար։ Առջևի գրպաններն ամրացված են նեյլոնային կտորի շերտով՝ սեղմակներ ամրացնելու համար: Աջ կողմում առկա է ցածր պրոֆիլի գրպան՝ բջջային հեռախոս դնելու համար և երկու մեծ գրպաններ՝ ոտքերի կողային հատվածներում՝ անձնական իրեր տեղադրելու համար: Տաբատի լայնությունը կոճերի հատվածում կարգավորվում է ժապավենով, որը թույլ է տալիս տաբատն օգտագործել ինչպես մարզական, այնպես էլ երկարաճիտ կոշիկների հետ,»,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետով՝
«7.1) բաճկոն՝ սև գույնի, ապահովում է պաշտպանություն անբարենպաստ եղանակային պայմաններում, չափազանց ցածր ջերմաստիճանների դեպքում այն կարող է օգտագործվել ներդիր բաճկոնի հետ համադրությամբ։ Պատրաստված է երեք շերտանոց պոլիամիդային (նեյլոն) նյութի հատուկ տեսակից արտաքին պոլիտետրաֆտորէթիլենի մշակմամբ, որը ջրապաշտպան, քամուց պաշտպանող և չխոնավացող նյութ է։ Բաճկոնն ունի կիսակոշտ կառուցվածք՝ բարձր ամրության ժապավենով կարված կարերով և ներքին ցանցային շերտով։ Առջևում տեղադրված է երկկողմանի կայծակաճարմանդ՝ արտակարգ բացման համակարգով, որը թույլ է տալիս այն արագ բացել նույնիսկ ամբողջությամբ փակ վիճակում։ Արտաքին հատվածում առկա է ջրապաշտպան և քամուց պաշտպանող շերտ։ Բաճկոնի օձիքի հետևի հատվածում առկա է ներքին գրպան՝ գլխարկը թաքցնելու համար։ Ձախ և աջ թևերում առկա են երկու ներքին գրպաններ՝ կրծքավանդակի հատվածում և երկու արտաքին գրպաններ՝ գոտկատեղի հատվածում՝ ջրապաշտպան շերտերով։ Առկա են երկու պաշտպանիչ գլխարկներ, մեկը՝ ֆիքսված՝ գլուխը պաշտպանելու համար, իսկ մյուսը՝ հանվող, որը համալրված է հովհարով և կարգավորվում է սաղավարտի կամ գլխարկի վրայից կրելու համար։ Երկու գլխարկներն էլ ծալվող են և պահվում են բաճկոնի օձիքի հատվածում: Սև գույնի հանվող ներքին փափուկ բրդյա ներդիր` պոլիեսթերից, որն ապահովում է ջերմություն և հարմարավետություն: Առկա են էլաստիկ թևքեր՝ հարմարավետ տեղադրման համար, երկու կողային գրպաններ՝ կայծակաճարմանդով փակվող, ինչպես նաև ժապավեններ՝ նույնականացման պիտակներ ամրացնելու համար,»,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին ենթակետով՝
«11.1) դասական կոստյում՝ սև գույնի կիսաբրդյա գործվածքից, կոստյումը կարվում է նեղ ժամանակակից ձևվածքով: Բաճկոնի դիմացի հատվածում առկա են՝ երկու կոճակ` օղակով, կողային հատվածում՝ երկու կողային գրպան, մեկ կրծքային գրպան և մեկ ծոցագրպան։ Շալվարը՝ դասական, ուղիղ ոտքերով, ծալքերով, ավանդական ոճի, գոտկատեղի հատվածը՝ փափուկ ներդիրով հարմարավետության համար, ամրանում է կոճակով և ձգվող փականով: Թույլատրվում է դասական կոստյումը կրել ամենօրյա համազգեստի փոխարեն,»,
զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին ենթակետով՝
«14.1) տակտիկական կոշիկ՝ շագանակագույն, բնական կաշվից, ներսից՝ 3 շերտ ջրակայուն կտորից, ներբանները կաշվից, արտաքին ներբանները կաուչուկից, տակացուն՝ ռետինե բարձր խտությամբ կաուչուկից, որն ամրանում է սոսնձման եղանակով, լեզվակը՝ ջերմակայուն եռաշերտ կտորից, կազմված է՝ ներքևից՝ արհեստական կտորից, մեջտեղում՝ ռետինե շերտից, դրսից՝ արհեստական կաշվից, լեզվակը փակ է երեք կողմերից, կոշիկի քուղերը՝ կապրոնից,»,
է. լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին ենթակետով՝
«15.1) երկարաթև սև վերնաշապիկ՝ բնական վիսկոզա և պոլիեսթեր գործվածքից, վերնաշապիկի առաջամասն ու ետնամասը բաղկացած են 2 կտորից, առաջամասում առկա են ձևավոր կափույրներով վրադիր գրպաններ, որոնք կոճկվում են կպչուն ժապավենով և կողքից փակվում են շղթայով, առաջամասի աջ կողմը բաղկացած է 1 լանջափեշից, առաջամասում և թեզանիքներում՝ առկա են օղակներ և կարվում կոճակներ, ձախ թևին՝ կպչուն ժապավեն, թևերի տակ և ետնամասի կոկետկայի ներսից կարվում է ցանց,»,
ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին ենթակետով՝
«18.1) կարճաթև սև մարտավարական վերնաշապիկ (պոլո), բնական վիսկոզա և պոլիեսթեր գործվածքից, թևերին՝ փոքրիկ կայծակաճարմանդներով գրպաններ, որոնց վրա առկա են թավշից ներդիրներ` գրիչի համար։ Կրծքավանդակին՝ ձախ կողմին ճարմանդով թեք գրպան, ցանցավոր թևատակեր և աջ ուսի հատվածում՝ ռադիոկապի փոքրիկ ժապավեն,».
7) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 17-րդ, 18-րդ, 20-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 27-րդ և 28-րդ ենթակետերը.
8) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի N 2 ձևի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և 12-րդ նկարները.
9) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում՝
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետով՝
«3.1) կեպի գլխարկ՝ սև գույնի բամբակյա գործվածքից, չափսի կարգավորման հնարավորությամբ,»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին ենթակետով՝
«9.1) տակտիկական տաբատ (շալվար)՝ արևայրուքի գույնի բամբակյա գործվածքից, բավարարում է մարտավարական ոլորտում անհրաժեշտ կարիքները։ Չափսը կարգավորվում է գոտկատեղում ժապավենի միջոցով, առկա են օղակներ, որոնք թույլ են տալիս կրել մարտավարական գոտիներ: Գոտկատեղում, առջևի մասում ամրացված են դիմացկուն պոլիմերից երկու օղակներ (D-աձև)՝ կեռիկներ ամրացնելու համար։ Առջևի գրպաններն ամրացված են նեյլոնային կտորի շերտով՝ սեղմակներ ամրացնելու համար: Աջ կողմում առկա է ցածր պրոֆիլի գրպան՝ բջջային հեռախոս դնելու համար և երկու մեծ գրպաններ՝ ոտքերի կողային հատվածներում՝ անձնական իրեր տեղադրելու համար: Տաբատի լայնությունը կոճերի հատվածում կարգավորվում է ժապավենով, որը թույլ է տալիս տաբատն օգտագործել ինչպես մարզական, այնպես էլ երկարաճիտ կոշիկների հետ,»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ ենթակետով՝
«9.2) բաճկոն՝ սև գույնի, ապահովում է պաշտպանություն անբարենպաստ եղանակային պայմաններում, չափազանց ցածր ջերմաստիճանների դեպքում այն կարող է օգտագործվել ներդիր բաճկոնի հետ համադրությամբ։ Պատրաստված է երեք շերտանոց պոլիամիդային (նեյլոն) նյութի հատուկ տեսակից արտաքին պոլիտետրաֆտորէթիլենի մշակմամբ, որը ջրապաշտպան, քամուց պաշտպանող և չխոնավացող նյութ է։ Բաճկոնն ունի կիսակոշտ կառուցվածք՝ բարձր ամրության ժապավենով կարված կարերով և ներքին ցանցային շերտով։ Առջևում տեղադրված է երկկողմանի կայծակաճարմանդ՝ արտակարգ բացման համակարգով, որը թույլ է տալիս այն արագ բացել նույնիսկ ամբողջությամբ փակ վիճակում։ Արտաքին հատվածում առկա է ջրապաշտպան և քամուց պաշտպանող շերտ։ Բաճկոնի օձիքի հետևի հատվածում առկա է ներքին գրպան՝ գլխարկը թաքցնելու համար։ Ձախ և աջ թևերում առկա են երկու ներքին գրպաններ՝ կրծքավանդակի հատվածում և երկու արտաքին գրպաններ՝ գոտկատեղի հատվածում՝ ջրապաշտպան շերտերով։ Առկա են երկու պաշտպանիչ գլխարկներ, մեկը՝ ֆիքսված՝ գլուխը պաշտպանելու համար, իսկ մյուսը՝ հանվող, որը համալրված է հովհարով և կարգավորվում է սաղավարտի կամ գլխարկի վրայից կրելու համար։ Երկու գլխարկներն էլ ծալվող են և պահվում են բաճկոնի օձիքի հատվածում: Սև գույնի հանվող ներքին փափուկ բրդյա ներդիր` պոլիեսթերից, որն ապահովում է ջերմություն և հարմարավետություն: Առկա են էլաստիկ թևքեր՝ հարմարավետ տեղադրման համար, երկու կողային գրպաններ՝ կայծակաճարմանդով փակվող, ինչպես նաև ժապավեններ՝ նույնականացման պիտակներ ամրացնելու համար,»,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.3-րդ ենթակետով՝
«9.3) դասական կոստյում՝ սև գույնի կիսաբրդյա գործվածքից, կոստյումը կարվում է նեղ ժամանակակից ձևվածքով: Բաճկոնի դիմացի հատվածում առկա են՝ երկու կոճակ` օղակով, կողային հատվածում՝ երկու կողային գրպան, մեկ կրծքային գրպան և մեկ ծոցագրպան։ Շալվարը՝ դասական, ուղիղ ոտքերով, ծալքերով, ավանդական ոճի, գոտկատեղի հատվածը՝ փափուկ ներդիրով հարմարավետության համար, ամրանում է կոճակով և ձգվող փականով: Թույլատրվում է դասական կոստյումը կրել ամենօրյա համազգեստի փոխարեն,»,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.4-րդ ենթակետով՝
