ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2025 թվականի N 938-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 877-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի «Մեղմացնող միջոցառումներ կիրառելու թույլտվություն տալու մասին» N 877-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 4-րդ կետի «հավելվածի 1-ին» բառերից հետո լրացնել «կետում նշված պայմանագրի ժամկետը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերը.
2) որոշման 4-րդ կետի «և 2-րդ կետերում նշված պայմանագրերի ժամկետները» բառերը փոխարինել «, հավելվածի 2-րդ կետում նշված պայմանագրի ժամկետը» բառերով.
3) որոշման 4-րդ կետի «մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը՝» բառերը փոխարինել «մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը՝» բառերով.
4) որոշման հավելվածի 1-ին կետի 6-րդ սյունակի «30.11.2024» թվերը փոխարինել «30.09.2025» թվերով.
5) որոշման հավելվածի 3-րդ կետի 6-րդ սյունակի «30.09.2024» թվերը փոխարինել «30.09.2025» թվերով։
2․ Սահմանել, որ սույն որոշման գործողությունը տարածվում է՝ «Շիրակի Ջրմուղկոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնում» թիվ CIP II-P3-SH LOT 1 պայմանագրի մասով՝ 2024 թվականի նոյեմբերի 30-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սպասարկման տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնում» թիվ CIP II-P3-AWSC LOT 3/1 պայմանագրի մասով՝ 2024 թվականի սեպտեմբերի 30-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
10.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
