ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասում և 24-րդ հոդվածի 2-րդ մասում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» բառերը փոխարինել «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-216-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական:
