ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 975-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի երկրորդ պարբերության «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի» բառերով, իսկ «տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը» բառերը՝ «տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին օրենսդրությանը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-215-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական:
