ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«14» հուլիսի 2025 թվական ք. Երևան |
N 07-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «2025 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 20-Ն hրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Հավելվածի 11-րդ կետի 11.1-րդ ենթակետի՝ «Քանակը» սյունակի «8 նամականիշ» բառերը փոխարինել «4 նամականիշ» բառերով, «Անվանագինը (դրամ)» սյունակի «320 x 4 380 x 4» թվերը փոխարինել «320, 380, 500, 560» թվերով, ինչպես նաև «Տպաքանակը (հատ)» սյունակի «10 000 x 8» թվերը փոխարինել «10 000 x 4» թվերով»:
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Մեծանուն հայեր. Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ. ARMENIAN COMPOSER. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՃԵՄՅԱՆ. ALEXANDER ADJEMIAN. 1925-1987» 1 նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.
2) Մեծանուն հայեր. Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200-ամյակ թեմային նվիրված «200TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. Հայ դրամատուրգ. Armenian playwright. ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ. GABRIEL SUNDUKYAN. 1825-1912» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի.
3) Մեծանուն հայեր. Գրիգոր Շլդյանի ծննդյան 125-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅ ՆԿԱՐԻՉ. ARMENIAN PAINTER. «ԾԱՂԻԿՆԵՐ». 1929. “FLOWERS”. 125TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. «ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ. ԲԱՆՋԱՐԵՂԵՆ». 1926. “STILL LIFE. VEGETABLES”. ԳՐԻԳՈՐ ՇԼԴՅԱՆ. GRIGOR CHILTIAN. «ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ. ՁՈՒԿ». 1928. “STILL LIFE. FISH”» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 3 հավելվածի.
4) Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅ ԳՐՈՂ. ARMENIAN WRITER. 150TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. AVETIK ISAHAKYAN. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ» 1 նամականիշի, համաձայն N 4 հավելվածի.
5) Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «Ծածան. Cyprinus carpio», «Քարակաքավ. Alectoris chukar», «Վարդատերեփուկ մուշկային. Amberboa moschata» և «Ոզնասունկ փշոտ. Hericium erinaceus» 4 նամականիշի, համաձայն N 5, N 6, N 7 և N 8 հավելվածների:
3. Գործողության մեջ դնել`
1) Մեծանուն հայեր. Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ. ARMENIAN COMPOSER. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՃԵՄՅԱՆ. ALEXANDER ADJEMIAN. 1925-1987» 1 նամականիշը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.
2) Մեծանուն հայեր. Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200-ամյակ թեմային նվիրված «200TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. Հայ դրամատուրգ. Armenian playwright. ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ. GABRIEL SUNDUKYAN. 1825-1912» 1 նամականիշով բացիկը, անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը` 1 000 հատ.
3) Մեծանուն հայեր. Գրիգոր Շլդյանի ծննդյան 125-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅ ՆԿԱՐԻՉ. ARMENIAN PAINTER. «ԾԱՂԻԿՆԵՐ». 1929. “FLOWERS”. 125TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. «ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ. ԲԱՆՋԱՐԵՂԵՆ». 1926. “STILL LIFE. VEGETABLES”. ԳՐԻԳՈՐ ՇԼԴՅԱՆ. GRIGOR CHILTIAN. «ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ. ՁՈՒԿ». 1928. “STILL LIFE. FISH”» 1 նամականիշով բացիկը, անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը` 1 000 հատ.
4) Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅ ԳՐՈՂ. ARMENIAN WRITER. 150TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. AVETIK ISAHAKYAN. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ» 1 նամականիշը՝ 320 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.
5) Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «Ծածան. Cyprinus carpio», «Քարակաքավ. Alectoris chukar», «Վարդատերեփուկ մուշկային. Amberboa moschata» և «Ոզնասունկ փշոտ. Hericium erinaceus» 4 նամականիշը, անվանագինը՝ 320, 380, 500 և 560 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից՝ 10 000 հատ։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
Հավելված 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի հուլիսի 14-ի թիվ 07-Ն հրամանի |
Հավելված 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի հուլիսի 14-ի թիվ 07-Ն հրամանի |
Հավելված 3 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի հուլիսի 14-ի թիվ 07-Ն հրամանի |
Հավելված 4 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի հուլիսի 14-ի թիվ 07-Ն հրամանի |
Հավելված 5 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի հուլիսի 14-ի թիվ 07-Ն հրամանի |
Հավելված 6 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի հուլիսի 14-ի թիվ 07-Ն հրամանի |
Հավելված 7 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի հուլիսի 14-ի թիվ 07-Ն հրամանի |
Հավելված 8 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի հուլիսի 14-ի թիվ 07-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական:
