ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2025 թվականի N 987-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1168-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1168-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման 2-րդ կետի՝
ա․ 5-րդ ենթակետի «բ» պարբերությունում «2024 թվականի հունվարի 15-ից» բառերը փոխարինել «2025 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով,
բ․ 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով՝
«8) Եթե 2022 թվականին խաղողի մթերումների նպատակով տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվել է մինչև 6 ամիս ժամկետով, ապա նույն ժամկետով երկարաձգվում է նաև սույն կետի 3-րդ ենթակետի հիման վրա 2022 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները և նախկինում տրամադրված բյուջետային երաշխիքները փոխարինվում են նոր երաշխիքներով՝ երկարաձգված համապատասխան ժամկետներով.».
2) որոշման հավելվածի 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով՝
«3.1. Այն դեպքում, երբ 2022 թվականին խաղողի մթերումների նպատակով տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվել է մինչև վեց ամիս ժամկետով, ապա նույն ժամկետով երկարաձգվում է նաև սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի համապատասխան 2022 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները և նախկինում տրամադրված բյուջետային երաշխիքները փոխարինվում են նոր երաշխիքներով՝ երկարաձգված համապատասխան ժամկետներով։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
18.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