«9.4) տակտիկական կոշիկ՝ շագանակագույն, բնական կաշվից, ներսից՝ 3 շերտ ջրակայուն կտորից, ներբանները կաշվից, արտաքին ներբանները կաուչուկից, տակացուն՝ ռետինե բարձր խտությամբ կաուչուկից, որն ամրանում է սոսնձման եղանակով, լեզվակը՝ ջերմակայուն եռաշերտ կտորից, կազմված է՝ ներքևից՝ արհեստական կտորից, մեջտեղում՝ ռետինե շերտից, դրսից՝ արհեստական կաշվից, լեզվակը փակ է երեք կողմերից, կոշիկի քուղերը՝ կապրոնից,»,
զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին ենթակետով՝
«11.1) երկարաթև սև վերնաշապիկ՝ բնական վիսկոզա և պոլիեսթեր գործվածքից, վերնաշապիկի առաջամասն ու ետնամասը բաղկացած են 2 կտորից, առաջամասում առկա են ձևավոր կափույրներով վրադիր գրպաններ, որոնք կոճկվում են կպչուն ժապավենով և կողքից փակվում են շղթայով, առաջամասի աջ կողմը բաղկացած է 1 լանջափեշից, առաջամասում և թեզանիքներում՝ առկա են օղակներ և կարվում կոճակներ, ձախ թևին՝ կպչուն ժապավեն, թևերի տակ և ետնամասի կոկետկայի ներսից կարվում է ցանց,»,
է. լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին ենթակետով՝
«12.1) կարճաթև սև մարտավարական վերնաշապիկ (պոլո), բնական վիսկոզա և պոլիեսթեր գործվածքից, թևերին՝ փոքրիկ կայծակաճարմանդներով գրպաններ, որոնց վրա առկա են թավշից ներդիրներ` գրիչի համար։ Կրծքավանդակին՝ ձախ կողմին ճարմանդով թեք գրպան, ցանցավոր թևատակեր և աջ ուսի հատվածում՝ ռադիոկապի փոքրիկ ժապավեն,».
10) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը:
3. Որոշման N 2 հավելվածի՝
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ ենթակետով՝
«1.2) թևքանշան ամենօրյա համազգեստի համար` Հայաստանի Հանրապետության զինանշանի և Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով` 8 սմ շառավիղով, սև գույնի զամշե կամ համանման կտորից, գրառումները՝ ոսկեգույն։ Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավումով.».
2) 1-ին կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» պարբերությամբ՝
«դ. ամենօրյա` սև գույնի դաշտով, առանց մակաշերտերի, ոսկեգույն աստղերով (ձև N 5.1, նկար 1, 2 և 3).».
3) որոշման N 2 հավելվածը լրացնել N 5.1-ին ձևով` համաձայն հավելվածի.
4) 1-ին կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունից հանել «դեղնականաչավուն դաշտով, կապույտ մակաշերտերով (ձև N 5, նկար 14, 15, 16, 17, 18 և 19 ),» բառերը.
5) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի N 5 ձևի 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ նկարները.
6) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը.
7) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի N 3 ձևը:
4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների` սույն որոշմամբ լրացվող նոր համազգեստին անցումն իրականացնել փուլերով՝ ըստ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի կողմից հաստատված ժամանակացույցի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
29.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 656-Լ որոշման |
«Ձև N 5.1
|
Նկ. 3»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
29.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
