ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» 2021 թվականի հունվարի 19-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով,» բառերից հետո լրացնել ««Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) էլեկտրոնային կառավարման համակարգ՝ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով նախատեսված բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգի ենթառեգիստր.»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը «հասանելի է» բառերից հետո լրացնել «ներքին գործերի բնագավառի պետական լիազոր մարմնին և միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմնին,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «դիմողի համաձայնությամբ տրամադրված» բառերը:
Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «դիմողի համաձայնությամբ տրամադրված» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-234-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2025 թվական:
